Լիդիա Աղաբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Աղաբալյան
Ծնվել էհոկտեմբերի 7, 1933(1933-10-07) (90 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Լիդիա Սիմոնի Աղաբալյան (հոկտեմբերի 7, 1933(1933-10-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ (1958)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը[1] (1957 թվական, Ն. Ի. Պեյկոյի և Արամ Խաչատրյանի դասարան)։ 1959–1966 թվականներին աշխատել է Նովոսիբիրսկի կոնսերվատորիայում, 1966–1977 թվականներին՝ Քիշնևի արվեստի պետական ինստիտուտում, ապա վերադարձել է Հայաստան։

1973–1974 թվականներին ստեղծել է «Մանկական անկյուն» դաշնամուրային շարքը, որը շատ բարձր է գնահատվել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է «Արա Գեղեցիկ» (1958) օպերան, սյուիտ (1956)՝ նվագախմբի համար, դաշնամուրային կվինտետ (1955), լարային կվարտետ (1954), տրիո (1953, տավիղ, ֆլեյտա և ալտ), դաշնամուրային վարիացիաներ (1951), պիեսներ՝ մանուկների (1950), նաև ջութակի և դաշնամուրի (1951) համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Агабалян, Лидия Семеновна | Кто такой Агабалян, Лидия Семеновна?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։