Լյուդմիլա Կարաչկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լյուդմիլա Կրաչկինաից)
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Կարաչկինա
Людми́ла Гео́ргиевна Кара́чкина
Ծնվել էսեպտեմբերի 3, 1948(1948-09-03) (70 տարեկան)
Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տեսական աստղագիտության ինստիտուտ և Ղրիմի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագետ
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Լյուդմիլա Կարաչկինա (ռուս.՝ Людми́ла Гео́ргиевна Кара́чкина, սեպտեմբերի 3, 1948(1948-09-03), Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, ուկրաինուհի աստղագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]։ Տեսական աստղագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, աշխատում է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում 1978 թվականից սկսած[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանը «ֆիզիկա և աստղագիտություն» մասնագիտությամբ և ընդունվել է ՂրԱԱ-ի ասպիրանտուրա, Արեգակի ֆիզիկայի բաժին: Ասպիրանտուրայի ավարտելուց հետո ընդունվել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում գործող Տեսական աստղագիտության ինստիտուտ[3]:

Կարաչկինան զբաղվում է աստերոիդների հետազոտություններով, հայտնաբերել է ավելին քան 130 նոր աստերոիդ[4][5]: Որոնցից են, (3063) Մախաոն, (4075) Սվիրիդով, (4556) Գումիլյով, (5094) Սերյոժա, (5324) Լյապունով, (10031) Վլադառնոլդա, (19120) Դորոնինա աստերոիդները: Իր առաջին հայտնաբերած աստերոիդը, որը նա հայտնաբերել է 1983 թվականի հունվարի 13-ին, Լոյւդմիլա Կարաչկինան անվանել է բախչիսարայցի վիրաբույժ Ալեկսանդր Ֆիլիպենկոյի պատվին, ով փրկել էր իր ամուսնուն մահից[6]:

Աստերոիդների հայտնաբերողների ցանկում, որի մեջ գրանցված են շուրջ 1459 աստղագիտական կազմակերպություններ և անհատ աստագետներ, 2014 թվականի հուլիսի դրությամբ Կարաչկինան զբաղեցնում էր 89-րդ տեղը հայտնաբերված աստերոիդների քանակով[4]: Իր թեկնածուական «Ընտրված աստերոիդների կրկնակիության լուսանկարչական ապացույցներ» թեզը պաշտպանել է Ի. Ի. Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսարանում 2004 թվականին[7]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինը՝ Յուրի Վասիլևիչ Կրաչկին (1940—2009): Նրա պատվին է անվանվել (8089) Յուկար աստերոիդը, հայտնաբերված 1990 հոկտեմբերի 13-ին Շմադել Լուցի և Ֆրեյմուտ Բորգենի կողմից[8]:

Երկու դուստր. Ռենատա և Մարիա: Երեք թոռ. Ալեկսանդր, Ալեկսեյ և Գրիգորի: Գրիգորիի պատվին է անվանվել (10761) Լյուբիմեց աստերոիդը,հայտնաբերված 1990 հոկտեմբերի 12-ին Շմադել Լուցի և Ֆրեյմուտ Բորգենի կողմից[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]