Լյուդմիլա Աբաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաևա ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդմիլա Աբաևա
Людмила Абаева
Ծնվել էսեպտեմբերի 14, 1951(1951-09-14)
ԾննդավայրԿիզել, Պերմի երկրամաս, Ռուսաստան
Վախճանվել էնոյեմբերի 2, 2012(2012-11-02) (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Լյուդմիլա Աբաևա Վիքիդարանում
 Lyudmila Abaeva Վիքիպահեստում

Լյուդմիլա Աբաևա (սեպտեմբերի 14, 1951(1951-09-14), Կիզել, Պերմի երկրամաս, Ռուսաստան - նոյեմբերի 2, 2012(2012-11-02), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլա Աբաևան ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 14 - ին Պերմյան նահանգի Կիզել քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ապրել է Լենինգրադում, ապա Ուֆայում, աշխատել է որպես լրագրող։ 1983 թվականին ավարտել է Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ գրական սեմինարը Անատոլիա Ժիգուլինի ղեկավարությամբ։ Ռուսաստանի գրական նախագահության ֆոնդի անդամ։ Միջազգային արիստական մրցանակի դափնեկիր է։ Ռուսաստանի մշակույթի նախարարությունը նրան պարգևատրել է Շալախովի անվան մեդալով, Տվարդովսկու անվան մեդալով։ Ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ է գրել մանուկ հասակից, առաջին անգամ հրատարակվել է 1969 թվականին։ 1970 թվականի նրան առաջարկել են անդամակցել Պերմ քաղաքի գրողների միությանը։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «От зелени до охры» -ն, հրատարակվել է 1983 թվականին։ Ընտրյալ ստեղծագործությունների ժողովածուն «Сны и птицы»-ն է՝ հրատարակված 2010 թվականին։ Բանաստեղծությունները հրապարակվել են «Новый мир»(Նոր աշխարհ), «Урал(Ուրալ)», «Мы(Մենք)», «Юность(Երիտասարդություն)», «Лепта», «День и ночь(Գիշեր և ցերեկ)» (Կրասնոյարսկ), «Меценат и мир» (Հովանավոր և աշխարհ)(Ռյազան), «Город (Քաղաք)» (Տոլյատտի), «WAIGUO WENYI» (Չինաստան, թարգմանիչ Ջեյն Տյու), «Радуга (Ծիածան)» (Էստոնիա), «Брега Тавриды» (Ղրիմ), «Նոր աշխարհ» (Հայաստան) ամսագրերում։ Բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Վրացերեն թարգմանությունները հրատարակվել են «Արևի շողերի բանաստեղծություններ․ Վրաստանի հայտնի պոետները» գրքում 2011 թվականին։ Եղել է «Прекрасны вы, брега Тавриды: Крым в русской поэзии» (М., 2000) ծրագրի կազմակերպիչն ու ղեկավարը։ Նրա ստեղծագործությունն արժանացել է ռուս հայտնի պեոտներ Անատոլիա Ժիգուլինի և Վլադիմիր Սակոլովի, փիլիսոփա Յուրիա Մամլեեվայի, գրական քննադատներ Լև Աննինսկու, Ստանիսլավ Ջիմբինովի, Պավել Բասինսկու, Կիրա Սապրիգի բարձր գնահատականներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джимбинов С. Сновидческие птицы // Литературная Россия, № 28, 11 июля 2008
  • Сапгир К. Пальцы ветра // НГ-EXLIBRIS., № 144, 15 июля 2010
  • Аннинский Л. Тихое чудо // Дружба народов, № 11, 2010
  • Устинов В. По тропе книги // Общеписательская литературная газета, № 3, 2010
  • Стрелец В. Четвертое измерение поэзии // Город (Тольятти), № 30, 2011
  • Валенчиц О. Если два человека… // Город (Тольятти), № 30, 2011
  • Вельможин В. В живые объятья простора // Шелковчанка (Щёлково, Московской обл.), № 16, 2011
  • Мамлеев Ю. И жизнь — огромнее, чем разум // День Литературы, № 7 (177), июль, 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Աբաևա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Աբաևա» հոդվածին։