Լիզա Մերկաուսկի
Լիզա Մերկաուսկի | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ջորջթաունի համալսարան (1980)[1], Willamette University? (1977)[1], Willamette University College of Law? (1985)[1] և Monroe Catholic High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Ծննդյան օր | մայիսի 22, 1957 (66 տարեկան) |
Ծննդավայր | Ketchikan, Ալյասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Frank Murkowski? |
Ամուսին | Verne Martell? |
Կայք՝ | murkowski.senate.gov |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Լիզա Էն Մերկաուսկի (անգլ.՝ Lisa Ann Murkowski, մայիսի 22, 1957, Ketchikan, Ալյասկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2002 թվականից ԱՄՆ սենատոր Ալյասկա նահանգից։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ։ ԱՄՆ նախկին սենատոր և Ալյասկայի նահանգապետ Ֆրենկ Մերկաուսկի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1957 թվականին Ալյասկայում գտնվող Կետչիկան փոքրիկ քաղաքում։ Ավարտել է Ալյասկայի Ֆերբանքս քաղաքում Մոնրոյի միջնակարգ դպրոցը։ 1975-1977 թվականներին սովորել է Սիլամետի համալսարանում (Օրեգոն նահանգ)։ 1980 թվականին Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանից ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան, 1985 թվականին՝ իրավունքի դոկտորի աստիճան Ուիլյամետի Իրավաբանական քոլեջից։
Աշխատել է որպես իրավաբան։ 1987-1989 թվականներին աշխատել է Անքորիջի շրջանային դատարանում, 1989-1996 թվականներին զբաղվել է մասնավոր պրակտիկայով։ 1997-1998 թվականներին եղել է Անկորիջայի իրավահավասարության հանձնաժողովի անդամ։ 1999-2002 թվականներին աշխատել է Ալյասկայի նահանգի Ներկայացուցիչների պալատում։ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին աշխատանքի է անցել ԱՄՆ Սենատում, որպեսզի համալրի թափուր պաշտոնը, որն առաջացել էր հոր՝ Ֆրենկ Մերկաուսկի Ալյասկայի նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո։
2004 թվականին ընտրվել է ԱՄՆ Սենատի կազմում, որտեղ գործունեությունն ավարտել է 2011 թվականի հունվարի 3-ին։
2010 թվականի օգոստոսի 24-ին Հանրապետական կուսակցության փրայմերիզների ժամանակ պարտություն է կրել պահպանողական թեկնածու Ջո Միլլերից[3]։ Այնուամենայնիվ, մասնակցել է Սենատի ընտրություններին (ընտրողներն օգտվել են քվեաթերթիկում չընդգրկված թեկնածուի անունը գրելու իրավունքից) և հաղթել 39,5 % ձայներով, թեև Միլերը դատարանում վիճարկել է քվեարկության արդյունքները[4]։
2015 թվականի հունվարի 3-ին Էներգետիկայի և բնական պաշարների կոմիտեի նախագահի պաշտոնում փոխարինել է Սենատի կազմ ճանցած Մերի Լենդրյուին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Ջորջթաունի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 22 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի իրավաբաններ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացիներ լեհական սերմամբ
- Ամերիկացի փաստաբաններ