Լիվ Քրիստին Էսպենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիվ Քրիստին Էսպենես
Leaves Eyes 20070404 Fnac 24.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1976(1976-02-14) (43 տարեկան)
Սթավանգեր, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերgothic metal?, սիմֆոնիկ մետալ, Ինդաստրիալ մետալ, ֆոլկ մետալ, Viking metal? և փոփ ռոք
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլNapalm Records
ԱմուսինAlexander Krull?
Կայքlivkristine.com
Liv Kristine Վիքիպահեստում

Լիվ Քրիստին Էսպենես (առավել հայնտնի է որպես Լիվ Քրիստին, նորվ.՝ Liv Kristine Espenæs, փետրվարի 14, 1976(1976-02-14), Սթավանգեր, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, Leaves’ Eyes և Theatre of Tragedy երաժշտական խմբերի նախկին վոկալիստուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվ Քրիստինն առաջին անգամ բեմում հանդես է եկել դպրոցական տարրական դասարաններում[1]: Այդ ժամանակ ապագա երգչուհին կատարում էր ժամանակի հիթերը: Իր առաջին խումբը Քրիստինը հավաքել է տասը տարեկանում, ընկերուհու հետ[2]:

Aquote1.png Ես երգել սկսել եմ ավելի վաղ, քան խոսել... Ամեն վայրկյան, ինչ հիշում եմ ինձ, երգում էի՝ տանը, դպրոցական միջոցառումներին: Հետո շատ հետաքրքիր պատմություն եղավ: Դպրոցական հադեսներից մեկի ժամանակ ես բարձրացա բեմ՝ տեղական մասշտաբի աստղ էի այդ ժամանակ, պատրաստվում էի երգել և հասկացա, որ... հուզմունքից բառերը մոռացել եմ: Պատկերացրե՛ք, ինչպես կոտրվեցի այդ փաստից: Դրանից հետո ես մի քանի ժամ անընդմեջ լաց էի լինում՝ չլսելով ուսուցիչներիս հորդորները[3]
- Լիվ Քրիստին Էսպենես
Aquote2.png


Պրոֆեսիոնալ երաժշտությամբ Լիվը սկսել է զբաղվել, երբ դարձավ Theatre of Tragedy խմբի անդամ[4]: 18 տարեկանից սկսել է երգել 200 հոգանոց երգչախմբում[5]: Վեց ամիս անց լույս է տեսնում Theatre of Tragedy խմբի առաջին ալբոմը, որն ուներ հենց խմբի անունը:

Լիվ Քրիստինը սկսել է անգլերեն ուսանել Սթավանգերի համալսարանում: Հետո գերմաներեն՝ Շտուտգարտի համալսարանում: Այստեղ ապրելու տարիներին համագործակցում է Ալեքս Կրուլլի հետ[6]:

1997 թվականին ծանոթանում է պրոդյուսերներ Գյունտեր Իլլի հետ և սկսում իր սոլո կարիերան:

Երգչուհու ձայնը թույլատրում է, որ կարողանա երգել դասականից մինչև մետալ ու գոթիկ:

2004 թվականին Լիվը համագործակցում է Cradle Of Filth մետալ խմբի հետ, որի հետ ձայնագրում է Nymphetamine սինգլը:

2006 թվականին լույս է ընծայում Enter My Religion նոր սոլո ալբոմը[7]՝ փոփ-ռոք ոճով:

Լիվը ձայնագրել է հինգ լայնաֆորմատ ալբոմ և մեկ DVD Leaves’ Eyes-ի հետ համատեղ: 2016 թվականի ապրիլի 16-ին երգչուհին հեռանում է այս խմբից՝ անձնական պատճառներով[8]:

2017 թվականին միացել է գերմանանորվեգական Midnattsol խմբին:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Theatre of Tragedy[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theatre of Tragedy (CD, 1995)
  • Velvet Darkness They Fear (CD, 1996)
  • «Der Tanz Der Schatten» (Single, 1996)
  • «A Rose for the Dead» (EP, 1997)
  • «Cassandra» (Single, 1998)
  • Aégis (CD, 1998)
  • «Theatre of Tragedy Shape» (MCD, 1999)
  • «Image» (Single, 2000)
  • Musique (CD, 2000)
  • «Inperspective» (EP, 2000)
  • «Machine» (Single, 2000)
  • Closure:Live (CD, 2001)
  • Assembly (CD, 2002)

Leaves’ Eyes[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Into Your Light» (Սինգլ, 2004)
  • Lovelorn (CD, 2004)
  • «Elegy» (Սինգլ, 2005)
  • Vinland Saga (CD, 2005)
  • Legend Land (EP, 2006)
  • My Destiny (EP, 2009)
  • Njord (CD, 2009)
  • Meredead (CD, 2011)
  • Symphonies of the Night (CD, 2013)
  • King of Kings (2015)

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «3am» (Սինգլ, 1998)
  • Deus Ex Machina (Ալբոմ, 1998)
  • «Take Good Care» (Սինգլ, 1998)
  • «3am — Fanedition» (Սինգլ, 1999)
  • «One Love» (Սինգլ, 1999)
  • «Fake a Smile» (Սինգլ, 2006)
  • Enter My Religion (Ալբոմ, 2006)
  • Skintight (Ալբոմ, 2010)
  • Libertine (Ալբոմ, 2012)
  • Vervain (Ալբոմ, 2014)

Հրավերքով աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Atrocity Werk 80 (CD, 1997)
  • Atrocity Gemini (CD,2000)
  • Atrocity Atlantis (CD,2004)
  • Heavenwood — Downcast / Swallow (1998)
  • Atrocity & Silke Bischoff — Blue Moon (1998)
  • Weltenbrand — The Devil gets the Profiteer / Der Untergang von Trisona (1999)
  • Das Ich — Des Satans neue Kleider — Atrocity Remix / Re-laborat (2000)
  • Atrocity — More / Sampler Thank you — A Tribute to the Sisters of Mercy (2000)
  • Genius — To be free / A Rock Opera Part II (2004)
  • Immortal Rites — Mirror Reflections / Art of Devolution (2004)
  • Hortus Animae Summoning of the Muse / Sampler the Lotus Eaters — Dead Can Dance Tribute (2004)
  • Cradle of Filth — Nymphetamine / Nymphetamine (2004)
  • Umbra et Imago Ein letztes Mal — Leaves’ Eyes Remix / Motus Animi (2005)
  • Delain — See Me in Shadow / Lucidity (2006)
  • Delain — Day for Ghosts / Lucidity (2006)
  • Samsas Traum — Asen’ka — Ein Märchen für Kinder und solche, die es werden wollen / (2012)
  • Samsas Traum — Niemand, Niemand Anderem Als Dir / (2013)
  • Týr — The Lay of Our Love / Valkyrja (2014)
  • Savn — I Am Free / Savn (2014)
  • Orden Ogan — Come With Me To The Other Side (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Liv Kristine – Official Website»։ Livkristine.de։ Վերցված է 2013-10-28 
  2. «Ex-THEATRE OF TRAGEDY Singer Says She Was Betrayed And Deceived By Her Bandmates»։ Blabbermouth.net։ Roadrunner Records։ 27 August 2003։ Արխիվացված է օրիգինալից 3 October 2003-ին։ Վերցված է 14 April 2014 
  3. Интервью с Лив Кристин на сайте Hitkiller.com(ռուս.)
  4. Dunphy John (15 July 2005)։ «Liv Kristine Espenaes Krull (Leaves Eyes) : Interview»։ Music Tap.net։ Վերցված է 2014-04-16 
  5. Interview with Liv Kristine about 'Njord'- Metalexperience webzine, december 2009. Metal-experience.com (2009-12-16). Retrieved on 2012-08-05.
  6. Dunphy John (15 July 2005)։ «Liv Kristine Espenaes Krull (Leaves Eyes) : Interview»։ Music Tap.net։ Վերցված է 2014-04-16 
  7. Reesman, Bryan. "Atrocity: Twenty Years of Passion, Progression and Perseverance," Metal Maniacs, December 2006, p. 113
  8. «Liv Kristine – Official Website » LEAVES’ EYES announce new singer» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]