Լյուդմիլա Պոդյավորինսկա
Լյուդմիլա Պոդյավորինսկա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1872[1] |
Ծննդավայր | Bzince pod Javorinou, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա |
Մահացել է | մարտի 2, 1951[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Nové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա |
Գերեզման | Bzince pod Javorinou |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | գրող, մանկագիր և բանաստեղծուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ľudmila Podjavorinská Վիքիպահեստում |
Լյուդմիլա Պոդյավորինսկա (սլովակ.՝ Ľudmila Podjavorinská, ի ծնե՝ Riznerová, ապրիլի 26, 1872[1], Bzince pod Javorinou, Նովե մեստո նադ Վահոմ, Տենչինի երկրամաս, Սլովակիա - մարտի 2, 1951[1], Nové Mesto nad Váhom, Տենչինի երկրամաս, Սլովակիա), չեխոսլովակյան գրող, օգտագործել է հետևյալ կեղծանունները` Božena, Damascena, Ľ. Šeršelínová, Ľ. Špirifangulínová, Ľudka, Ľudmila, Ľudmila Ružodolská, Ľudmila Veselohorská, Ľ. Vrzalovská, M. Ružodolský, Milko Ružodolský, Nechtík, Nevädza, Podjavorinský, Sojka, Teta Ľudmila:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականի ապրիլի 26-ին Bzince pod Javorinou բնակավայրում, Յարավին քաղաքում, Ավստրո-Հունգարիայի Յավորին կոչվող քաղաքի մերձակայքում, այժմ՝ Սլովակիա, մանկավարժների ընտանիքում, որը 1910 թվականին տեղափոխվել է Նովե Մեստո նադ Վահոմ քաղաք։
Լյուդմիլան սովորել է իր հայրենի քաղաքում։ Գրականության ոլորտում նրա առաջին փորձերին աջակցում էին նրա հորեղբայր Ľudovít Rizner-ը և տեղացի հովիվ, միևնույն ժամանակ գրող Յան Պրավոսլավ Լեշկան (Ján Pravoslav Leška): Ավելի ուշ որոշ ժամանակ նա աշխատել է որպես Կարմիր խաչի աշխատակից, օգնել է իր հորը դպրոցում, սակայն իր կյանքի մեծ մասը գոյատևել է գրական գործունեությունից ստացած քիչ եկամտով։
Նա իր առաջին ստեղծագործությունը հրապարակել է Բուդապեշտի «Slovenské novini» թերթում և «Vlasť a svet» ամսագրում 1887-1888 թվականներին։ Սլովակիայում նրա ստեղծագործությունները հայտնվել են 1892 թվականին «Národnie noviny» և «Slovenské pohľady» թերթերում։ Նա սկզբում գրում էր բանաստեղծություններ, ապա որոշեց ինքն իրեն նվիրել արձակին։ Հայտնի է դարձել որպես ժամանակակից սլովակյան մանկական գրականության հիմնադիր։ Նրա որոշ ստեղծագործություններ թարգմանվել են օտար լեզուներով։ ԽՍՀՄ-ում հայտնի էին նրա «Կառուցել է ճնճղուկը» և «Փոքր գորտը» բանաստեղծությունները, ըստ որի՝ նույնանուն մուլտֆիլմ է նկարահանվել։
Լյուդմիլա Պոդյավորինսկան մահացել է 1951 թվականի մարտի 2-ին Նովոե Մեստո նադ Վահոմ քաղաքում, Չեխոսլովակիա, ներկայումս Սլովակիա։
Վաստակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին պատկերներ | |
---|---|
Չեխոսլովակիայի փոստային նամականիշ |
Լյուդմիլա Պոդյավորինսկայան Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական գրողի կոչում ստացած առաջին գրականագետն էր։ Նրա հայրենիքում բացվել է տուն-թանգարան, նրա անունով է կոչվել № 42849 աստերոիդը[3]։ 1972 թվականին գրատպության է հանձնվել Չեխոսլովակիայի փոստային նամականիշ՝ նվիրված գրողին[4]։
Ընտրյալ ստեղծագործություններ[5][6]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Z vesny života ("From life's spring"), բանաստեղծություն (1895)
- V otroctve ("In slavery"), վեպ (1905)
- Žena ("Woman"), վեպ (1909)
- Kytka veršov pre slovenské dietky ("A bouquet of poems for Slovak children"), մանկական բանաստեղծություն (1920)
- Balady ("Ballads"), բանաստեղծություն (1930)
- Veršíky pre maličkých ("Verses for little ones"), մանկական բանաստեղծություն (1930)
- Medový hrniec ("Pot of honey"), մանկական բանաստեղծություն (1930)
- Baránok boží ("Lamb of God"), մանկական արձակ (1932)
- Klásky ("Ears of grain"), մանկական բանաստեղծություն (1947)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ «Биография Людмилы Подъяворинской». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Людмила Подъяворинская. Серия: Юбилеи деятелей культуры
- ↑ Kirschbaum, Stanislav J (2010). The A to Z of Slovakia. էջ 221. ISBN 1461672155.
- ↑ «Ľudmila Podjavorinská». Databazeknih.cz (սլովակերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պոդյավորինսկա» հոդվածին։ |
|