Jump to content

Լյու Ցիսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյու Ցիսին
չինարեն՝ 劉慈欣
Ծնվել էհունիսի 23, 1963 (63 տարեկան)
ԾննդավայրՊեկին[1][2]
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, ճարտարագետ և գրող
ԼեզուՄանդարին
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունNorth China University of Water Resources and Electric Power? (1985)
Գիտական աստիճանբակալավր[3]
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Three-Body Problem?, The Dark Forest?, Death's End?, The Wandering Earth?[4], Hold Up the Sky?, The Rural Teacher?, Ball Lightning? և The Supernova Era?
Պարգևներ
 Liu Cixin Վիքիպահեստում

Լյու Ցիսին (չինարեն՝ 劉慈欣 , հունիսի 23, 1963(1963-06-23)[13][14][15][…], Պեկին[1][2]), չինացի հանրահայտ ֆանտաստ գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Ցիսինը ծնվել է 1963 թվականի հունիսի 23-ին Չինաստանի Ցանցյուան քաղաքում՝ հանքափորների ընտանիքում[16]։ Ուսանել է Հյուսիսչինական ջրային տնտեսության և էլեկտրաէներգիայի համալսարանում և այնուհետև աշխատանքի անցել հայրենի քաղաքի էլեկտրակայաններից մեկում՝ որպես էլեկտրակայանի համակարգչային ինժեներ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Ցիսինն իրավամբ համարվում է ժամանակակից չինական գիտական ֆանտաստիկ գրականության առանցքային, ինչպես նաեւ ամենաբեղմնավոր և ամենահանրահայտ կերպարներից մեկը[17]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է ապագայի աշխարհում Չինաստանի դերի բացահայտումը և մեկնաբանումը[18]։ Այս առումով Լյու Ցիսինի ստեղծագործությունները որոշակիորեն փորձարարական բովանդակություն ունեն և նոր ուղղություններ են բացում չինական ֆանտաստիկ գրականության համար[19]։

  • 2002 - «Սատանայի աղյուսները»
  • 2003 - «Գերնոր ժամանակաշրջանը»
  • «Հիշողություններ երկրի անցյալի մասին» (Եռագրություն)
    • 2007 - «Երեք մարմինների հիմնախնդիրը»
    • 2008 - «Խավար անտառը»
    • 2010 - «Մահվան ավարտը»

Պատմվածքների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 - «Կետի երգը»
  • 1999 - «Նրա աչքերով»
  • 2000 - «Ճանապարհորդող աշխարհը»
  • 2001 - «Գյուղական ուսուցիչը»
  • 2003 - «Փառք և քուն»
  • 2003 - «Մրջյունների և դինոզավրերի մասին»
  • 2004 - «Գնդաձև շանթ»
  • 2005 - «Մարդկության աշխատավարձը»
  • 2014 - «+2018»

Լյու Ցիսինը հանդիսանում է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող գրողներին տրվող չինական Գալաքսի (Galaxy) մրցանակի իննանգամյա դափնեկիր (1999-2006, 2010)։ 2010 և 2015 թվականներին նա արժանացել է Չինաստանի ֆանտաստ գրողների համաշխարհային միության Նեբուլա (Nebula) մրցանակին[20], իսկ 2015 թվականին «Երեք մարմինների հիմնախնդիրը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակը[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://web.archive.org/web/20151017071744/http://www.chinadaily.com.cn/weekend/2015-10/17/content_22205909.htm
  2. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. ↑ https://www2.ncwu.edu.cn/hsxyh/info/1009/1237.htm
  4. ↑ https://w.wiki/Bg6c
  5. ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/2015-hugo-awards/
  6. ↑ https://locusmag.com/2017/06/do-not-touch-2017-locus-awards-winners/
  7. ↑ https://www.sfadb.com/Locus_Awards_2017
  8. ↑ http://www.aefcft.com/premios-ignotus-2017
  9. ↑ http://www.sf-fan.gr.jp/awards/2020result.html
  10. ↑ http://www.sf-fan.gr.jp/awards/2021result.html
  11. 1 2 3 https://lepauledorion.com/2022/12/17/une-science-fiction-chinoise-post-trois-corps-gwennael-gaffric/
  12. ↑ https://www.are.na/block/2831073
  13. ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
  14. ↑ NooSFere (ֆր.) — 1999.
  15. ↑ Munzinger Personen (գերմ.)
  16. ↑ Three Body Problem: Author's postscript to the American Edition
  17. ↑ What lies beyond By Chitralekha Basu and Guo Shuhan, China Daily(անգլ.)
  18. ↑ Science Fiction in China Արխիվացված 2012-10-09 Wayback Machine by Wu Yan with Janice Bogstad & Wang Pengfei(անգլ.)
  19. ↑ Liu Cixin and Neo-classical Science Fiction by YAN Wu, XIAO Qing-fang, Journal of Hunan University of Science and Engineering,2006-02(անգլ.)
  20. ↑ «Locus Online News » Cixin Liu Wins Xingyun Award». www.locusmag.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. ↑ «2015 Hugo Award Winners Announced». The Hugo Awards. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Ցիսին» հոդվածին։