Լիանա Մորիարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Մորիարթի
Ծնվել էնոյեմբերի 15, 1966(1966-11-15)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
Մասնագիտությունվիպասան, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՄակքուորի համալսարան
Ուշագրավ աշխատանքներWhat Alice Forgot?, Մեծ փոքր ստեր (վեպ), Truly Madly Guilty?, Nine Perfect Strangers?, The Husband's Secret? և The Hypnotist's Love Story?
Կայքlianemoriarty.com.au

Լիանա Մորիարթի (անգլ.՝ Liane Moriarty, նոյեմբերի 15, 1966(1966-11-15)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի գրող։ Նա գրել է ութ վեպ, այդ թվում՝ New York Timesբեսթսելլեր «Մեծ փոքր ստեր» (անգլ.՝ Big Little Lies) վեպը, որի հիման վրա HBO հեռուստացանցը նկարահանել է համանուն հեռուստասերիալ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Մորիարթին ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 15-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս Սիդնեյ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո Մորիարթին աշխատել է հրատարակչական ընկերությունում որպես գովազդի և շուկայագիտության ոլորտի մասնագետ։ Այնուհետև նա որոշ ժամանակ ղեկավարել է սեփական ընկերությունը, նախքան գովազդային տեքստեր գրող անկախ գործակալ աշխատելը։ 2004 թվականին Սիդնեյի Մակքուորի համալսարանում մագիստրոսի կոչում ստանալուց հետո, լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Երեք ցանկություն», որը նրա գիտական աշխատության մի մասն էր։

2017 թվականին լույս է տեսել «Մեծ փոքր ստեր» (անգլ.՝ Big Little Lies) դրամատիկական մինի-սերիալը, որը հիմնված էր Մորիարթիի համանուն գրքի վրա[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիարթին ապրում է Սիդնեյում ամուսնու՝ Ադամի հետ, որը նախկին ֆերմեր է Թասմանիաից։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ջորջը և Աննան[4][5]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երեք ցանկություն» (Three Wishes, 2004)
  • «Վերջին տարեդարձը» (The Last Anniversary, 2006)
  • «Ինչ էր մոռացել Ալիսան» (What Alice Forgot, 2009)
  • «Հիպնոսացնողի սիրո պատմությունը» (The Hypnotist's Love Story, 2011)
  • «Ամուսնու գաղտնիքը» (The Husband's Secret, 2013)
  • «Մեծ փոքր ստեր» (Big Little Lies, 2014)
  • «Ինը կատարյալ անծանոթներ» (Nine Perfect Strangers, 2018)

Մանկական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արքայադուստր Պետրոնելայի ցնցող պատմությունը» (The Petrifying Problem with Princess Petronella, 2007)
  • «Ցնցող աղետը Շոբլ մոլորակի վրա» (The Shocking Trouble on the Planet of Shobble, 2009)
  • «Քմահաճ մոլորակի ամբարիշտ պատերազմը» (The Wicked War on the Planet of Whimsy, 2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Littleton, Cynthia (2015 թ․ մայիսի 8). «HBO Orders Reese Witherspoon-Nicole Kidman Limited Series 'Big Little Lies'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Bearup, Greg (2014 թ․ դեկտեմբերի 12). «Big little lives». The Australian. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  5. Hooton, Amanda (2016 թ․ հուլիսի 15). «How Sydney author Liane Moriarty sold six million books and inspired an HBO series». The Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]