Լյուդվիգ Մինիգերոդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Մինիգերոդե
գերմ.՝ Ludwig Minnigerode
Ծնվել էապրիլի 12, 1847(1847-04-12)[1][2]
ԾննդավայրՍտրի, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն
Վախճանվել է1930
Մահվան վայրԶալցբուրգ, Ավստրիա
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԷդուարդ ֆոն Էնգերթ
ԱշակերտներԳուստավ Կլիմտ
Ludwig Minnigerode Վիքիպահեստում
Կայսրուհի Եղիսաբեթ

Լյուդվիգ Մինիգերոդե (գերմ.՝ Ludwig Minnigerode, ապրիլի 12, 1847(1847-04-12)[1][2], Ստրի, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն - 1930, Զալցբուրգ, Ավստրիա[3]), ավստրիացի պատմանկարիչ և ժանրային նկարիչ, մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդվիգ Մինիգերոդեն սովորել է Էդուարդ ֆոն Էնգերթի գլխավորած Վիեննայի ակադեմիայում: Պատմական և ժանրային նկարիչ էր: Համալսարանն ավարտելուց հետո դասավանդել է Ավստրիայի արվեստի և արդյունաբերական թանգարանի Վիեննայի արվեստների և արհեստների ուսումնարանում: Նրա առավել նշանավոր աշակերտն է Գուստավ Կլիմտը: Մինիգերոդենի աշակերտներից են նաև Մարի Առնսբուրգը, Կառլ Մարտին Շադեն, Ալոիզ Հենիշը, Ալֆրեդ Բազելը:

1918 թվականին Վիեննայից տեղափոխվել է Զալցբուրգ, որտեղ էլ անցկացրել է իր վերջին տարիները:

Նշանակալի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալուհին (Italienerin)
  • Կայսրուհի Եղիսաբեթը (Kaiserin Elisabeth)
  • Թագակիր Ռուդոլֆ I, կոմս Հաբսբուրգ, Գերմանիայի արքա (Portrait von Rudolf I. Graf von Habsburg, deutscher König, im Krönungsornat)
  • Երկու արևելցի սրճատանը (Orientalen im Kaffeehaus)
  • Ուրվականի հայտնությունը (Geistererscheinung)
  • Կայսր Մաքսիմիլիան I-ի ամբողջ հասակով պատկերը (Ganzfiguriges Portrait Kaiser Maximilians I)
  • Բրուտոսի մահը (Tod des Brutus)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bénézit 1999
  • Busse 1977
  • Thieme/Becker 1907–1950
  • Witt Checklist 1978

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]