Լետիցիա Ջեյմս
| Լետիցիա Ջեյմս | |
| Կուսակցություն՝ | Working Families Party? և Դեմոկրատական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Lehman College?[1], Howard University School of Law?[1], Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց[1], Fort Hamilton High School?[1] և Կոլումբիայի համալսարան |
| Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և լրագրող |
| Ազգություն | աֆրոամերիկացի |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1958[1] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք[1] |
| Քաղաքացիություն | |
| Կայք՝ | tishjames2018.com |
| Պարգևներ | |
Լետիցիա Ա. Ջեյմս (անգլ.՝ Letitia A. "Tish" James, հոկտեմբերի 18, 1958[1], Բրուքլին, Նյու Յորք[1]), Նյու Յորքի գործող և չորրորդ հանրային փաստաբան, առաջին աֆրոամերիկացի կինը, որը պաշտոն է զբաղեցնում Նյու Յորքի կառավարությունում[3][4][5]։ Նա ամերիկացի իրավաբան է, ակտիվիստ և քաղաքական գործիչ, դեմոկրատական կուսակցության անդամ[6]։ Նախկինում նա ծառայել է Նյու Յորքի քաղաքային խորհրդում՝ ներկայացնելով Բրուքլինի 35-րդ շրջանը։ Ջեյմսը նախագահում էր տնտեսական զարգացման կոմիտեում, ինչպես նաև ծառայում էր զբոսայգիների և հանգստի, փոքր բիզնեսի, կառավարության տեխնոլոգիաների, վետերանների գործերի ևւ կանանց խնդիրների կոմիտեներում։ 2013 թվականին Ջեյմսն առաջադրվել էր Նյու Յորքի հանրային փաստաբանի պաշտոնում և 36 % ստացել դեմոկրատական կուսակցության փրայմերիզում, ինչը նրան երկրորդ փուլից խուսափելու հնարավորություն չի տվել[7], որում Ջեյմսը ստացել է 59 % դարձել Նյու յորքցիների պաշտպանի"թեկնածու։ Հիմնական ընտրություններում՝ 2013 թվականի նոյեմբերին, նա հաղթել է հանրապետական մրցակցին՝ հավաքելով ձայների 83 %-ը[8]։
Երիտասարդություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում Նելլի և Ռոբերտ Ջեյմսի ընտանիքում[9]։ Նա սովորել է հանրային դպրոցներում Նյու Յորքում, 1981 թվականին ստացել է բակալավրի աստիճան Նյու Յորքի քաղաքային համալսարանում[10]։
Ջեյմսը 1986 թվականին ավարտել է Հովարդի համալսարանի իրավունքի դպրոցը[11] և 1989 թվականին քննություն հանձնել Նյու Յորքի նահանգի փաստաբանների կոլեգիայում[12]։ Նա հաճախում է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և պետական գործերի դպրոց՝ պետական կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար[13]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմսը աշխատել է հանրային պաշտպան իրավաբանական օգնության համայնքում, ինչպես նաև հիմնել Է աֆրոամերիկացի պրոֆեսիոնալ կազմակերպությունների կոալիցիա՝ երիտասարդներին կրթություն ստանալու համար[14][15]։ Դրանից հետո նա փոքր պաշտոններ էր զբաղեցնում նահանգի կառավարությանը կից։ Նրա առաջին արշավը քաղաքային խորհրդում 2001 թվականին հաջողությամբ չի անցել, ի տարբերություն 2003 թվականի արշավի, երբ նա ընտրվել է աշխատանքային ընտանիքների կուսակցությունից և դարձել Նյու Յորքի նահանգում երրորդ կուսակցությունից ընտրված առաջին մարդը՝ 1977 թվականից ի վեր[16]։ 2005 թվականին Ջեյմսը հաղթել է ոչ միայն աշխատող ընտանիքների կուսակցության, այլև դեմոկրատական կուսակցության առաջադրմամբ։ 2013 թվականին նա հաղթել է հանրային փաստաբանի ընտրություններում՝ քաղաքի շատ կարևոր արհմիությունների և թերթերի աջակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://www.blackpast.org/african-american-history/letitia-a-james-1958/
- ↑ https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177696/letitia-james/
- ↑ Ebony
- ↑ «TheRoot». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Clutch». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Daily Kos
- ↑ WNYC
- ↑ «ABC Local». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Сайт кампании в городской совет».
- ↑ «The City University of New York». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «New York City Council».
- ↑ «Адвокаты штата Нью-Йорк».
- ↑ «Сайт кампании в общественные адвокаты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «WCCNY». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ NYCCFB
- ↑ New York Times
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լետիցիա Ջեյմս» հոդվածին։ |
| ||||||||||