Ֆրեյմուտ Բորնգեն
Ֆրեյմուտ Բորնգեն Freimut Börngen | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1930 (90 տարեկան) Հալե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Տաուտենբուրգի աստղադիտարան |
Պարգևներ | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ |
Ֆրեյմուտ Բորնգեն (գերմ.՝ Freimut Börngen, հոկտեմբերի 17, 1930, Հալե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող, աշխատում է Կառլ Շվարցշիլդի աստղադիտարանում։ 1961-ից 1995 թվականները համատեղ այլ գերմանացի աստղագետների հետ հայտնաբերել է ընդհանուր առմամբ 537 աստերոիդ, դրանցից 302-ը նա հայտնաբերել է միանձնյա[1]։
Բորնգենը նաև զբաղվել է գալակտիկաների հետազոտություններով։ 1995 թվականին թոշակի է անցել, սակայն շարունակում է կամավոր աշխատել աստղադիտարանում։ Աստերոիդների որոնումով նա զբաղվում էր ազատ ժամանակ, քանի որ ԳԴՀ-ում փոքր մարմիններով զբաղվելը հետազոտությունների ղեկավարների համար համարվում էր ոչ բավարար պատվաբեր։ ԳԴՀ-ի ռեժիմի ժամանակներում Բորնգենը աստերոիդների անվանումներ առաջարկելիս սահմանափակվում էր քաղաքականապես չեզոք անվանումներով, այսպես օրինակ, Թյուրինգիա, կամ օգտագործում էր գերմանացի կոմպոզիտորների անուններով, օրինակ՝ (2424) Տաուտենբուրգ կամ (3941) Հայդն: Գերմանիայի միավորումից հետո նա ընտրում էր պատմական, գիտական կամ աշխարհագրական անվանումներ, իսկ երբեմն սիրող-աստղագետների անուններ:
Ֆրեյմուտ Բորնգենի պատվին է անվանվել (3859) Բորնգեն աստերոիդը[2]: 2006 թվականին նա պարգևատրվել է նաև «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվար 2011
- ↑ IAU։ «3859 Բորնգեն աստերոիդի անվանումը»