Լյուիս Պյու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուիս Պյու
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՊլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեյփթաունի համալսարան, Հիսուսի քոլեջ, Camps Bay High School? և Goodenough College?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, փաստաբան և լողորդ
Ծնողներհայր՝ P. D. Gordon Pugh?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքlewispugh.com
 Lewis Gordon Pugh Վիքիպահեստում

Լյուիս Ուիլիամ Գորդոն Պյու, OIG, (դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1], Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանա-հարավաֆրիկյան տոկունության լողորդ և օվկիանոսի պաշտպան։

Ունի մականուն՝ «Լողի Էդմունդ Հիլարի»[2][3]։ Եղել է առաջին մարդը, որը երկար հեռավորության մրցալող է կատարել աշխարհի բոլոր օվկիանոսներում[4]։ Բազմիցս կատարել է մրցալողեր խոցելի էկոհամակարգերում, որպեսզի ուշադրությունը գրավի դրանց աղետալի վիճակի վրա։

Ամենամեծ ճանաչմանը հասել է, երբ 2007 թվականին առաջինն է կատարել մրցալող Հյուսիսային բևեռով, որպեսզի ընդգծի արկտիկական սառույցի հալումը։ 2010 թվականին Էվերեստի վրա գտնվող սառցադաշտային լիճը լողալով անցել է, որպեսզի ուշադրություն դարձնեն Հիմալայներում հալվող սառույցներին և ջրի նվազմանը ազդեցությանը տարածաշրջանի խաղաղության վրա։ 2018 թվականին նա լողացել է ողջ Լա Մանշով, որպեսզի կոչ անի այն մասին, որ 2030 թվականը Համաշխարհային օվկիանոսի 30% պաշտպանության տակ վերցրվի։

2010 թվականին Պյուն ընտրվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենաերիտասարդ համընդհանուր առաջնորդ, 2013 թվականին ՄԱԿ-ը նրան նշանակել է ՄԱԿ-ի օվկիանոսների առաջին հովանավոր[5]։

2016 թվականին Պյուն կարևոր դեր է խաղացել Անտարկտիդայի մոտ գտնվող Ռոսսի ծովում աշխարհի խոշորագույն ծովային արգելոցի ստեղծման գործում։ Զանգվածային տեղեկատվության միջոցները «Speedo դիվանագիտություն» տերմինն են մտածել՝ լողազգեստների բրենդի համար, որը օգտագործել է Պյուն[6][7][8]։

Ներկայումս Քեյփթաունի համալսարանում միջազգային իրավունքների պրոֆեսոր է[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. Bill Pennington (2010-05). «Swimmer conquers Mt Everest». New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Sophy Roberts (2014-11). «The Ice Breaker». Mr Porter. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Joe Spring (2009-12). «World's Best Cold Water Swimmer». Outside Online. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Pioneer Swimmer Lewis Pugh Unveiled as UN Environment Programme Patron of the Oceans». United Nations Environment Programme. 2013-06. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
  6. «UN hails Lewis Pugh's 'Speedo diplomacy' for helping to protect the Antarctic». www.independent.co.uk. 2016-10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «What speedos and polar bears teach us about the lost art of negotiating». World Economic Forum. 2016-11. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «World's Largest Marine Protected Area declared in Antarctica». BBC. 2016-10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. UCT (2017-05). «UCT appoints Lewis Pugh as an Adjunct Professor». UCT. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.