Լիպիդներն իջեցնող միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպիդներն իջեցնող միջոցներ
ՏեսակChEBI Ontology term?
Խոլեստերինի կառուցվածքային բանաձևը

Լիպիդներն իջեցնող միջոցներ, որոնք երբեմն կոչվում են նաև որպես հիպոլիպիդեմիկ նյութեր, խոլեստերինը իջեցնող դեղամիջոցներ կամ հակահիպերլիպիդեմիկ միջոցներ, դեղերի բազմազան խումբ են, որոնք օգտագործվում են արյան մեջ լիպիդների և լիպոպրոտեինների, ինչպիսիք են խոլեստերինի մակարդակը (հիպերլիպիդեմիա) իջեցնելու համար։ Ամերիկյան սրտի ասոցիացիան առաջարկում է «լիպիդները իջեցնող նյութ» տերմինը օգտագործել այս դասի դեղերի համար, «հիպոլիպիդեմիկ»-ի փոխարեն։

Դասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպիդների մակարդակը իջեցնողներ դեղամիջոցների մի քանի դասերը տարբերվում են ինչպես խոլեստերինի պրոֆիլի վրա նրաց ազդեցությամբ, այնպես էլ իրենց կողմնակի ազդեցություններով:Օրինակ՝ որոշները կարող են իջեցնել ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) մակարդակը, մինչդեռ մյուսները կարող են նախընտրելիորեն բարձրացնել բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ) մակարդակը։ Կլինիկականորեն, դեղամիջոցի ընտրությունը կախված է հիվանդի խոլեստերինի պրոֆիլից, սրտանոթային ռիսկերից և հիվանդի լյարդի և երիկամների գործառույթներից՝ գնահատվելով դեղերի ռիսկերի և օգուտների հավասարակշռությունը[1]։

Հաստատված

  • Ստատինները (ՀՄԳ-CoA ռեդուկտազի ինհիբիտորները) հատկապես հարմար են ՑԽԼ-ի՝ անոթային հիվանդությունների հետ ամենաուժեղ կապ ունեցող խոլեստերինի մակրդակի իջեցման համար:Ուսումնասիրություններում, որտեղ օգտագործվել են ստանդարտ չափաբաժիններ, պարզվել է որ,ստատինները իջեցնում են ՑԽԼ-ի մակարդակը 18%-ից 55%-ով, կախված օգտագործվող կոնկրետ ստատինից:Ստատինների օգտագործման հետ կա մկանների վնասման ռիսկ (միոպաթիա և ռաբդոմիոլիզ)։ Հիպերխոլեստերինեմիան 70 տարեկանից բարձր մարդկանց մահացության ռիսկի գործոն չէ, իսկ ստատինային դեղամիջոցների ռիսկերը ավելի են մեծանում 85 տարեկանից հետո[2]։
  • Ֆիբրատները նշանակվում են հիպերտրիգլիցերիդեմիայի համար։ Ֆիբրատները սովորաբար նվազեցնում են տրիգլիցերիդների մակարդակը 20%-ից 50%-ով։ Բարձրացնում են նաև լավ խոլեստերինիˋ ԲԽԼ-ի մակարդակը։ Ֆիբրատները կարող են նվազեցնել ՑԽԼ-ի մակարդակը, բայց ստատիններից ավելի փոքր աստիճանով։ Ստատինների նման, մկանների վնասման վտանգ կա։
  • Նիացինը, ինչպես ֆիբրատները, նույնպես հարմար է տրիգլիցերիդների մակարդակը 20-50%-ով իջեցնելու համար։ Այն կարող է նաև նվազեցնել ՑԽԼ-ի մակարդակը 5-25%-ով և բարձրացնել ԲԽԼ-ի մակարդակը 15-35%-ով։ Նիացինը կարող է առաջացնել հիպերգլիկեմիա և կարող է նաև վնասել լյարդը։ Նիացինի ածանցյալ ացիպիմոքսը նույնպես կապված է ՑԽԼ-ի նվազման հետ։
  • Լեցիտինն արդյունավետորեն նվազեցնում է խոլեստերինի կոնցենտրացիան 33%-ով, նվազեցնում է ՑԽԼ-ի մակարդակը 38%-ով և բարձրացնում ԲԽԼ-ի մակարդակը 46%-ով[3]։
  • Լեղաթթուների սեկվեստրատորները (խեժերը, օրինակ՝ խոլեստիրամինը) հատկապես արդյունավետ են ՑԽԼ-ի մակարդակը իջեցնելու համար՝ խոլեստերին պարունակող լեղաթթուների սեկվեստրման միջոցով, որոնք արտազատվում են աղիքներ և կանխում դրանց վերաներծծումը աղիքներից։ Այն նվազեցնում է ՑԽԼ-ի մակարդակը 15-30%-ով և բարձրացնում ԲԽԼ-ի մակարդակը 3-5%-ով, քիչ ազդեցություն ունենալով տրիգլիցերիդների վրա, բայց կարող է առաջացնել դրանց մի փոքր աճ։ Լեղաթթուների սեկվեստրները կարող են առաջացնել ստամոքսաղիքային խնդիրներ և կարող են նաև նվազեցնել աղիքներից այլ դեղամիջոցների և վիտամինների կլանումը։
  • Էզետիմիբը սննդային խոլեստերինի կլանման ընտրովի արգելակիչ է։
  • Լոմիտապիդը միկրոսոմալ տրիգլիցերիդի փոխադրող սպիտակուցի ինհիբիտորն է։
  • Ֆիտոստերոլները կարող են բնականորեն հայտնաբերվել բույսերում։ Էզետիմիբի նման, ֆիտոստերոլները նվազեցնում են խոլեստերինի կլանումը աղիքներում, ուստի դրանք ամենաարդյունավետն են, երբ դրանք օգտագործվում են ճաշի հետ միասին։ Այնուամենայնիվ, դրանց ազդեցության ճշգրիտ մեխանիզմը տարբերվում է էզետիմիբից։
  • Օմեգա-3 հավելումները բարձր չափաբաժիններով կարող են նվազեցնել տրիգլիցերիդների մակարդակը։ Դրանք կապված են ՑԽԼ-ի շատ համեստ աճի հետ (~5%)[4]:
  • PCSK9 ինհիբիտորները[5][6] մոնոկլոնալ հակամարմիններ են անկառավարելի դեպքերի համար։ (օրինակ՝ Էվոլոկումաբ, Ինկլիզիրան ) Դրանք օգտագործվում են ստատինների հետ համատեղ։
  • Պրոբուկոլ (որոշ երկրներում հանված է շրջանառությունից)։
  • Խոլին
  • Պիկնոգենոլ[7]
  • Բերբերին[8][9]
  • Կարմիր ֆերմենտացված բրինձ[10]
  • Բոսվելիա սերրատա[11]
  • L-արգինինը կարող է ուժեղացնել ստատինների ազդեցությունը, բայց միայնակ խոլեստերինի նվազման չի հանգեցնի[12]։
  • Կտավատի յուղ[13]

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոլիպիդեմիկ միջոցների հետազոտվող դասեր։

  • CETP (խոլեստերինի էսթերի փոխանցման սպիտակուց) ինհիբիտորներ, 1 թեկնածու փորձարկումների մեջ է (Անացետրապիբ)։ Ակնկալվում է, որ այս դեղամիջոցները հիմնականում կբարձրացնեն ԲԽԼ-ի մակարդակը՝ միաժամանակ նվազեցնելով ՑԽԼ-ի մակարդակը։
  • Սկվալեն սինթազի ինհիբիտորներ։
  • ApoA-1 Միլանո։
  • Սուկցինոբուկոլը (AGI-1067), նոր հակաօքսիդանտ է, ձախողվեց III փուլի փորձարկումը։
  • Ապոպրոտեին-B ինհիբիտոր Միպոմերսեն (հաստատվել է FDA-ի կողմից 2013 թվականին հոմոզիգոտ ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով հիվանդների համար[14][15]):
  • Բեմպեդոաթթու, ATP ցիտրատ լիազայի ինհիբիտոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alenghat, Francis J.; Davis, Andrew M. (2019). «Management of Blood Cholesterol». JAMA. 321 (8): 800–801. doi:10.1001/jama.2019.0015. ISSN 0098-7484. PMC 6679800. PMID 30715135.
  2. AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine (February 2014), «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, Վերցված է 20 April 2015-ին.
  3. Wójcicki, J.; Pawlik, A.; Samochowiec, L.; Kaldo??Ska, M.; Myśliwiec, Z. (1995). «Clinical evaluation of lecithin as a lipid-lowering agent». Phytotherapy Research. 9 (8): 597–599. doi:10.1002/ptr.2650090814. S2CID 71032494.
  4. «Omega-3 Supplements: In Depth». NCCIH (անգլերեն). 2018 թ․ մայիսի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  5. Koren MJ, Scott R, Kim JB et al Lancet 2012; 380:1995-2006
  6. Gugliano RP, Desai NR, Kohli P et al Lancet 2012; 380:2007-17
  7. Stough, Con K; Pase, Matthew P; Cropley, Vanessa; Myers, Stephen; Nolidin, Karen; King, Rebecca; Camfield, David; Wesnes, Keith; Pipingas, Andrew; Croft, Kevin; Chang, Dennis; Scholey, Andrew B (December 2012). «A randomized controlled trial investigating the effect of Pycnogenol and BacopaCDRI08 herbal medicines on cognitive, cardiovascular, and biochemical functioning in cognitively healthy elderly people: the Australian Research Council Longevity Intervention (ARCLI) study protocol (ANZCTR12611000487910)». Nutrition Journal. 11 (1): 11. doi:10.1186/1475-2891-11-11. PMC 3310777. PMID 22390677.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Doggrell, SA (May 2005). «Berberine--a novel approach to cholesterol lowering». Expert Opinion on Investigational Drugs. 14 (5): 683–5. doi:10.1517/13543784.14.5.683. PMID 15926873. S2CID 1708378.
  9. Koppen, Laura M.; Whitaker, Andrea; Rosene, Audrey; Beckett, Robert D. (October 2017). «Efficacy of Berberine Alone and in Combination for the Treatment of Hyperlipidemia: A Systematic Review». Journal of Evidence-Based Complementary & Alternative Medicine (անգլերեն). 22 (4): 956–968. doi:10.1177/2156587216687695. PMC 5871262. PMID 29228784.
  10. Cicero, Arrigo F. G.; Fogacci, Federica; Zambon, Alberto (2021 թ․ փետրվարի 9). «Red Yeast Rice for Hypercholesterolemia: JACC Focus Seminar». Journal of the American College of Cardiology (անգլերեն). 77 (5): 620–628. doi:10.1016/j.jacc.2020.11.056. ISSN 0735-1097. PMID 33538260. S2CID 231803755.
  11. Ahangarpour, Akram; Heidari, Hamid; Fatemeh, Ramezani Ali Akbari; Pakmehr, Mostafa; Shahbazian, Hajeye; Ahmadi, Iraj; Mombeini, Zahra; Mehrangiz, Babadi Hajani (2014). «Effect of Boswellia serrata supplementation on blood lipid, hepatic enzymes and fructosamine levels in type2 diabetic patients». Journal of Diabetes and Metabolic Disorders (անգլերեն). 13 (1): 29. doi:10.1186/2251-6581-13-29. PMC 3929136. PMID 24495344.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. Schulze, Friedrich; Glos, Sabrina; Petruschka, Dörte; Altenburg, Christiane; Maas, Renke; Benndorf, Ralf; Schwedhelm, Edzard; Beil, Ulrich; Böger, Rainer H. (May 2009). «L-Arginine enhances the triglyceride-lowering effect of simvastatin in patients with elevated plasma triglycerides». Nutrition Research (New York, N.Y.). 29 (5): 291–297. doi:10.1016/j.nutres.2009.04.004. PMID 19555809.
  13. Kristensen, M; Jensen, MG; Aarestrup, J; Petersen, KE; Søndergaard, L; Mikkelsen, MS; Astrup, A (2012 թ․ փետրվարի 3). «Flaxseed dietary fibers lower cholesterol and increase fecal fat excretion, but magnitude of effect depend on food type». Nutrition & Metabolism. 9: 8. doi:10.1186/1743-7075-9-8. PMC 3307491. PMID 22305169.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. Pollack, Andrew (29 January 2013) F.D.A. Approves Genetic Drug to Treat Rare Disease The New York Times, Retrieved 31 January 2013
  15. Staff (29 January 2013) FDA approves new orphan drug Kynamro to treat inherited cholesterol disorder U.S. Food and Drug Administration, Retrieved 31 January 2013