Լոնդոնյան համակարգ
Լոնդոնյան համակարգ | |
---|---|
ECO | D02, A46 և A48 |
Մասն է | Թագուհու զինվորների սկզբնախաղ |
Անվանում ի պատիվ | Լոնդոն |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/london-system |
Լոնդոնյան համակարգ շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է
1. d2-d4 d7-d5
2. Ձg1-f3 Ձg8-f6
3. Փc1-f4 քայլերով։ Իր տեսակով համարվում է փակ սկզբնախաղ, որը հայտնվել է 19-րդ դարում։ Առաջին պահպանված պարտիան խաղացվել է 1834 թվականին Լոնդոնում։
Լոնդոնյան համակարգը բնութագրվում է սպիտակների ամուր կառուցվածքով՝ d4, Ձf3, Փf4, e3, c3, h3 քայլերով։ Այն համընդհանուր համակարգ է, որը հարմար է սևերի գրեթե բոլոր պատասխանների դեմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանա-ամերիկացի Ջեյմս Մեյսոնը դարձել է առաջին շախմատի վարպետը, որը կանոնավոր կերպով օգտագործել է Լոնդոնյան համակարգը։ Նա այն խաղացել է է Վիեննայի 1882 թվականի կարևոր մրցաշարում, որտեղ զբաղեցրել է երրորդ տեղը։ Հետագայում Լոնդոնի (1883) և Նյու Յորքի (1889) մրցաշարերում վարպետն օգտագործել է նույն սկզբնախաղը։ Հետագա տասնամյակների ընթացքում սկզբնախաղը մեծ տարածում չի գտել և քիչ է օգտագործվել վարպետների կողմից։ Այնուամենայնիվ, որոշ վարպետներ, այդ թվում՝ Ֆրենսիս Ջոզեֆ Լին, Ջոզեֆ Հենրի Բլեքբերնը և Ակիբա Ռուբինշտեյնը, ժամանակ առ ժամանակ խաղացել են այս սկզբնախաղով։
Լոնդոնյան համակարգ անվանումը ծագել է 1922 թվականին Լոնդոնում տեղի ունեցած կարևոր մրցաշարի ժամանակ, որտեղ այդ սկզբնախաղն օգտագործվել է յոթ անգամ, այդ թվում՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկայի, Ալեքսանդր Ալյոխինի և Ակիբա Ռուբինշտեյնի խաղերում։ Մրցաշարից հետո սկզբնախաղը վարպետների պրակտիկայում հազվադեպ է հանդիպել, բայց Լոնդոնյան դիրքը շուտով դարձել է սևերի ստանդարտ պատասխաններից մեկը Ռետիի սկզբնախաղի դեմ։ Այս տարբերակը կոչվել է Նյու Յորքյան տարբերակ, քանի որ այն օգտագործվել էր Ռետիի և Կապաբլանկայի խաղում՝ 1924 թվականի Նյու Յորքի մրցաշարի ժամանակ։
Չնայած Լոնդոնյան համակարգը մեծամասամբ մնում է հազվադեպ օգտագործվող սկզբնախաղ մեծ մրցաշարերում, սակայն այն ժամանակ առ ժամանակ խաղարկվել է այնպիսի շախմատիստների կողմից, ինչպիսիք են Բենտ Լարսենը, Էնթոնի Մայլսը, Թեյմուր Ռաջաբովը, Վլադիմիր Կրամնիկը և Ֆաբիանո Կարուանան։ Ավելի հաճախ այն կիրառել են Գատա Կամսկին, Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը։
21-րդ դարի ամենահայտնի խաղերից մեկը Լոնդոնյան համակարգով տեղի է ունեցել 2023 թվականի շախմատի աշխարհի առաջնության 6-րդ տուրում՝ Դին Լիրենի և Յան Նեպոմնյաշչիի միջև[1]։
Ուշագրավ պարտիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գատա Կամսկի֊Սամուել Շանկլանդ[2]
[] [Site "Singapore SIN"] [Date ] [EventDate ] [Round ] [White Գատա Կամսկի] [Black Սամուել Շանկլանդ] [Result 1֊0] [WhiteElo ] [WhiteTitle] [WhiteFideId ] [BlackElo ] [BlackTitle ] [BlackFideId ] [ECO "D02"] [Opening Լոնդոնյան համակարգ] 1.d4 Nf6 2.Bf4 d5 3.e3 e6 4.Nd2 c5 5.c3 Nc6 6.Ngf3 Bd6 7.Bg3 0-0 8.Bd3 Qe7 9.Ne5 Nd7 10.Nxd7! Bxd7?! 11.Bxd6 Qxd6 12.dxc5 Qxc5? 13.Bxh7+!! Kxh7 14.Qh5+ Kg8 15.Ne4 Qc4 16.Ng5 Rfd8 17.Qxf7+ Kh8 18.Qh5+ Kg8 19.Rd1! e5 20.Qf7+ Kh8 21.e4 Ne7 22.Qxe7 Bb5 23.Rd2 Qxa2 24.Qf7 Qa1+ 25.Rd1 Qxb2 26.Qh5+ Kg8 27.Qh7+ Kf8 28.Qh8+ Ke7 29.Qxg7+ Kd6 30.Rxd5+ Kc6 31.Qf6+ 1–0
Մագնուս Կառլսեն֊ Եվգենի Տոմաշևսկի'[3]
[] [Site "Singapore SIN"] [Date ] [EventDate ] [Round ] [White Մագնուս Կառլսեն] [Black Եվգենի Տոմաշևսկի] [Result 1֊0] [WhiteElo ] [WhiteTitle] [WhiteFideId ] [BlackElo ] [BlackTitle ] [BlackFideId ] [ECO "D02"] [Opening Լոնդոնյան համակարգ]
1.d4 Nf6 2.Nf3 e6 3.Bf4 b6 4.e3 Bb7 5.h3 Be7 6.Bd3 0-0 7.0-0 c5 8.c3 Nc6 9.Nbd2 d5 10.Qe2 Bd6 11.Rfe1!? Ne7?! 12.Rad1 Ng6?! 13.Bxg6! hxg6 14.Bxd6! Qxd6 15.Ne5 g5 16.f4!! gxf4 17.Rf1! Nd7! 18.Qh5! Nf6?! 19.Qh4! Qd8 20.Rxf4 Ne4? 21.Nxe4 Qxh4 22.Rxh4 dxe4 23.dxc5 bxc5 24.Rd7! Rab8 25.b3! a5 26.Rc7 a4 27.bxa4 Ba8 28.a5 Rb7 29.Rxc5 Ra7 30.Nc4 1–0
Դին Լիրենի և Յան Նեպոմնյաշչիի
[] [Site "Singapore SIN"] [Date ] [EventDate ] [Round ] [White Մագնուս Կառլսեն] [Black Եվգենի Տոմաշևսկի] [Result 1֊0] [WhiteElo ] [WhiteTitle] [WhiteFideId ] [BlackElo ] [BlackTitle ] [BlackFideId ] [ECO "D02"] [Opening Լոնդոնյան համակարգ]
1.d4 Nf6 2.Nf3 d5 3.Bf4 c5 4.e3 Nc6 5.Nbd2 cxd4 6.exd4 Bf5 7.c3 e6 8.Bb5 Bd6 9.Bxd6 Qxd6 10.0-0 0-0 11.Re1 h6 12.Ne5 Ne7 13.a4 a6 14.Bf1 Nd7 15.Nxd7 Qxd7 16.a5 Qc7 17.Qf3 Rfc8 18.Ra3 Bg6 19.Nb3 Nc6 20.Qg3 Qe7 21.h4 Re8 22.Nc5 e5 23.Rb3 Nxa5 24.Rxe5 Qf6 25.Ra3 Nc4 26.Bxc4 dxc4 27.h5 Bc2 28.Nxb7 Qb6 29.Nd6 Rxe5 30.Qxe5 Qxb2 31.Ra5 Kh7 32.Rc5 Qc1+ 33.Kh2 f6 34.Qg3 a5 35.Nxc4 a4 36.Ne3 Bb1 37.Rc7 Rg8 38.Nd5 Kh8 39.Ra7 a3 40.Ne7 Rf8 41.d5 a2 42.Qc7 Kh7 43.Ng6 Rg8 44.Qf7 1–0
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրյունֆելդի պաշտպանության դեմ 1.d4 Ձf6 2.Փf4 g6 3.e3 Փg7 4.Ձf3 0-0
- Հին հնդկական պաշտպանության դեմ 1.d4 Ձf6 2.Փf4 g6 3.e3 Փg7
- Նոր հնդկական պաշտպանության դեմ1.d4 Ձf6 2.Փf4 e6 3.Ձf3 b6
- Բենոնի պաշտպանության դեմ 1.d4 Ձf6 2.Փf4 c5
- Հոլանդական պաշտպանության դեմ 1.d4 f5 2.Ձf3 Ձf6 3.Փf4
- Սլավոնական պաշտպանության դեմ 1.d4 d5 2.Փf4 Ձf6 3.e3 Փf5 4.c4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ковачевич В., Джонсен С. Лондонская система. Универсальный дебютный репертуар шахматиста. Русский шахматный дом, Москва, 2014 г., 304 стр.(серия: Шахматный Университет, № 69)
- Ромеро Альфонсо, Де Прадо Оскар Лондонская система. Дебютный репертуар за белых. Русский шахматный дом, 2017 г. — 384 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ (beccrajoy). «Ding Finds Mating Net, Ties Match Score Again». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Gata Kamsky vs. Samuel Shankland (2014)». Chessgames.com.
- ↑ «Magnus Carlsen vs. Evgeny Tomashevsky, Wijk aan Zee 2016». Chessgames.com.