Լիլի Կրոնբերգեր
| Լիլի Կրոնբերգեր | |
|---|---|
![]() | |
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Ամբողջական անուն՝ | հունգ.՝ Kronberger Erzsébet Lívia |
| Մասնագիտացում | գեղասահորդուհի |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 12, 1890 |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
| Մահվան ամսաթիվ | մայիսի 21, 1974 (83 տարեկան) |
| Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Լիլի Կրոնբերգեր (հունգարերեն՝ Lily Kronberger, նոյեմբերի 12, 1890, Բուդապեշտ, Հունգարիա - մայիսի 21, 1974, Բուդապեշտ, Հունգարիա), հրեական ծագումով հունգարացի գեղասահորդուհի[1], ով մրցել է կանանց գեղասահքի՝ որպես մարզաձևի կայացման առաջին տարիներին։ Եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին մարզիկը Հունգարիայից։ Իր մարզական կարիերայի ընթացքում դարձել է աշխարհի քառակի չեմպիոնուհի[2]։
Մարզական կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլի Կրոնբերգերը մասնակցել է կանանց գեղասահքի աշխարհի առաջին իսկ առաջնությանը, որն անց է կացվել 1906 թվականին, շվեյցարական Դավոս քաղաքի սահադաշտում։ Այստեղ նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Հաջորդ տարի նույնպես նրան բրոնզե պարգևն է բաժին հասել, իսկ դրան հաջորդած չորս տարիներին անընդմեջ՝ 1908-ից 1911 թվականների աշխարհի առաջնություններում նա միայն հաղթանակներ է տարել և հռչակվելով աշխարի ուժեղագույն գեղասահորդուհի՝ ոսկե մեդալների արժանացել[4]։
Լիլի Կրոնբերգերը եղել է առաջին գեղասահորդուհին, ով կամավոր (ազատ) ծրագիրը կատարել է երաժշտության ուղեկցությամբ։ Դա տեղի է ունեցել 1911 թվականին կայացած մրցումների ժամանակ (ջերմորեն ընդունված այդ նորամուծությունը Լիլին մտցրել էր՝ հետևելով հունգար կոմպոզիտոր Զոլտան Կոդայի խորհրդին)։
Կրոնբերգերը, որ ծագումով հրեա էր, 1983 թվականից իր պատվավոր տեղն է գրավել Միջազգային սպորտի հրեական փառքի սրահում, իսկ 1997 թվականից նրան հատուկ անկյուն է հատկացվել նաև գեղասահքի համաշխարհային փառքի սրահում։
Գլխավոր արդյունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցումները / Տարին | 1906 | 1907 | 1908 | 1909 | 1910 | 1911 |
|---|---|---|---|---|---|---|
| Աշխարհի առաջնություն | 3. | 3. | 1. | 1. | 1. | 1. |
| Հունգարիայի առաջնություն | 1.* | 1.* | 1.* |
* Լիլի Կրոնբերգերը Հունգարիայի չեմպիոն է դարձել՝ հանդես գալով տղամարդկանց առաջնությունում. կանանց առաջնություն դեռևս չէր անցկացվում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Slater, Great Jews in Sports, Jonathan David Company, Inc. 2004, ISBN 0824604539
- Joseph M Siegman, Jewish Sports Legends, Brassey's 2000, ISBN 1574882848
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.jewishsports.net/BioPages/LiliKronberger.htm%7Ctitulo=LILI(չաշխատող հղում) KRONBERGER|autor=Jewish Sports|lingua=inglês|acessodata=24 de agosto de 2010}}
- ↑ http://www.isu.org/vsite/vfile/page/fileurl/0,11040,4844-148236-165452-56215-0-file,00.pdf%7Ctitulo=ISU(չաշխատող հղում) Results: Ladies|autor=ISU|lingua=inglês|acessodata=24 de agosto de 2010|arquivourl=https://web.archive.org/web/20110603230816/http://www.isu.org/vsite/vfile/page/fileurl/0,11040,4844-148236-165452-56215-0-file,00.pdf#%7Carquivodata=3 de junho de 2011|urlmorta=yes}}
- ↑ Абсалямова И. В. Первые чемпионаты мира по фигурному катанию на коньках // Столетняя история чемпионатов мира по фигурному катанию на коньках (одиночное катание): Учеб. пособие для студентов акад. и ин-ов физ. культ. — М.: ФОН, 1997.
- ↑ «Lily Kronberger en Jewish.Sport». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jewish Sport Hall Of Fame Արխիվացված 2019-05-21 Wayback Machine
- Jacov Sobovitz: Lily Kronberger, bei Jewish Women’s Archive
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Կրոնբերգեր» հոդվածին։ |
|
