Լե Զուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լե Զուան
 
Կուսակցություն՝ Վիետնամի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր ապրիլի 7, 1907(1907-04-07)[1][2][3]
Ծննդավայր Quảng Trị, Վիետնամ
Վախճանի օր հուլիսի 10, 1986(1986-07-10)[1][2][3] (79 տարեկան)
Վախճանի վայր Հանոյ, Վիետնամ
Քաղաքացիություն  Վիետնամ
Զավակներ Lê Kiên Trung?
 
Պարգևներ
Լենինի շքանշան Խոսե Մարտի շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան[4] Ոսկե Աստղ շքանշան
և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Լե Զուան (վիետ․՝ Lê Duẩn, ապրիլի 7, 1907(1907-04-07)[1][2][3], Quảng Trị, Վիետնամ - հուլիսի 10, 1986(1986-07-10)[1][2][3], Հանոյ, Վիետնամ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական և քաղաքական գործիչ, միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինի միջազգային մրցանակի դափնեկիր (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լե Զուանը ծնվել է գյուղական ընտանիքում, Կուանգչի նահանգի Չյեուֆոնգ գավառի Չյեուդոնգ համայնքի Բիտլա գյուղում[5]։ Դարձել է Հնդկաչինի Կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1960-1986 թվականներին՝ Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Գլախավոր քարտուղար (սկզբնապես՝ Առաջին քարտուղար)։

1986 թվականին, մահից հետո, հաջորդեցին բազմաքանակ մեղադրանքներ Լե Զուանի հասցեին, վիետնամական հասարակության բառացիորեն բոլոր ոլորտների հասարակական կյանքը հսկելու ձգտման պատճառով։

ԽՍՀՄ-ի հետ պահպանել է նեղ հարաբերություններ։ Լե Զուանի կարևորագույն հաջողություններից մեկը Կամբոջայում Պոլ Պոտի վարչակարգի ջախջախումն էր, չնայած Չինաստանի կողմից ճնշումներին և հաջորդած զինված ագրեսիային։

Ամուսնացել է երկու անգամ և ունեցել է 7 երեխաներ (Լե Հանը, Լե Թհի Կին, Լե Տուետ Հոնգը, Լե Թհի Մուոյը՝ 1-ին ամուսնությունից, Լե Վու Անը, Լե Կյեն Թհանը և Լե Կյեն Չունգը՝ 2-րդից)։

Լե Զուանի դուստր Լե Վու Անը (Lê Vũ Anh) հոր կամքին հակառակ[6] ամուսնացել է խորհրդային մաթեմատիկոս, ակադեմիկոս Վ․ Պ․ Մասլովի հետ։ Նա ունեցել է երկու դուստր և մեկ որդի, որի ծնունդի ժամանակ էլ 1981 թվականին նա մահացել է։ Լե Զուանի ճնշման տակ նրա թոռ Անտոն Մասլովը ուղևորվել է Վիետնամ, սակայն հետագայում վերադարձել է իր հոր և քույրերի մոտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում մի հրապարակ անվանակոչվել է Լե Զուանի անունով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լե Զուան։ Ընտրված հոդվածներ և խոսքեր (1965—1970 թթ.). — Մ., 1971.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
  5. «Di tích Khu lưu niệm Tổng Bí thư Lê Duẩn». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
  6. «Академик В. Маслов — «Все мои предки воровали жён у казахов, а я украл дочь Ле Зуана»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]