Լովատի Սիմոն Ֆրեյզեր
Լովատի Սիմոն Ֆրեյզեր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1726[1] |
Մահացել է | փետրվարի 8, 1782[1] (55 տարեկան) |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | ռազմիկ և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Simon Fraser, 11th Lord Lovat?[1], մայր՝ Margaret Grant?[1] |
Զբաղեցրած պաշտոններ | member of the 12th Parliament of Great Britain?, member of the 13th Parliament of Great Britain?, member of the 14th Parliament of Great Britain? և member of the 15th Parliament of Great Britain? |
Լովատի Սիմոն Ֆրեյզեր (անգլ.՝ Simon Fraser of Lovat, հոկտեմբերի 19, 1726[1] - փետրվարի 8, 1782[1]), տխրահռչակ յակոբինյան կլանի առաջնորդի որդի, որը պատվով էր ծառայում բրիտանական բանակում։ Նա նաև բանակ է կազմել, որը ծառայել է Յոթնամյա պատերազմում ֆրանսիացիների դեմ Քվեբեկում պայքարելիս, ինչպես նաև Ամերիկյան անկախության պատերազմում։ Սիմոնը Լովատի Ֆրեյզերների կլանի 19-րդ առաջնորդն էր։
Լովատի տեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմոնի մայրը Մարգարետ Գրանտն էր, իսկ հայրը՝ Ֆրեյզերների կլանի առաջնորդ, Լովատի լորդ, Սիմոն «աղվես« Ֆրեյզերը։ Որպես առաջին որդի( մի քանի քույրերից հետո) նա իր հոր ժառանգն էր, ուստի նաև Լովատի տերը։ Նա հասակ է առել Բեաուլիի մոտ իր տոհմական Դոունի ամրոցում և կրթություն է ստացել Էդինբուրգում ու սբ․ Էնդրյուսի համալսարանում։
1745-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ այդ ժամանակվա իր հայրիկի քարտուղարներից մեկի, Սիմոնն այս ապստամբության հետ կապ չէր ունենա, եթե դա լիներ ամբողջապես իր հայեցողությամբ։ Սա հաստատում է ևս մեկը, որը նշում է, որ նրա հայրը «շատ խիստ մարդ» էր, որը մեծ իշխանություն ուներ իր զավակների[2] վրա։ Այսպիսով, իր հայրիկի առաջարկով 1745 թվականի դեկտեմբերին Սիմոնն առաջնորդում է իր տոհմակիցներին հօգուտ Չարլզ Էդուարդ Ստյուարտի։
Նա ներկա չի եղել Քըլոդընի ճակատամարտին։Ընդհակառակը, Ինվերալոչիի Չարլզ Ֆրեյզերն էր գլխավորում 300 Ֆրեյզերներին, որոնք յակոբինյանների շարքերի առջևում էին և կարճատև գրոհից հետո հասել էին բրիտանացիների առաջնագծին ։ Սակայն, հանդիպելով հանովերյան ջոկատների երկրորդ շարքի դիմադրությանը, նրանց թափը կոտրվեց և նրանք անկանոն նահանջեցին՝ իրենց հետևից[3] թողնելով շատ զոհվածներ և վիրավորներ[3]։
Պատմական այս ժամանակահատվածի վերաբերյալ կան բազմաթիվ պատմությունններ կապված Լովատի տիրոջ հետ։ Ավանդական այդ պատմություններից մեկն այն է, որ երբ Քըլոդընից փախչող առաջին յակոբինյանները մոտեցան Ինվերնեսին, նրանց դիմավորեց Լովատի տիրոջ[4] կողմից առաջնորդվող Ֆրեյզերների գումարտակը։ Նա անմիջապես շրջեց իր մարդկանց և ցած շարժվեց ճանապարհով հետ դեպի Ինվերնես դրոշներով ու փողեր նվագելով։ Երկրորդ պատմությունն այն է, որ նա մտադիր էր պահել Նեսս գետի վրայով անցնող կամուրջը, մինչև նրան չհամոզեցին հակառակը[4]։ Երրորդ դեպքում, որը հանդիպում է Սառա Ֆրեյզերի «Վերջին լեռնեցին» գրքում, նա մտադիր էր գնալ մասնակցել Քըլոդընի ճահճուտի մարտին, բայց կամրջի մոտ նրան հանդիմանում է մի ուրիշ յակոբինյան՝ Էվան Բեյլլի անունով․ «Կռվել, աստված իմ, պարո՛ն։ Դուք ճանապարհին չէիք, երբ մարտը կարող էր ծառայություն լինել։ Լավ կանեք դրա մասին ոչինչ չասեք հիմա[5]»։
Լովատի տիրոջ՝ Սիմոն Ֆրեյզերի յակոբինյան գնդի անդամների ցուցակ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Արդարացում և օրինական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քըլոդընի ճակատամարտից հետո, մի քանի շաբաթվա ընթացքում Սիմոնը հանձնվեց իշխանությանը և բանտարկվեց Էդինբուրգյան ամրոցում 1746թվականի նոյեմբերից մինչև 1747-ի օգոստոսը։ Հետո նա մնաց Գլազգոյում «թագավորի կամքով», որտեղ նա սովորեց Գլազգոյի համալսարանում[6]։
Սիմոնն արժանացավ ամբողջական ներման 1750-ին, նույն տարում նրան կանչեցին 1747-ի շոտլանդական դատարան։ 1752 թվականին նա մասնագիտորեն փայլեց՝ հանդես գալով մի գործում ,որը քննում էր Քոլին Ռոյ Քեմփբելլի այրու հայցն ընդդեմ Ջեյմս Ստյուարտի, տխրահռչակ գործ, որը հայտնի է Ապպինի սպանություն անվամբ։ Ստյուարտը Ապպինի Ստյուարտների տեղական յակոբինյան կլանի անդամ էր, որը վերջերս վտարվել էր Քեմփբելլի հրամանով։ Ստյուարտին մեղավոր ճանաչեցին երդվյալների դատարանին հանցագործությանը մասնակից դարձնելու համար , որը հիմնականում բաղկացած էր Քեմփբելլներից( նախագահող դատավորը գլխավոր Քեմփբելլն էր) և Ստյուարտը կախաղան բարձրացվեց[7]։
1753 թվականին նա ինքնառաջադրվեց առաջիկա ընտրություններում Ինվերնես-շայրի համար(որն ուներ ընդհանուր առմամբ 26 ընտրող), բայց Արջիլի 3-րդ դուքսը անհանգստանալով, որ դա կարող է նորից բորբոքել կլանայնությունը, համոզեց Ֆրեյզերին չընտրվել[8]։
Ռազմական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային Ամերիկայում Ֆրանսիայի հետ Բրիտանիայի պատերզմը հավաքագրման խնդիրներ առաջացրեց, ավելի շատ «հուսահատության[9]», քան թե «ոգևորվածության» և կառավարությունը որոշեց զինվորներ հավաքագրել Շոտլանդիայից։ Սիմոնը, որը ժառանգական տիրղոսը ստացել էր 1745-ից հետո, մի քանի շաբաթում ընդգրկեց 800 մարդու իր ընտանեկան կալվածքներից։ Նա նշանակվեց փոխգնդապետ և զորագունդը, որ սկզբնապես կոչվում էր հետիոտների 78-րդ զորագունդ, շուտով վերանվանվեց Ֆրեյզերի շոտլանդաացիներ։
Ջոկատի համազգեստը լեռնեցու ամբողջական հագուստ էր, մուշկետով և թրադաշույնով ․․․և փորսուղի կամ ջրասամույրի մորթուց բաճկոնով։Արծվի կամ բազեի փետուր կրում էին սպաները իրենց գլխարկների վրա, իսկ զինվորները զարդարում էին իրենցը կլանային կամ տեղական տարբերակիչ նշանների փնջով[10]։
Զորագունդը 1757-ին ուղարկվեց Հյուսիսային Ամերիկա և ձմեռեց Հալիֆաքսում, Նովա Սկոտիայում։ Այստղ ֆրեյզերը հրաժարվեց կատարել իր վերադասների հրամանը զինվորներին մայրցամաքի[11] դաժան ձմեռներին ու շոգ ամառներին ավելի համապատասխան հագուստ հագցնելու հարցում[11]։ Նրանց յուրահատուկ ազգային տարազը նույնիսկ բարձրացնում էր իրենց կռվելու որակը, ինչպես նշում էր սպաներից մեկը, բացի իրենց քաջությունից ու արագաշարժությունից, «նրանց հագուստը օգնում է նրանց հարմարվել այս կլիմային, ու իրենց ավելի նշանակալի[12] դարձնել»։
Նրանք աչքի ընկնան ֆրանսիացիների հետ պայքարում 1758 թվականի Լուիսբուրգի պաշարման ժամանակ (գեներալ Վոլֆի հարամանատարությամբ), Աբրահամի հարթավայրի ճակատամարտում 1759 թվականին և մի տարի անց Մոնրեալի նվաճման ժամանակ։
1762 թվականին Ֆրեյզերը հեռացավ իր զորախմբից Պորտուգալիայում ծառայելու համար, որտեղ նա հասավ գեներալ-մայորի կոչմանը իսպանացիների դեմ պորտուգալական ուժերին առաջնորդելիս։ Հաջորդ տարի նրա ջոկատը ցրվեց դեռևս Կանադայում, և նա սկսեց վճարվել կիսով չափ[13]։
1775 թվականին Ամերիկյան անկախության պատերազմը սկսելիս գեներալ Ֆրեյզերը կազմեց ևս մի զորաջոկատ երկու գումարտակով, որը հայտնի էր հետիոտների 71-րդ ջոկատ անվամբ(ոչ պաշտոնապես՝ Ֆրեյզերի լեռնեցիներ), թեև նա նրանց չուղեկցեց Հյուսիսային Ամերիկա։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1761 թվականի ապրիլին Արջիլի դուքսը, որը դեմ էր դուրս եկել ֆրեյզերի ընտրվելուն, մահացավ։ Հաջորդ ամիս Ֆրեյզերն առանց ընդդիմադրի ընտրվեց Ինվերնես-շայրի համայնքների պալատում, Հյուսիսային Ամերիկայից իր վերադարձի հենց հաջորդ օրը։ Նա վերընտրվեց երեք անգամ և մնաց ներկայացուցիչ մինչ մահ։ Եվ սա այն դեպքում, երբ նա հաճախ էր բացակայում։ Այս ժամանակաշրջանի համայնքների պալատի պատմությունը նշում է «մի կարճատև այցելության» մասին 1766 թվականին, ինչպես նաև Պորտուգալիայի բացակայությունները 1768-ին[14]։ Անշուշտ, նա կարող էր լինել Բրիտանիայի դեսպանը այս ժամանակահատվածում, քանի որ մի ուրիշ աղբյուր նշում է, որ նա ներկայացնում էր բրիտանական կառվարությանը Լիսաբոնում 1770 թվականին[15]։
1774 թվականին Լովատի կալվածքները վերադարձվեցին իրեն( բայց ոչ տիտղոսը)։ Սա եղավ մյուս խլված կալվածքների վերադարձնելուց մի ամբողջ տասնամյակ առաջ ու վկայում էր գահին Ֆրեյզերի մատուցած ծառայությունների չափի մասին։ Նա այնուամենայնիվ հպարտանում էր իր շոտլանդական ինքնությամբ։ 1778-ին նա հիմադիր անդամ էր ու առաջին նախագահը Լոնդոնում լեռնեցիների կազմակերպության։ Դրա ընդհանուր նպատակն էր «խթանել Շոտլանդիայի հետաքրքրությունները», իսկ գործնական նպատակները՝ վերացնել լեռնեցիների հագուստը կրելու արգելքը, գալիական լեզվի, երաժշտության ու գրականության խթանումը, դպրոցների հիմնումը, գյուղատնտեսության բարելավումը, ուժասպառ լեռնեցիների հարկերի թեթևացումը, և «ռազմական ոգին պահելն ու լեռնեցիների զորքի[16] խիզախ նվաճումները պարգևատրելը»։ Նրա խորթ եղբայր Արչիբալդը միացավ կազմակերպությանը հենց նույն տարում։
Ֆրեյզերն ամուսնացավ Քեթրին Բրիսթոուի հետ, բայց նրանք երեխաներ չունեցան։ Մահացել է Լոնդոնում 1782 թվականին 56 տարեկան հասակում։ Նրա հետագա կյանքը նշանավորվում է հասարակական ակնածանքով, նրա անվան[17] հանդեպ որոշակի պարտքի զգացումով։ Նրա խորթ եղբայր Լովատի Արչիբալդ Քեմփբելլ Ֆրեյզերը հաջորդեց նրան որպես 20-րդ ՄաքՇիմիդ կամ Ֆրեյզեր կլանի առաջնորդ[18]։
Ֆրեյզերը գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականության մեջ Սիմոն Ֆրեյզերը հանդիպում է երկու անգամ, բայց անբարենպաստ լույսի տակ։ Նա Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի «Կատրիոնա» վեպի հերոսներից է՝ գրված 1893-ին։ ( Վեպի իրադարձություններն ու հերոսները կապված են Ապպինի սպանության հետ)։ Նա նաև հանդես է եկել որպես հերոս Դիանա Գաբալդոնի 1992 թվականի «Էյմբերի ճպուռը» վեպում, երկրորդ վեպն իր «օտարները» շարքում։ Այդտեղ Ֆրեյզերը Ջեմմի Ֆրեյզերի պապիկն է։ «Օտարները» հեռուստասերիալի երկրորդ սերիայում Լովատի դերը կատարում է Ջեյմս Փարիսը։
Ֆրեյզերի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերևի Ֆրեյզերի պատկերը իրականում կարող է լինել իր խորթ եղբոր՝ Արչիբալդի նկարը։ Սա ամբողջությմբ քննարկվում է Արչիբալդի Վիքիպեդիայի էջում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ Mackenzie (1896). History of the Frasers of Lovat. էջ 425.
- ↑ 3,0 3,1 Duffy, Christopher (2003). The '45. էջեր 520–521.
- ↑ 4,0 4,1 Reid, Stuart (2002). Culloden Moor 1746: The Death of the Jacobite Cause. Campaign series. 106. Osprey Publishing. 1-84176-412-4. pp. 88–90.
- ↑ Fraser, Sarah (2012). The Last Highlander. էջեր 316-317.
- ↑ Lenman (1984). The Jacobite Clans of the Great Glen. էջ 179.
- ↑ Lenman (1984). The Jacobite Clans of the Great Glen. էջ 187. «It was a decisive step in crushing the possibility of a rising tide of guerilla warfare in the Highlands against the post-Culloden order.»
- ↑ Namier, Lewis & Brook, John (1964). The House of Commons 1754-1790. էջ 484.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lenman (1984). The Jacobite Clans of the Great Glen. էջ 181.
- ↑ Mackenzie (1896). History of the Frasers of Lovat. էջ 490.
- ↑ 11,0 11,1 Mackenzie (1896). History of the Frasers of Lovat. էջ 491.
- ↑ Mackenzie (1896). History of the Frasers of Lovat. էջ 493.
- ↑ Dictionary of National Biography.
- ↑ Namier, Lewis & Brooke, John (1964). The House of Commons 1754-1790. էջեր 484–485.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Macpherson (1996). A Day's March to Ruin. էջ 250.
- ↑ Sinclair (1813). An Account of the Highland Society of London. էջեր 6–7.
- ↑ Mackenzie (1896). History of the Frasers of Lovat. էջ 500. «About this time (1778) he became much embarrassed by debt, and in 1779 he conveyed his estates to trustees to take effect after his death.»
- ↑ Dictionary of National Biography Volume 20.
Գրականության ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Duffy, Christopher (2003) The '45. Bonnie Prince Charlie and the Untold Story of the Jacobite Rising. Orion Books Ltd. 978-0-7538-2262-3
- Fraser, Marie (2005) 'The Old 78th Regiment of Foot', article on Clan Fraser of Canada society website. https://web.archive.org/web/20061021041126/http://clanfraser.ca/78th.htm Accessed 6/3/16.
- Fraser, Sarah (2012) The Last Highlander. Scotland's Most Notorious Clan Chief, Rebel and Double Agent. Harper Press, London. 978-0-00-722949-9
- Lenman, Bruce (1984) The Jacobite Clans of the Great Glen 1650-1784. Scottish Cultural Press, Dalkeith. 1 898218 19 6
- Mackenzie, Alexander (1896) History of the Frasers of Lovat, with genealogies of the principal families of the name: to which is added those of Dunballoch and Phopachy. A&W Mackenzie, Inverness.
- Macpherson, Alan Gibson (1996) A Day’s March to Ruin. The Badenoch men in the ‘forty-five and Col. Ewen Macpherson of Cluny. Clan MacPherson Association, Newtonmore. 0952858703 (pbk)
- Namier, Lewis & Brooke, John (1964, republished 1985) The House of Commons 1754-1790. Seeker & Warburg, London.
- Sinclair, John (1813) An Account of the Highland Society of London, from its establishment in May 1773, to the commencement of the year 1813. B. McMillan, London.
|