Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա
Ծնվել էդեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[2]
Մահացել էհունվարի 15, 2015(2015-01-15)[1][2] (93 տարեկան)
Մահվան վայրՊլզեն, Պլզենի շրջան
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Մասնագիտությունմագիստրատ
Զբաղեցրած պաշտոններդատախազ

Լյուդմիլա Բրոժովա-Պոլեդնովա (դեկտեմբերի 20, 1921(1921-12-20)[1][2], Պրահա, Չեխոսլովակիա[2] - հունվարի 15, 2015(2015-01-15)[1][2], Պլզեն, Պլզենի շրջան), 1950-ական թվականների չեխ պետական դատախազ։ Կոմունիստական ռեժիմի անկումից հետո 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Միլադա Գորակովայի և այլ այլախոհների նկատմամբ 1950 թվականին ցուցադրական դատավարություններին մասնակցելու համար, ինչը հանգեցրել է առնվազն չորս մահապատժի[3]։ Դատավարության ընթացքում Բրոժովան 86 տարեկան էր։

Բրոժովա-Պոլեդնովան միակ մարդն էր, որը դատապարտվել է 1950-ական թվականներին Չեխոսլովակիայում իշխող կոմունիստական ​​կուսակցության կողմից քաղաքական մաքրության և բռնաճնշումների համար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլա Բիդերմանովան ծնվել է 1921 թվականին Պրահայում։ 1948-1949 թվականներին սովորել է Իրավունքի աշխատանքային դպրոցում (չեխ․՝ Právnická škola pracujících

1952 թվականին ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև աշխատել է Պլզենում։ Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմի անկումից հետո Բրոժովա-Պոլեդնովային մեղադրել են և դատի տվել։ Սկսած 2009 թվականի մարտից՝ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման[5]։ Այդ ժամանակ նա ամենածեր բանտարկյալն էր երկրում[6]։ Ըստ նախագահ Վացլավ Կլաուսի հայտարարած համաներման՝ ազատ է արձակվել 2010 թվականի դեկտեմբերին տարիքի և առողջական վիճակի պատճառով[7]։

Մահացել է 2015 թվականի հունվարի 15-ին Պրահայում՝ 93 տարեկան հասակում[8]։

Ցուցադրական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականի ամռանը, որպես «Աշխատանքային դատախազ», մասնակցել է պետության դեմ ընդդիմադիր քաղաքական գործիչ և նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալ Միլադա Գորակովայի կազմակերպած դավադրության մեջ մեղադրվող խմբի ցուցադրական դատավարությանը[9]։

Դատական գործընթացը հանգեցրել է չորս մահվան դատավճռի և չորս ցմահ բանտարկության։ Բրոժովա-Պոլեդնովան Յոզեֆ Ուրվալեկի և մյուսների հետ ակտիվ մասնակցել է գործընթացին և մահապատժին[10]։ Գորակովայից բացի դատավարության զոհ են դարձել Զավիշ Կալանդրան, Յան Բուհալը և Օլդրժիխ Պեկլը։ Ավելի ուշ Չեխական հեռուստատեսությունն այդ գործընթացը համարել Է «Երկրի պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկը»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=xx0118209&CON_LNG=ENG
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Czech National Authority Database
  3. Lazarová, Daniela (հունվարի 24, 2015)։ «Ludmila Brožová-Polednová, a former communist prosecutor who assisted in the notorious show trial against Milada Horáková has died at the age of 93»։ Чешское радио։ Վերցված է 2015-01-25 
  4. «Zemřela Ludmila Brožová-Polednová, prokurátorka v procesu s Horákovou»։ Lidové noviny (չեխերեն)։ lidovky.cz։ հունվարի 24, 2015։ Վերցված է հունվարի 24, 2015 
  5. Markéta Chaloupská (2009-03-19)։ «Brožová-Polednová nastoupila v 87 letech do vězení» (չեխերեն)։ aktuálně.cz։ Վերցված է 2015-01-24 
  6. 6,0 6,1 «Brožová-Polednová stráví Vánoce na svobodě, Klaus ji udělil milost» (չեխերեն)։ Чешское телевидение։ դեկտեմբերի 21, 2010։ Վերցված է 2015-01-24 
  7. «Prokurátorka procesu s Horákovou dostala kvůli věku milost od prezidenta»։ Mladá fronta DNES (չեխերեն)։ idnes։ դեկտեմբերի 21, 2010։ Վերցված է 2015-01-24 
  8. «Zemřela Ludmila Brožová-Polednová, prokurátorka z procesu s Horákovou» (չեխերեն)։ Чешское телевидение։ հունվարի 24, 2015։ Վերցված է 2015-01-24 
  9. Lehovcová Suchá Veronika (հոկտեմբերի 19, 2007)։ «Ex-prosecutor on trial for helping to stage one in 1950»։ aktuálně.cz։ Վերցված է հունվարի 27, 2015 
  10. Vaculík, Radim (սեպտեմբերի 10, 2008)։ «Ludmila Brožová-Polednová: Při popravě Horákové mi bylo špatně» (չեխերեն)։ novinky.cz։ Վերցված է հունվարի 24, 2015