Լյուքսեմբուրգի բանկային համակարգ
Լյուքսեմբուրգի բանկային համակարգը համարվում է Լյուքսեմբուրգի ամենամեծ տնտեսական համակարգը։ Բանկային համակարգի կառավարումը հանձնված է Լյուքսեմբուրգի կենտրոնական բանկին և ֆինանսական ոլորտի վերահսկողության հանձնաժողովին։ Լյուքսեմբուրգում գրանցված բանկերի մեծամասնությունը գրանցված է «Լյուքսեմբուրգի բանկերի և բանկիրների ասոցիացիայում»։
Բանկային համակարգի բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հոկտեմբերի 31-ի տվյալներով Լյուքսեմբուրգում գրանցված էր 148 բանկ։ Բանկերի մեծ մասը պատկանում է օտարերկրյա հաստատություններին, իսկ տեղական բանկերը հինգն են։ Ամենից շատ գրանցված են բանկեր Գերմանիայից (44 բանկ)։ Ընդհանուր Եվրոպայից գրանցված է 123 բանկ (այդ թվում երկու բանկ Ռուսաստանից, 13՝ Ասիայից, 10՝ Ամերիկայից)[1]։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին բանկային համակարգի ողջ կարողությունը կազմում էր 777,218 մլրդ եվրո[2]։ Բանկերի թիվը 2000 թվականի համեմատ նվազել է 1/4-ով, սակայն ակտիվների ծավալը 20 % աճել է[3]։ 2008 թվականին մասնավոր բանկերի թիվը հասավ 43-ի, որը 30-ով շատ է 1999 թվականին գրանցված թվից։ Այս բաժնում աշխատող մարդկանց թիվը 28,3%-ով գերազանցում է 1999 թվականի թվաքանակին[4]։ 2008 թվականին բանկերի բաժնում աշխատում էր 27'208 մարդ, որը կազմում է Լյուքսեմբուրգի բնակչության աշխատունակ հասարակության 7,5%-ը։ 2011 թվականից Լյուքսեմբուրգի բանկային համակարգը սկսել է ակտիվ քաղաքականություն Չինաստանից յուանով դրամական հոսքեր ներգրավելու միջոցով։ 2013 թվականի դրությամբ Լյուքսեմբուրգում կուտակվել է մոտ 62 միլիարդ յուան և Լյուքսեմբուրգի ֆոնդային բորսայում վաճառվել է մոտ 39 միլիարդ յուան[5]։
Օֆշորային բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուքսեմբուրգը օտարերկրյա բանկերի համար օֆշորային գոտի է, քանի որ այն ունի մի քանի առավելություն՝ կայուն քաղաքական համակարգ և օրենսդրություն, բանկերի և ոչ բանկային ֆինանսական միջնորդների կողմից առաջարկվող ծառայությունների լայն շրջանակ, ֆինանսիստների, իրավաբանների և խորհրդատուների որակավորման բարձր մակարդակ, բանկի հաճախորդների մասին տեղեկատվության գաղտնիություն։ Այս առավելությունը հնարավորություն է տալիս Լյուքսեմբուրգում տեղակայված խոշոր բանկերին ունենալ արտասահմանում բանկերի և ընկերությունների մասնաճյուղային ցանց[6]։
Բանկային գաղտնիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուքսեմբուրգը ակտիվորեն պահպանում է բանկային գաղտնիքիները պահելու իրավունքը։ Եվրամիության անդամ խոշոր երկրները պահանջում են բանկային գաղտնիքի կանոնադրության փոփոխություններ այնպիսի երկրներում, ինչպիսիք են է Լյուքսեմբուրգը, Բելգիան և Ավստրիան, որպեսզի այս երկրները չկարողանան խուսափել հարկերից։ Սակայն Լյուքսեմբուրգը չի ընդունում այդ որոշումը, քանի որ վախենում է փողի արտահոսքից դեպի Շվեյցարիա[6]։ 2009 թվականին Լյուքսեմբուրգի ֆինանսների և բյուջեի նախարար Լյուկ Ֆրիդենը խոսել է բանկային օրենքների խախտման կասկածի դեպքում, ինչպես նաև հարկային օրենքների խախտման կասկածի դեպքում այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակման մասին[7]։
Խնայողական հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Եվրամիության 2005 թվականի հուլիսի հրահանգի, Լյուքսեմբուրգում, Ավստրայում և Բելգիայում ներդրվել է խնայողական հարկ, որը գանձվում է այս երեք երկրների բանկերում տոկոսային եկամուտների հաշվին։ Մինչ 2008 թվականի հուլիսը այդ հարկը հավասար էր 15%-ի, 2011 թվականի հուլիսից այն կազմել է 20%, իսկ օգոստոսից՝ 35%: Հարկը չի տարածվում այն հաճախորդների հաշիվների վրա, որոնք չեն հանդիսանում Եվրամիության բնակիչներ[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Количество банков Люксембурга по странам происхождения» (անգլերեն)։ Комиссия по надзору за финансовым сектором։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ «Общий баланс банков Люксембурга» (անգլերեն)։ Комиссия по надзору за финансовым сектором։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ «Развитие ситуации в банковском секторе за последние годы» (անգլերեն)։ Комиссия по надзору за финансовым сектором։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ «OECD.StatExtracts» (անգլերեն)։ Организация экономического сотрудничества и развития։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-21-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ Соперничество Швейцарии и Люксембурга за обслуживание финансовых потоков в юанях перешло на новый уровень.
- ↑ 6,0 6,1 Вачнадзе Г. Н. Банки // Деловой Люксембург. — М.: Агентство Бизнес Пресс, ИНФОРМВЭС МЭРТ РФ, 2007. — 128 с. — ISBN 5-900034-43-7
- ↑ «Люксембург согласился пересмотреть законы о банковской тайне»։ Lenta.ru։ 13 марта 2009 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-09
- ↑ «Налог на сбережения» (անգլերեն)։ Ассоциация банков и банкиров Люксембурга։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2010-12-09