Լիդիա Ավիլովա
Լիդիա Ավիլովա ռուս.՝ Ли́дия Алексе́евна Ави́лова | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Лидия Алексеевна Страхова |
Ծնվել է | հունիսի 3 (15), 1864 |
Ծննդավայր | Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 27, 1943 (79 տարեկան) կամ նոյեմբերի 23, 1943[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, վիպասան և մանկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Lidia Avilova Վիքիպահեստում |
Լիդիա Ալեքսեևնա Ավիլովա (ծննդյամբ՝ Ստրախովա, ռուս.՝ Лидия Алексеевна Авилова, հունիսի 3 (15), 1864, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1943 կամ նոյեմբերի 23, 1943[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գրող և հուշավիպագիր: Ավիլովայի ստեղծագործությունները տպագրվել են «Գեղարվեստական հանդես» (ռուս.՝ Живописное обозрение), «Հյուսիս» (ռուս.՝ «Север»), «Նոր Խոսք» (ռուս.՝ Новое слово), «Ռուսական Հարստություն» (ռուս.՝ Русское богатство), «Եվրոպայի տեղեկագիր» (ռուս.՝ «Вестник Европы»), «Նիվա» (ռուս.՝ Нива) և այլ ամսագրերում, գրքերը հրատարակվել են «Միջնորդ» հրատարակչությունում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիդիա Ավիլովան ծնվել է Տուլայի նահանգի Եպիֆանսկի շրջանի Կլեկոտկի գյուղում, ոչ հարուստ ազնվական կալվածքում (այժմ՝ Ռյազանի մարզի Սկոպինսկի շրջան): 1882 թվականին ավարտել է Մոսկվայի գիմնազիան: 1887 թվականին ամուսնացել է և Մոսկվայից տեղափոխվել Պետերբուրգ, որտեղ էլ սկսվել է նրա գրական կյանքը: Քրոջ ամուսնու՝ «Պետերբուրգյան թերթի» խմբագիր և հրատարակիչ Սերգեյ Նիկոլաևիչ Խուդեկովի տանը ծանոթացել է բազմաթիվ հայտնի գրականագետների հետ, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Լև Տոլստոյի, Մաքսիմ Գորկու, Իվան Բունինի և ուրիշների:
1890 թվականին Ավիլովայի պատմվածքները հրատարակվել են պետերբուրգյան թերթերում և ամսագրերում: 1896 թվականին հրատարակել է առաջին ժողովածուն՝ «Բախտավոր մարդը և այլ պատմվածքներ»[2]: 1898 թվականին «Ռուսական հարստություն» (ռուս.՝ Русское богатство) ամսագիրը տպագրել է Ավիլովի առաջին վիպակը՝ «Ժառանգորդները»: «Նիվա» ամսագրի №№ 3-4 ամսեկան գրական հավելվածներում 1901 թվականին տպագրվել է «Ավելորդ զգացմունք» վիպակը:
1906 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Մոսկվա, որտեղ շարունակել է արդյունավետ աշխատել.
- «Իշխանություն և այլ պատմվածքներ» (ռուս.՝ «Власть и другие рассказы», 1906)
- «Որդին: Պատմվածք» (ռուս.՝ «Сын. Рассказ», 1910)
- «Առաջին վիշտը և այլ պատմվածքներ» (ռուս.՝ «Первое горе и другие рассказы», 1913)
- «Մարդկային կերպար» (ռուս.՝ «Образ человеческий», 1914)
- «Շքեղ կյանք: Կամարդին» (ռուս.՝ «Пышная жизнь. Камардин», 1918)
1914 թվականին Ավիլովան դարձել է«Ռուսական բանահյուսության սիրահարների ընկերության» անդամ, 1918 թվականին՝ Համառուսաստանյան գրողների միության անդամ: 1922 թվականին բանաստեղծուհին մեկնում է Չեխոսլովակիա հիվանդ աղջկա մոտ: Երկու տարի ապրելով ռուսական վտարանդիության պայմաններում՝ 1924 թվականին վերադարձել է Ռուսաստան: 1929 թվականին ընտրվել է «Անտոն Չեխովը և նրա դարաշրջանը ընկերության» պատվավոր անդամ:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1943 թվականին, Մոսկվայում: Թաղված է Մոսկվայում, Վագանկովյան գերեզմանոցում: Նրա գերեզմանը կորել է, հարազատները հուշարձան են կանգնեցրել Վագանկովյան գերեզմանոցի 7 Ա տեղամասում[3]:
Ավիլովա և Անտոն Չեխով[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ մասսայականություն է վայելում գրողի վերջին գրական աշխատանքը՝ «Ա. Պ. Չեխովն իմ կյանքում» հուշագրությունը, որտեղ նա պատմում է Անտոն Չեխովի հետ նամակագրության և անձնական հանդիպումների մասին, և ամբողջ ստեղծագործությունը կառուցված է հետևյալ կարգախոսի ներքո՝ «սիրավեպ, որի մասին երբեք ոչ ոք չի իմացել, չնայած այն տևել է ամբողջ տասը տարի» (և ինքնատիպ անունը խոսում է իր մասին «Իմ կյանքի սիրավեպը»): Այս հուշագրությունը բազմաթիվ վեճերի տեղիք տվեց, որոշ մարդիկ Ավիլովայի գրառումները համարում էին լիովին հիմնավոր, մյուսները քննադատաբար էին մոտենում՝ գրողի կարծիքը համարելով չափազանց սուբյեկտիվ, իսկ որոշ դրվագներ չափազանց կասկածելի:
Հայտնի է, որ Լիդիա Ալեքսեևնան Անտոն Չեխովի հետ ծանոթացել է 1889 թվականին, 1892 թվականից նրա հետ ունեցել է նամակագրական կապ: Անտոն Պավլովիչը գրախոսել է նրա աշխատանքները, աջակցել դրանց հրատարակմանը, տվել մասնագիտական խորհուրդներ՝ նշելով Ավիլովայի ոճի չափազանց զգայունությունը:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Авилова Л. А. Счастливец и др. рассказы. СПб., 1896
- Авилова Л. А. Общее дело. СПб., 1904.
- Авилова Л. А. Христос рождается. Отчего не поют ангелы. Телефон. Дитя. Рождественские рассказы. М., 1912
- Авилова Л. А. Первое горе. М., 1913
- Авилова Л. А. Образ человеческий. М., 1914
- Авилова Л. А. Пышная жизнь. Камардин. М., 1918
- Авилова Л. А. Рассказы. Воспоминания. - М.: Сов. Россия, 1984. - 335 с.
- Авилова Л. А. Пышная жизнь: Рассказ // Только час: Проза русских писательниц конца XIX-начала XX века / Сост. В. Учёнова. - М., 1988. - С. 493-504.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Авилова Л. А. [30.V.(11.VI)1864-23.IX.1943] // Краткая лит. энциклопедия. - М., 1962. - Т.1. - С. 57.
- Авилова Л. А. [урожд. Страхова] // Русские писатели 1800-1917: Биогр. словарь. - М., 1989. - Т.1. - С. 19-20.
- Невинская И. Н. Авилова Лидия Алексеевна // Русские детские писатели XX века: Биобиблиографический словарь. - М.: Флинта; Наука, 1997. - С. 7-8. - ISBN 5-02-011304-2.
- Сочинения Авиловой на сайте Lib.ru: Классика
- «Авилова»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|
- Հունիսի 15 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Տուլայի նահանգում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 1943 մահեր
- Նոյեմբերի 23 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Ռուս մանկագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Կին մանկագիրներ
- Անտոն Չեխով
- Խորհրդային հուշագիրներ
- Ռուսական կայսրության կին գրողներ