Լիլիթ (ֆիլմ, 1964)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ
անգլ.՝ Lilith
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2]
Թվական1964
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոսեն[1][2]
ՊրոդյուսերՌոբերտ Ռոսեն
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոսեն
ԴերակատարներՈւորեն Բիթի[3][2], Ջին Սիբերգ[3], Փիթեր Ֆոնդա[3], Քիմ Հանթեր[3], Ջեսիկա Ուոլթեր[3], Ջին Հեքմեն[3], Էնն Միչամ[3] և Հարրի Նորթափ
ՕպերատորԷժեն Շյուֆտան
ԵրաժշտությունՔենոին Հոփքինս
ՄոնտաժԱրամ Ավակյան
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն114 րոպե

«Լիլիթ» (անգլ.՝ Lilith), դրամա (1964). գլխավոր դերերում՝ Ջին Սիբերգ և Ուորեն Բիթի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական պատերազմի վետերան Վինսենթ Բրյուսը վերադառնում է Մերիլենդ և դառնում Ռոքվիլում գտնվող հոգեբուժական կլինիկայի բուժեղբայր հոգեկան այն հիվանդների համար, որոնք կարողունակ են։ Ինչպես ավելի ուշ է պարզվում, աշխատանքի ընտրությունն ունեցել է անձնական դրդապատճառներ. նրա մայրը տառապել է հոգեկան հիվանդությամբ։ Երբ նա գալիս է, իր շուրջը տեսնում է վախեցնող կերպարներ. դեմքի դատարկ արտահայտություն ունեցող մարդիկ, որոնց հայացքը քարացած է, շարժումները՝ զոմբիացած, հոգեպես կոտրված արարածներ, որոնց համար Chestnut Lodge-ն իրենց կյանքի վերջն է։

Կլինիկայում նա հանդիպում է Լիլիթ Արթուր անունով բուժվող հիվանդին, որը գեղեցիկ է, երիտասարդ, բայց քմահաճ է և ապրում է իր հորինած փխրուն աշխարհում։ Շուտով պարզ է դառնում, որ հաշվի առնելով սեփական անցյալը՝ Բրյուսն ինքն էլ էմոցիոնալ առումով առանձնապես դիմացկուն չէ։ Նա սիրահարվում է Լիլիթին, և երկուսի միջև սիրավեպ է սկսվում։ Լիլիթի առեղծվածային, ջրահարսի նմանվող անձը գնալով ավելի ու ավելի է տիրում նրան։ Երբեմն նա հանդես է գալիս որպես ընկեր, երբեմն՝ որպես անծանոթ, երբեմն անտեսում է և ապա կրկին հրապուրում։ Բայց միայն Վինսենթին չէ, որ անզսպելիորեն ձգում է Լիլիթը. շուտով հայտնի է դառնում, որ բուժվող հիվանդ տիկին Միգանի և Լիլիթի միջև լեսբիական կապ կա, իսկ հիվանդ Սթիվեն Էվշևսկին ևս սիրահարված է նրան։ Երբ Լիլիթը մերժում է Էվշևսկուն, վերջինս ինքնասպան է լինում, և նրա մահը Լիլիթի համար իսկական խելագարության խթան է դառնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1965 թվականին Ջին Սիբերգն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես դրամայի լավագույն դերասանուհի։

Ֆիլմի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշալի փորձ է մի փոքր ավելի խորը սուզվել գրեթե անտանելի տարածքում և լույս սփռել խելագարության ու ստեղծագործական երևակայության միջև կապի վրա։
- Թոմ Միլն, բրիտանացի կինոքննադատ
Թափանցող, եթե ոչ ամբողջությամբ բավարար հայացք խելագարության և սիրո եզրին։
- Լեոնարդ Մալթին, ամերիկացի կինոքննադատ և կինոյի պատմաբան
Տարօրինակ, մելամաղձոտ, բանաստեղծական և բավականին հոգնեցուցիչ մելոդրամա։
- Լեսլի Հելիուել, բրիտանացի հեղինակ, կինոգետ, կինոքննադատ և կինոգործիչ
Չնայած նրան, որ դիզայնի առումով նախագծված է, ֆիլմը համոզիչ չէ ո՛չ իր հոգեբանական, ո՛չ սոցիալ-քննադատական մտահոգությունների մեջ և կորչում է սցենարի խորհրդանշական ու հոգեբանական որոգայթներում։
- Lexikon des internationalen Films

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0058294/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film270567.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.imdb.com/title/tt0058294/fullcredits
  4. «Fiche de Lilith». www.rottentomatoes.com (անգլերեն). Վերցված է 5 février 2016-ին..
  5. «Fiche de Lilith». www.imdb.com (անգլերեն). Վերցված է 5 février 2016-ին..

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]