Լոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոտո
Տեսակվիճակախաղ
Ենթատեսակվիճակախաղ
Թողարկման տարեթիվ1530 թվական
Ժանրսեղանի խաղ
Խաղացողների քանակ2-8 խաղացողներ
Տարիքսկսած 5 տարեկանից
Տեղադրման ժամանակ3 րոպե
Պարտիայի տևողություն5-10 րոպե
Կայքlotto.de(գերմ.)
 Takarakuji Վիքիպահեստում
Շառլ Շապլեն, «Լոտո խաղ» (1865 թվական)

Լոտո, (ֆր.՝ loto իտալ.՝ lotto-и), մի շարք թվերով հատուկ խաղաքարտերով մոլեխաղ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լոտոն ի հայտ է եկել Ջենովայում (Իտալիա), 16-րդ դարում։ Խաղն անմիջապես ձեռք բերեց լայն տարածում, բայց որոշ ժամանակ անց արգելվեց Վենետիկի սենատի կողմից որպես ազարտային խաղ։ Ռուսաստանում լոտոն հայտնվեց միայն 18-րդ դարում և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրեց, սակայն հասանելի էր միայն ապահովված մարդկանց։ Միայն 20-րդ դարում այդ խաղին կարողացան միանալ հասարակության այլ խավեր։ ԽՍՀՄ-ում լոտոն ճանաչված էր որպես ընտանեկան և զարգացնող խաղ։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաքարտերի վրա 5 շարքով 3 տողերում և 9 սյունակներում տեղավորված են 15 պատահական թվեր, տասնյակները համապատասխանում են ձախ սյունակին՝ սկսած զրոյից, 90-ը տեղավորվում է վերջին սյունակում։ Խաղը կայանում է նրանում, որ խաղացողները փակում են խաղաքարտի վրայի համարները հատուկ խաղանիշերի վրա նշված 1-ից մինչև 90 թվերը (ավելի հաճախ փայտե կամ պլաստմասե տակառիկներ)։ Խաղացողներից մեկը (սովորաբար հերթով ամեն շրջանում) հայտարարում է թիվը, որը նա կարդում է «մութ» պարկից հանած խաղանիշերի վրա։ Հաղթում է այն խաղացողը, որն ավելի շուտ է փակում բոլոր թվերը կամ (ըստ համաձայնության) մեկ և ավելի հորիզոնական շարքեր իր խաղաքարտի վրա։ Վերջին դեպքում հաղթանակը, որը կախված է փակված թվերի շարքերից, կարող է կազմել միայն կես հաղթանակ կամ ընդհանրապես բացակայել՝ միայն ավարտելով ընթացիկ շրջանը և սկսելով նորը։

Խաղաքարերի վրա շատ թվեր ունեն ժողովրդական անուններ (օրինակ՝ 12 -դյուժին, 13 - սատանի դյուժին)։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան լոտոյի տարբեր տեսակներ, երբ խաղաքարտերի վրա պատկերված են այլ սիմվոլներ։ Լոտոն դառնում է դիդակտիկ խաղ տարրական դասարանցիներին ճանապարհային երթևեկության կանոնները սովորեցնելու համար[1], միջնակարգ դպրոցի աշակերտների համար՝ համակցված մտածողության զարգացման համար[2]։

Լոտոն մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Երեխաները» պատմվածքում լոտո են խաղում երեկոյան առանց հսկողության մնացած երեխաները՝ 2 եղբայր, 2 քույր և խոհարարի որդին։ Նրանց խաղի մեջ ուզում էր «մտնել» նաև գիմնազիստ Վասյան, բայց քանի որ վերջինս որպես խաղադրույք 1 մանրադրամի փոխարեն դրեց 1 ռուբլի, երեխաները հրաժարվեցին նրան խաղի մեջ ընդգրկել։

Սովետական ժամանակաշրջանում խաղը քաղքենիության, «նախկինների», ձայնազուրկների խորհրդանիշն էր։ «Լույս՝ Ռուսաստանի վրա» (1947) ֆիլմի հերոսներից Օպտիմիստը (դերակատար՝ Ռոստիսլավ Պլյատ) բացականչում է․ «Իսկ մենք եկեք․․․ լոտո խաղա՜նք։ Մեզ կգան վերցնելու, իսկ մենք նստած ենք և լոտո ենք խաղու՜մ»։

Հեռուստատեսային վիճակախաղեր և հեռարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպորտլոտո, 1970 թվականի հոկտեմբերի 19, Օստանկինո 1-ին ալիք, 2004 թվականի հունվար, ՆՏՎ
  • Ռուսական լոտո, 1994 թվականի հոկտեմբերի 16, Ռոսիա 1, Սպորտ, ՆՏՎ - սա ժողովրդական «լոտոյի» առևտրական տարբերակն է։ Ունի պետական վիճակախաղի կարգավիճակ։ Մրցանակները լինում են ինչպես դրամական, այնպես էլ իրային (բնակարան, ավտոմեքենա և այլն)։ Խաղերը անցկացվում են ՆՏՎ հեռուստաալիքով ամեն շաբաթ։ Հաղորդավար՝ Միխաիլ Բորիսով[3]։
  • Բինգո-ՏՎ, հեռուստաալիք, 1997 թվական, Հինգերորդ ալիք (Ռուսաստան)
  • Ոսկե բանալի 1997 թվականի դեկտեմբերի 20-ից 2015 թվականի հունիսի 6, ՏՎ Ցենտր (20.12.1997 - 25.07.1998), Ռոսիա 1 (06.03.1999 - 19.08.2006), ՆՏՎ (02.09.2006 - 06.06.2015)
  • Ոսկե բանալի 36-ից 6, 2014 թվականի սեպտեմբերի 20-ից 2015 թվականի հունիսի 6, ՆՏՎ
  • Ձեր լոտոն, 2001 թվականըմտ

ի հուլիսի 14, «Բելարուս 2» ալիքի իսկական ժամանակը

  • Առատաձեռն լոտո, 2001 թվականի դեկտեմբերի 31-ից 2002 թվականի օգոստոսի 31, ՌԵՆ ՏՎ
  • Արդար խաղ, 2004 թվականի հուլիսի 8-ից 2007 թվականի մարտի 24, ՌԵՆ ՏՎ
  • Հաջողության խաղաքար, 2002 թվականի դեկտեմբերի 1-ից 2005 թվականի մարտի 20, ՆՏՎ (01.12.2002 - 29.08.2004), ՏՎ Ցենտր (24.10.2004 - 20.03.2005)
  • Խաղում ենք Կենո, 2003 թվականի ապրիլի 27-ից 2004 թվականի փետրվարի 22, ՆՏՎ
  • Հաղթող խաղաքարտ, 2006 թվականի սեպտեմբերի 23-ից 2014 թվականի հունիսի 28, ՆՏՎ
  • Ոսկե խորանարդիկներ, 2007 թվականի հունվարի 20-ից հունիսի 28, ՆՏՎ
  • Ռուսական եռյակ, 2007 թվականի օգոստոսի 4-ից 2014 թվականի հունիսի 28, ՆՏՎ
  • Հաջողության ծածկագիր, 2011 թվականից 2014 թվականի հուլիսի 1
  • Ծնունդդ շնորհավո՜ր, 2007 թվականի սեպտեմբերի 23-ից 2008 թվականի փետրվարի 27, ՆՏՎ
  • Սուպեր լոտո, 2005 թվականի փետրվարի 27-ից ներկա օրեր, Ազգային առաջին հեռուստաալիք (Բելառուս)
  • Ոսկե լոտո, 2003 թվականի փետրվարի 22-ից ներկա օրեր, Ուկրաինայի ազգային վիճակախաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Меньшова И. В. Дорожное лото // Начальная школа. — 2009. — № 6. — С. 32-33.
  2. Бердникова Е. Е. Математические лото, кроссворды и кросснамберы как средство усвоения и контроля элементов комбинаторики в 5-6 классах // Информационно-коммуникационные технологии в педагогическом образовании. — 2014. — № 5 (33). — С. 1-5.
  3. «Русское лото». НТВ.ру. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лото // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոտո» հոդվածին։