Լինա Մոհոհլո
| Լինա Մոհոհլո | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 13, 1952[1] |
| Ծննդավայր | Ramotswa, հարավ-արևելյան տարածք, Բոտսվանա |
| Մահացել է | հունիսի 1, 2021[1] (69 տարեկան) |
| Մահվան վայր | Գաբորոնե, Բոտսվանա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեա |
| Կրթություն | Բոտսվանայի համալսարան, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Էքստերի համալսարան և Եյլի համալսարան |
| Մասնագիտություն | բանկիր և տնտեսագետ |
| Զբաղեցրած պաշտոններ | Governor of the Bank of Botswana? և ռեկտոր |
| Անդամություն | Gates Foundation? |
Լինա Կելեբոգիլե Մոհոhլո (փետրվարի 13, 1952[1], Ramotswa, հարավ-արևելյան տարածք, Բոտսվանա - հունիսի 1, 2021[1], Գաբորոնե, Բոտսվանա), Բոտսվանայի բանկատեր և համալսարանի ռեկտոր։ 1999-2016 թվականներին Բոտսվանայի բանկի առաջին կին կառավարիչն էր, իսկ 2017-2021 թվականներին՝ Բոտսվանայի համալսարանի առաջին կին ռեկտորը[2]։
Մոհոհլոն Աֆրիկայի հարցերով հանձնաժողովի անդամ էր։ Նաև Աֆրիկայի առաջընթացի խմբի անդամ էր՝ տասը հոգուց բաղկացած խումբ, որը նպաստում է Աֆրիկայում արդար և կայուն զարգացմանը[3][4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհոհլոն ծնվել է 1952 թվականի փետրվարի 13-ին։ Նա Բոտսվանայի համալսարանում ստացել է հաշվապահական հաշվառման և բիզնեսի դիպլոմ, Ջորջ Վաշինգտոն համալսարանում՝ տնտեսագիտության բակալավրի աստիճան և ֆինանսների ու ներդրումների մագիստրոսի կոչում՝ Էքսեթերի համալսարանում[5]։ Նաև մասնակցել է Եյլի համալսարանի գործադիր կառավարման ծրագրին[6][7][8][9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999-2016 թվականներին Մոհոհլոն եղել Է Բոտսվանայի բանկի կառավարիչ։ Բանկում 23-ամյա կարիերայի ընթացքում աշխատել է աջակցության և քաղաքականության ոլորտում (Խորհրդի քարտուղարությունում, մարդկային ռեսուրսների, հետազոտությունների և ֆինանսական շուկաների բաժնում)։ Նա նաև աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում՝ որպես հատուկ աշխատակից։ 2002 թվականին դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ, որը ներկայացնում էր աֆրիկյան խումբ 1-ը, որը ներառում էր ենթասահարական Աֆրիկայի 21 երկրներ[10]։
Բոտսվանայի առաջին տնտեսական և խորհրդատվական խորհրդի անդամ լինելուց բացի, Մոհոհլոն եղել է Բոտսվանայի և արտերկրի խոշորագույն կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում։ 2002 թվականին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը իր բազմաթիվ միջազգային նախագծերի շարքում նրան նշանակել է որպես նշանավոր գործիչ[11]։ Նա պատասխանատու էր 1990-ականներին Աֆրիկայի զարգացման ապահովման ՄԱԿ-ի նոր ծրագրի գնահատման համար, նաև Աֆրիկայի հարցերով հանձնաժողովի անդամ էր, որը գլխավորում էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Մոհոհլոն եղել է Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի ֆինանսական հարցերի հանձնաժողովի անդամ։ 2011 թվականի մայիսին Քեյփթաունում Աֆրիկայի Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստի համանախագահն էր։
Մոհոհլոն նաև Աֆրիկայի առաջընթացի խմբի անդամ էր՝ տասը նշանավոր մարդկանցից բաղկացած խումբ, որոնք ամենաբարձր մակարդակով նպաստում են Աֆրիկայում արդար և կայուն զարգացմանը։ Ամեն տարի խումբը հրապարակում է «Աֆրիկայի առաջընթացի զեկույց» զեկույցը, որը ներկայացնում է մայրցամաքի համար անմիջական նշանակություն ունեցող խնդիր և առաջարկում է մի շարք համապատասխան ռազմավարություններ։ 2012 թվականին Աֆրիկայի առաջընթացի զեկույցում լուսաբանվել է զբաղվածության, արդարադատության և հավասարության խնդիրները[12]։ 2013 թվականի զեկույցում ներկայացվել են Աֆրիկայում նավթի, գազի և օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված խնդիրները։
2015 թվականի մայիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Մոհոհլոյին նշանակել է մարդասիրական ֆինանսավորման բարձր մակարդակի խմբի անդամ, նախաձեռնություն, որն ուղղված է 2016 թվականի համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի առաջարկությունների նախապատրաստմանը[13]։ 2021 թվականին նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առողջապահության տնտեսագիտության խորհրդի անդամ, որը ղեկավարում է Մարիանա Մացցուկատոն[14]։
Մոհոհլոնն տնտեսագիտության, ֆինանսների/ներդրումների, գույքագրման և հանրային կառավարման վերաբերյալ գրքերի մի քանի հոդվածների ու գլուխների հեղինակ և հրատարակիչ է.[15][16]։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ Financial Times ամսագրի, Մոհոհլոն արժանացել է «Կենտրոնական բանկի տարվա կառավարիչ (2001 թվական) Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում» կոչման։
- Մոհոհլոն Զենիթ բանկի կողմից արժանացել է սոցիալական պատասխանատվության ոլորտում ակնառու նվաճումների համար հեղինակավոր կոչման։ 2008 թվականին Ինթերքոնթինենթալ և Ֆիդելիթի բանկերի կողմից ճանաչվել է նաև տարվա բանկի կառավարիչ[17][18]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոհոհլոն մահացել է 2021 թվականի հունիսի 2-ին՝ 69 տարեկան հասակում՝ Գաբորոնեում՝ Covid-19 համավարակի պատճառով[19]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Linah K Mohohlo։ Liquidity conditions in Botswana banks Speech by Ms Linah K Mohohlo, Governor of the Bank of Botswana, at the press briefing on banks' liquidity condition, Gaborone, 26 March 2015.
- Linah K Mohohlo։ The role of information technology in domestic economic development and regional integration - opportunities and related challenges Speech by Ms Linah K Mohohlo, Governor of the Bank of Botswana, at the Gala Dinner of the SWIFT 2013 Africa Regional Conference, Gaborone, 22 May 2013.
- Linah K Mohohlo։ Developing and diversifying Botswana's banking sector Keynote speech by Ms Linah K Mohohlo, Governor of the Bank of Botswana, at the official launch of Bank of India (Botswana) Limited, Gaborone, 9 August 2013.
- Linah K Mohohlo։ 2010 Monetary Policy Statement Speech by Mrs Linah K Mohohlo, Governor of the Bank of Botswana, at the launch of the Monetary Policy Statement for 2010, Gaborone, 25 February 2010.
- Linah K Mohohlo։ Botswana's Monetary Policy Statement for 2012 Remarks by Ms Linah K Mohohlo, Governor of the Bank of Botswana, at the launch of the Monetary Policy Statement for 2012, Gaborone, 20 February 2012.
- Mohohlo, L. K. (2015). Africa Academy of Management 2nd Biennial Conference at the University of Botswana, Gaborone “Sustainable Development in Africa through Management Theory, Research and Practice” Official Opening. Africa Journal of Management, 1(1), 89-93. https։//doi.org/10.1080/23322373.2015.994427
- Mohohlo, L. K. (2008). Monetary Policy Statement-2008. Bank of Botswana
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://allafrica.com/stories/202106030582.html
- ↑ «Bank of Botswana : M. D. Pelaelo - Governor, Bank of Botswana». Bankofbotswana.bw. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Mohohlo becomes UB'S fifth, first woman Chancellor | University of Botswana». www.ub.bw. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Mmegi Online :: Mohohlo joins Africa Progress Panel». Mmegi Online. 2007 թ․ ապրիլի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Linah Mohohlo». Africa Progress Panel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Lebanna, Pako (2021 թ․ հունիսի 2). «Woman of firsts dies». Botswana Daily News. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «A Tribute to the Late Linah Kelebogile Mohohlo - Former Governor of the Bank of Botswana». www.bankofbotswana.bw. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Director Appointment». Tlou Energy Investor Centre. 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- ↑ International Monetary Fund (2009). «Spillovers From the Rest of the World Into Sub-Saharan African Countries». IMF Working Papers. 09 (155): 1. doi:10.5089/9781451873023.001. ISSN 1018-5941. S2CID 73560882.
- ↑ «History of the Bank of Botswana | Bank of Botswana». www.bankofbotswana.bw. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Empower Women - #Herstory :Pioneer Woman». EmpowerWomen (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Commission for Africa - the Commissioners». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Africa Progress Panel - Africa Progress Report 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Secretary-General Appoints High-Level Panel on Humanitarian Financing United Nations Secretary-General, press release of 21 May 2015.
- ↑ Global experts of new WHO Council on the Economics of Health For All announced World Health Organization (WHO), press release of 6 May 2021.
- ↑ «Mrs. Linah Mohohlo». Tlou Energy Ltd Investor Centre. 2021 թ․ հունիսի 3. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
- ↑ BANK OF BOTSWANA, Press Release (2002 թ․ փետրվար). «Bank of Botswana press Release» (PDF). BANK OF BOTSWANA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
- ↑ African Business (English). IC Magazines. 2008. էջեր 338–348.
{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ DIKUELO, PAULINE (2021 թ․ հունիսի 2). «Mmegi Online :: Ex-BoB governor Mohohlo passes on aged 69». Mmegi Online. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.