Լոնգե Մարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Լոնգե Մարքս
ֆր.՝ Jenny Longuet
Charles Jenny Longuet.jpg
Ծնվել էմայիսի 1, 1844(1844-05-01)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 11, 1883(1883-01-11)[1][2] (38 տարեկանում)
Մահվան վայրԱրժանտյո
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
ԱմուսինՇառլ Լոնգե
Ծնողներհայր՝ Կարլ Մարքս, մայր՝ Ժեննի Մարքս
ԵրեխաներԺան Լոնգե[3], Էդգար Լոնգե[3], Մարսել Լոնգե[4], Ջենի Լոնգե[4], Հարի Լոնգե և Շարլ Լոնգե
Jenny Longuet Վիքիպահեստում

Ժեննի Մարքս Լոնգե (գերմ.՝ Jenny Caroline Longuet (Marx), մայիսի 1, 1844, Փարիզ - հունվարի 11, 1883, Արժանտեյ), միջազգային սոցիալիստական շարժման գործիչ։ Կառլ Մարքսի ավագ դուստրը։ 1872 թվականից՝ Շ. Լոնգեի կինը։ Կատարել է Կառլ Մարքսի հանձնարարությունները, որոնք կապված էին նրա գիտական և I Ինտերնացիոնալի ղեկավարման աշխատանքների հետ։ 1869-1870 թվականներին հրապարակել է հոդվածների մի ամբողջ շարք իռլանդական հարցի կապակցությամբ, որոնցում պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից պաշտպանել է իռլանդական հեղափոխականներին՝ ֆենիներին։ Փարիզի կոմունայի (1871) անկումից հետո մեծ օգնություն է ցույց տվել տարագիր կոմունարներին։ «ժեննի Լոնգե, ծննդյամբ Մարքս» Մարքսին նվիրված մահախոսականում Ֆ. Էնգելսը գրել է. «Ի դեմս ժեննիի պրոլետարիատը կորցրեց հերոսական մարտիկի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 355 CC-BY-SA-icon-80x15.png