Լիզա Շուլտե
| Լիզա Շուլտե | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | luger |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 2000 (25 տարեկան) |
| Ծննդավայր | Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա |
| Հասակ՝ | 174 սանտիմետր[1] |
Լիզա Շուլտե (գերմաներեն՝ Lisa Schulte. դեկտեմբերի 13, 2000, Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա), ավստրիացի մարզիկ-սահնակորդուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանկինգում 2021-22 մրցաշրջանի առաջին մրցասահքում Շուլտեն գրավեց երրորդ տեղը և իր կարիերայում առաջին անգամ հայտնվեց անհատական պոդիումին՝ պատվո հարթակին[2]։
Նա Մադլեն Էգլի և Հաննա Պրոկի հետ ընդգրկվեց ավստրիացի սահնակորդուհիների օլիմպիական հավաքականում՝ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Այդ խաղերն անցկացվեցին Ավստրիայում, և այստեղ Լիզան մրցասահքն ավարտեց վեցերորդ արդյունքով (+1,431 վրկ)։ Հաղթող հռչակվեց Նատալի Գայզենբերգերը։ Ավստրիացի սահնակորդուհիների վերոնշյալ եռյակից թիմային փոխանցումավազքի համար ընտրվեց Մադլեն Էգլը[3]։
Լիզա Շուլտեն 2024 թվականին Ալթենբերգում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնուհու տիտղոսը մեկտեղանոց սահնակներով սահքի մրցումներում[4][5]։
Լիզայի եղբայր Բաստիանը նույնպես մարզիկ-սահնակորդ է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.rodel-austria.at/index.php?id=kunstbahn_junioren_weiblich
- ↑ «Rodlerin Madeleine Egle holt ersten Weltcupsieg bei Olympia-Test». DER STANDARD (ավստրիական գերմաներեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Winter Olympics Results - Luge - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ @FILuge. «Lisa Schulte wins World Championship title with two super runs». conTRANCE (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ ken. «Schulte Wins Altenberg World Champs Gold :: Sliding On Ice» (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Tamara Kainz (2019-02-07). «Bastian Schulte Junioren-Vizeweltmeister». meinbezirk.at. Վերցված է 2021-05-02-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզա Շուլտեն սահնակասահքի ավստրիական ասոցիացիայի կայքում
- Լիզա Շուլտեն սահնակասահքի միջազգային ֆեդերացիայի ( FIL ) կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա Շուլտե» հոդվածին։ |
| ||||||||||