Jump to content

Լյուդմիլա Կարաչկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Կարաչկինա
Людми́ла Гео́ргиевна Кара́чкина
Ծնվել էսեպտեմբերի 3, 1948(1948-09-03) (76 տարեկան)
Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տեսական աստղագիտության ինստիտուտ և Ղրիմի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՌոստովի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
 Lyudmila Georgievna Karachkina Վիքիպահեստում

Լյուդմիլա Կարաչկինա (ռուս.՝ Людми́ла Гео́ргиевна Кара́чкина, սեպտեմբերի 3, 1948(1948-09-03), Դոնի Ռոստով, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս, ուկրաինուհի աստղագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու[1]։ Տեսական աստղագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, աշխատում է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում 1978 թվականից սկսած[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանը «ֆիզիկա և աստղագիտություն» մասնագիտությամբ և ընդունվել է ՂրԱԱ-ի ասպիրանտուրա, Արեգակի ֆիզիկայի բաժին։ Ասպիրանտուրայի ավարտելուց հետո ընդունվել է Ղրիմյան աստղաֆիզիկական աստղադիտարանում գործող Տեսական աստղագիտության ինստիտուտ[3]։

Կարաչկինան զբաղվում է աստերոիդների հետազոտություններով, հայտնաբերել է ավելին քան 130 նոր աստերոիդ[4][5]։ Որոնցից են, (3063) Մախաոն, (4075) Սվիրիդով, (4556) Գումիլյով, (5094) Սերյոժա, (5324) Լյապունով, (10031) Վլադառնոլդա, (19120) Դորոնինա աստերոիդները։ Իր առաջին հայտնաբերած աստերոիդը, որը նա հայտնաբերել է 1983 թվականի հունվարի 13-ին, Լոյւդմիլա Կարաչկինան անվանել է բախչիսարայցի վիրաբույժ Ալեկսանդր Ֆիլիպենկոյի պատվին, ով փրկել էր իր ամուսնուն մահից[6]։

Աստերոիդների հայտնաբերողների ցանկում, որի մեջ գրանցված են շուրջ 1459 աստղագիտական կազմակերպություններ և անհատ աստագետներ, 2014 թվականի հուլիսի դրությամբ Կարաչկինան զբաղեցնում էր 89-րդ տեղը հայտնաբերված աստերոիդների քանակով[4]։ Իր թեկնածուական «Ընտրված աստերոիդների կրկնակիության լուսանկարչական ապացույցներ» թեզը պաշտպանել է Ի. Ի. Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսարանում 2004 թվականին[7]։

Ամուսինը՝ Յուրի Վասիլևիչ Կրաչկին (1940—2009): Նրա պատվին է անվանվել (8089) Յուկար աստերոիդը, հայտնաբերված 1990 հոկտեմբերի 13-ին Շմադել Լուցի և Ֆրեյմուտ Բորգենի կողմից[8]։

Երկու դուստր. Ռենատա և Մարիա։ Երեք թոռ. Ալեկսանդր, Ալեկսեյ և Գրիգորի։ Գրիգորիի պատվին է անվանվել (10761) Լյուբիմեց աստերոիդը,հայտնաբերված 1990 հոկտեմբերի 12-ին Շմադել Լուցի և Ֆրեյմուտ Բորգենի կողմից[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Карачкина Людмила Георгиевна(չաշխատող հղում)
  2. Կաղապար:Uk icon. «Можно ли «купить» звезду?». day.kiev.ua. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Черных Л. И. 100 лет наблюдений и исследований малых тел Солнечной системы в Крыму» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  4. 4,0 4,1 Minor Planet Discoverers
  5. Ульяновская правда: новости Ульяновска и Ульяновской области(չաշխատող հղում)
  6. «Карачкина, Людмила Георгиевна — Крымология». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. «Автореферат диссертации Л. Г. Карачкиной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  8. IAU. «8089 Յուկար աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
  9. IAU. «10761 Լյուբիմեց աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.