Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայր, հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում։ Ջրաջերմային, միջին ջերմաստիճանի, չափավոր խորությունների ոսկի-բազմամետաղային հանքավայր է։ Առանձնացնում են Լիճքվազի ու Թեյի տեղամասերը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1961 թվականին։ Երկրաբանական կառուցվածքում առկա են էոցենի պորֆիրիտներ և նրանց հատող գրանոդիորիտներ ու քվարցային դիորիտներ։ Հանքամարմինները ներկայացված են երակային ու երակիկացանային շերտերով։ Հանքանյութը կազմված է պիրիտային, պիրիտ-խալկոպիրիտային, բազմամետաղային և արսենապիրիտային միներալներից։ Ոսկեբեր են բոլոր տիպերը։ Հանքանյութում բնածին ոսկին մանրադիտակային մեծության հատիկների ձևով է։ Հանքանյութը պարունակում է նաև ցինկ, կապար, արծաթ, բիսմութ, սելեն, թելուր և կադմիում։ Հանքավայրից հյուսիս-արևելք հայտնաբերվել է նույն միներալային կազմով ու ծագումնաբանական առանձնահատկություններով Տերտերասարի հանքավայրը, որը Լիճքվազ֊Թեյի հանքավայրի հետ համատեղ շահագործում է «Սիփան-1» ընկերությունը։ Հանքանյութը մշակվում է Այգեձորի հանքահարստացուցիչ ֆաբրիկայում։ Ապրանքային արտադրանքը ոսկի-արծաթային խտանյութն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 616