Լյուդովիկոս II Կակազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդովիկոս II Կակազ
Jean Dassier - Louis II. roy de France.jpg
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր նոյեմբերի 1, 846[1]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր ապրիլի 10, 879[1] (32 տարեկանում)
Վախճանի վայր Կոմպիեն[1]
Դինաստիա Կարոլինգներ[1]
Հայր Charles the Bald
Մայր Ermentrude of Orléans[1]
Ամուսին Ansgarde of Burgundy[1] և Ադելաիդա Փարիզուհի
Զավակներ Լուի III, Կառլոման II, Շառլ Պարզամիտ, Ermentrude of France և Gisela der Franken

Լյուդովիկոս II Կակազ (լատ.՝ Ludowicus Balbus, ֆր.՝ Louis le Begue, նոյեմբերի 1 846 թվական -ապրիլի 10, 879), 886 թվականից՝ Աքվիտանիայի թագավոր, 877 թվականից՝ Արևմտաֆրանկական թագավորության, Լոթարինգիայի և Պրովանսի թագավոր Կարոլինգների արքայատոհմից: Կառլոս II Ճաղատի և Իրմենտրուդա Օրլեանսկայայի որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալիոն Լյուդովիկոս II Կակազի դիմապատկերով։
Լյուդովիկոս II Կակազ

Լյուդովիկոսն իր հոր կենդանության օրոք երբեք չի ըմբոստացել վերջինիս իշխանության դեմ: 865-866 թվականներին նա եղել է Նեյստրիայի թագավորը, իսկ 866 թվականին իրեն վերցրել Աքվիտանիան։ Սակայն արքան չբավարարվեց այդ երկրամասով, քանզի այն փաստացի կառավարում էր Պրովանսի կոմսը:

877 թվականի դեկտեմբերի 8-ին մահացավ նրա հայրը, իսկ Լյուդովիկոսը, որը Կառլոս Ճաղատի չորս տղաներից միակ ողջն էր, թագադրվեց Կոմպյենում: Շուտով Լյուդովիկոսը Տրուայում շատ ջերմ ընդունում է Հռոմի պապին, որտեղ կաթոլիկ աշխարհի առաջնորդը եկեղեցական ժողովում դատապարտեց Բերնար Գոտսկոյի վրդովմունքը, որից հետո 878 թվականի սեպտեմբերի 7-ին Իոան VIII-ը թագադրեց Լյուդովիկոսին:

Սակայն Լյուդովիկոս Կակազը երկար ժամանակ դատապարտված էր տաժանակիր հիվանդության: Նրա որդին՝ Լյուդովիկոս III-ը, արդեն մի քանի ամիս գահապահների Բոզոնի և Գուգո Աբատի օգնությամբ փոխարինում էր հորը: 879 թվականի ապրիլի 10-ին Լյուդովիկոս Կակազը մահացավ կյանքի 33 տարեկանում՝ կառավարելով ընդամենը երկու տարի:

Նա թաղվեց Աախենի Սուրբ Մարիամ եկեղեցում: Լյուդովիկոս Կակազը եղել է Կարոլինգների արքայատոհմի առաջին արքան, որը չի թաղվել Սեն Դենի աբբայությունում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Settipani C. La Préhistoire des Capétiens: Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 313–315. — ISBN 978-2-9501509-3-6
  2. Брак был тайным, Карл II Лысый добился его расторжения, что привело к тому, что детей от этого брака многие считали незаконнорождёнными.(ռուս.)
  3. Конский П. А. (1890–1907)։ «Людовик III, французский король»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  4. По мнению историка Эдуарда Главички этим мужем был Ренье I Длинношеий (ок. 850 — 25 августа или 25 ноября 915), граф Маасгау, граф Геннегау (Эно) 890—898, маркиз Лотарингии с 911. Сам брак по его мнению был заключён около 888 года. Подробнее см. Hlawitschka Eduard. Die Ahnen der hochmittelalterlichen deutsche Könige, Kaiser und ihrer Gemahlinnen. Ein kommentiertes Tafelwerk. Band I: 911—1137, 2 Teile, 2006. (MGH Hilfsmittel 25, 1—2)(ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ведастинские анналы
  • Тейс Л.: Наследие Каролингов
  • Эрлихман В.В.: Правители мира