Jump to content

Լիպիցիան ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպիցիան ձի
Տեսակձիու ցեղատեսակ և ավանդույթ
Բնաշխարհ Սլովենիա[1] և  Ավստրիա[1]
Ձի (Equus ferus caballus)

Լիպիցիան (липицанская, липизанская), ձիավարման և լծկան ձիերի տեսակ։ Բարձրությունը 147-157 սանտիմետր, ունեն բաց մոխրագույն երանգ։ Մարմնեղ լինելով հանդերձ՝ մեծ հնարավորություն ունեն դժվարին հնարքներ սովորելու։

Ցեղատեսակը սկսել են բուծել 1580 թվականից Լիպիցա գյուղում, որի համար էլ ստացել է այդ անվանումը։ Ցեղատեսակը կապված է Վիեննայում գտնվող Իսպանական ձիասպորտի դպրոցի հետ։

Մնդավի բարձրությունը 147-157 սանտիմետր է՝ չնայած լծվելու համար բուծված ձիերինը հասնում է մինչև 165 սանտիմետրի[2][3]։

Լիպիցիան ձիերն ունեն եկար գլուխ՝ ուղիղ կամ մի փոքր կոր պրոֆիլով։ Ծնոտը խորն է, ականջները՝ փոքր, աչքերը՝ մեծ և արտահայտիչ, ռունգերը՝ փքվող։ Ունեն կոր, ամուր պարանոց, մնդավը՝ ցածր, մկանուտ և լայն։ Նրանք ունեն լայն, կոր մեջք, լայն գավակ և մկանուտ ուսեր։ Ոտքերը մկանուտ են և ուժեղ՝ լայն հոդերով[4]։

Սովորաբար նրանք դանդաղ են մեծանում, բայց մյուս ցեղատեսակներից ավելի շատ են ակտիվ կյանք վարում։ Քսան տարեկան ձիերը ձիավարության Իսպանական դպրոցում բարդ վարժություններ են կատարում[3]։

Լիպիցիանների մեծ մասը լինում է բաց մոխրագույն՝ սպիտակին մոտ, հազվադեպ հանդիպում են աշխետ և սև։ Մոխրագույն մյուս ձիերի նման նրանք ունեն սև մաշկ և սպիտակ մազածածկույթ, մուգ աչքեր։ Նրանք մուգ են ծնվում և կյանքի 6-10 տարվա ընթացքում աստիճանաբար ավելի բաց երանգ են ստանում։ Նրանց հաճախ սխալմամբ շփոթում են սպիտակ ձիերի հետ, բայց սպիտակ ձիերը հենց սպիտակ են ծնվում և ունենում են բաց մաշկ[2][5]։

Մինչև 18-րդ դարը գույնը զգալիորեն ավելի բազմազան էր, բայց սպիտակությունը որոշվում էր գերիշխող գենով[2][5]։ Սպիտակն այն գույնն էր, որը գերադասում էր կայսերական ընտանիքը, ուստի ձիաբուծողները նախընտրում էին այն[6]։ Այնուամենայնիվ, Իսպանական ձիավարության դպրոցում մինչև հիմա պահպանվում է հին ավանդույթը՝ ունենալ գոնե մեկ մուգ քուռակ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. 1 2 3 «Lipizzan Origins». Հյուսիսային Ամերիկայի լիպիցյան ցեղի ասոցիացիա. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 1 2 Էդվարդս, Ձիու հանրագիտարան, էջ.111.
  4. Bongianni, Simon & Schuster’s Guide to Horses and Ponies, Entry 37.
  5. 1 2 «"Բրդի գույնի գենետիկայի ներածություն"». Անասնաբուժական. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Lipizzaner». Breeds of Livestock. Oklahoma State University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Swinney, Աշխարհի ձիերի ցեղեր, p.52.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տ. Լիվանովա, Ամեն ինչ ձիերի մասին — М.: АСТ-ПРЕСС СКД, 2002. — 384 էջ.: ил. — (սերիա «1000 խորհուրդ»)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպիցիան ձի» հոդվածին։