Լի Մին Կի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Մին Կի
կորեերեն՝ 이민기
Ծնվել էհունվարի 16, 1985(1985-01-16)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿիմհե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
ԿրթությունԿոնկուկ Համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, մոդել, երգիչ և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2004 – ներկա
leeminki.com
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Լի Մին Կի (հանգըլ՝ 이민기 ― Ի Մին Կի, հունվարի 16, 1985(1985-01-16)[1], Կիմհե, Հարավային Գյոնգսանգ, Հարավային Կորեա), hարավկորեացի դերասան, երգիչ և մոդել։ Առաջին անգամ՝ որպես գլխավոր հերոս 2005 թվականին խաղացել է Taereung National Village հեռուստատեսային սպորտայի դրամայում, այնուհետև 2006 թվականին I Really Really Like You կատակերգությունում և Dal-ja's Spring ում (2007

Մի Կին նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են «Հեընդե», «Արագ և կախարդված»։ 2014 թվականին նկարահարնվել է «Մոնսթար», «Կայսեր համար», «Հիմալայա», «Կրակիր իմ սրտին» գեղարվեստական ֆիլմերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի Մին Կին սկսել է իր կարիերան որպես մոդել, այնուհետև ցանկացել իրեն փորձել նաև որպես դերասան։ Նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում, տեսահոլովակներում, մասնակցել բազմաթիվ շոու ծրագրերի։ Մինչ իր դերասանական վարպետությունը ձևավորելը Մին Կին ճանաչում է ձեռք բերել «Ես իրոք հավանում եմ քեզ» և «Դալ Ջայի գարունը» հեռուստատեսային ռոմատիկ կատակերգակություններում։ Մի քանի անհաջող նախագծերից հետո, դերասանը լավ արձագանք է ստանում կորեական բլոքբաստերի՝ Haeundae-ում նկարահանվելու համար։

Լին Մին Կին ամրապնդում է իր աստղային կարգավիճակը «Արագ» ֆիլմում իր գլխավոր դերով։ 2009 թվականի օգոստոսի 11-ին նա պաշտոնապես հայտարարեց իր երաժշտակա դեբյուտը՝ No Kidding 6 ինդի-էլեկտրո ռոք ոճի երգերով։

"Eternal Summer" միակ սինգլ երգն էր ալբոմի, երգի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանված։ Ալբոմը մեծ շահույթներ չբերեց, սակայն ստացավ լավ արձագանքներ քննադատների կողմից։

2014 թվականի օգոստոսի 4-ից Լի Մին Կին անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 4 շաբաթ հիմնական ռազմական ուսուցումից հետո նա կանցնի հասարակական ծառայության աշխատանքների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Մին Կի» հոդվածին։