Լյուք Մարսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուք Մարսել
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1919(1919-02-26)
ԾննդավայրEntrecasteaux
Մահացել էապրիլի 8, 1992(1992-04-08) (73 տարեկան)
Մահվան վայրՍեն Թոմա դե Կոնակ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունhomme de lettres, կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ և երաժշտագետ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Լյուք Անդրե Մարսել (ֆր.՝ Luc-André Marcel, փետրվարի 26, 1919(1919-02-26), Entrecasteaux - ապրիլի 8, 1992(1992-04-08), Սեն Թոմա դե Կոնակ), ֆրանսիացի մշակութային գործիչ, թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուք Անդրե Մարսելը ծնվել է 1919 թվականի փետրվարի 26-ին Լիոնում։ Լիոնում ստացել է բանասիրական և երաժշտական կրթություն։ 1940 թվականին հաստատվել է Փարիզում։

Ուսումնասիրել է հայկական երաժշտությունն ու բանաստեղծությունը։ 1952 թվականին Վենետիկի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է հայկական ձեռագրերը։ Գրիգոր Նարեկացու ծննդյան 1000-ամյակի առթիվ ընդարձակ ուսումնասիրություն է տպագրել «Կայե դյու Սյուդ» (ֆրանսերեն) պարբերականում՝ ներկայացնելով 25 էջ թարգմանություն «Մատյան ողբերգության» պոեմից։

Թարգմանել է Դ. Վարուժանի ստեղծագործություններից՝ «Վարուժան. բանաստեղծություններ» (աշխատակցությամբ՝ Կ. Փոլադյանի, 1969), որտեղ ներկայացրել է նաև Դ. Վարուժանի գրական գործունեությունն ու կենսագրությունը։ «Հայ բանաստեղծություն (V դ-ից մինչև մեր օրերը)» անթոլոգիայում (1975, կազմ.՝ Ռուբեն Մելիք) զետեղված են Լյուք Անդրե Մարսելի մի շարք թարգմանություններ (հայկական ժողովրդական երգեր, Գրիգոր Նարեկացու, Դավիթ Սալաձորցու, Պ. Դուրյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի, Ե. Չարենցի և ուրիշների գործերից)։

Լյուք Անդրե Մարսելը մահացել է 1992 թվականին Լիոնում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Courrier musical de France, n° 37, premier trimestre 1972, p. 49-51.
  • Hélène ou le jeu Troyen, tragédie en 2 actes. Richard-Masse Editeurs Paris 1949

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։