Լեո Ֆենդեր
Լեո Ֆենդեր անգլ.՝ Leo Fender | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1909[1][2][3] |
Ծննդավայր | Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 21, 1991[1][2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Ֆուլերթոն, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Fairhaven Memorial Park |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Fullerton Union High School? |
Մասնագիտություն | guitar maker, նվագարանների վարպետ, գործարար, գյուտարար և ջութակ ստեղծող |
Պարգևներ և մրցանակներ | |
Leo Fender Վիքիպահեստում |
Լեո Ֆենդեր (անգլ.՝ Leo Fender, ամբողջական անունը՝ Քլարենս Լեոնիդաս Ֆենդեր), ամերիկացի գյուտարար և «Ֆենդեր» ընկերության հիմնադիրը, այժմ հայտնի որպես «Fender Musical Instruments Corporation», ավելի ուշ հիմնադրել է MusicMan և G&L Musical Products։ 1950-ական թվականներին իր կոնստրուկցիաները՝ կիթառները, բաս կիթառները և ուժեղացումը լայնորեն կիրառվում են հանրաճանաչ երաժշտությունում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլարենս Լեոնիդ Ֆենդերը («Լեո») ծնվել է 1909 թվականի օգոստոսի 10-ին։ Մայրը՝ Հարիեթ Էլվիրա Վուդը, և հայրը՝ Քլարենս Մոնտե Ֆենդերը, նարնջի պուրակներ ունեին, որոնք գտնվում էին Անահայմի և Ֆուլերտոնի միջև (Կալիֆոռնիա նահանգում)։
Մանուկ հասակից Ֆենդերը չէր թաքցնում իր կախումը էլեկտրոնիկայից։ Երբ նա 13 տարեկան էր, հորեղբայրը, որը էլեկտրոնիկայի խանութի տերն էր, նրան նվիրում է մի արկղ անպետք ավտոմեքենաների մասեր և մարտկոցներ։ Նույն թվականին Լեոն այցելում է իր հորեղբոր խանութը, որտեղ հիանում է վերջինիս՝ պահեստամասերից հավաքված ռադիոյով։ Ավելի ուշ Լեոն խոստովանում է, որ իր վրա մեծ ազդեցություն է ունեցել ռադիոյի բարձրախոսների բարձր երաժշտությունը։ Դրանից անմիջապես հետո Լեոն սկսում է վերանորոգել հին ռադիոընդունիչներն այն փոքրիկ խանութում, որը նա բացել էր իր ծնողների տանը։
1928 թվականի գարնանը Ֆենդերն ավարտում է Ֆուլերտոնի ավագ դպրոցը և ընդունվում Ֆուլերտոնի Երիտասարդական քոլեջ։ Ուսման ամբողջ ընթացքում նա շարունակում էր զբաղվել էլեկտրոնիկայի հետ կապված ամեն ինչով, բայց չէր ցանկանում գնալ այս թեմային վերաբերվող դասընթացների։
Քոլեջից հետո Ֆենդերը սառույցի փոխադրման աշխատանք է գտնում Անահայմի «Consolidated Ice and Cold Storage» ընկերությունում, որտեղ նա շուտով դառնում է հաշվապահ։ Մոտավորապես այդ ժամանակ տեղական նվագախմբի ղեկավարը Լեոյին խնդրում է բարձրախոսներ պատրաստել հոլիվուդյան շոուի համար։ Լեոն նրա հետ պայմանագիր է ստորագրում ստեղծել վեց հատ։
1933 թվականին Ֆենդերը հանդիպում է Էսթեր Կլոսկիին, և նրանք ամուսնանում են 1934 թվականին։ Այս ընթացքում նա աշխատում էր Սան Լուիս Օբիսպոյի Կալիֆոռնիայի ճանապարհային դեպարտամենտի հաշվապահ։ Մեծ ճգնաժամի ժամանակ փոխվում է կառավարությունը, և աշխատանքը դադարեցվում, ուստի Լեոն անցնում է աշխատանքի որպես հաշվապահ անվադողերի ընկերությունում։ Երեք ամիս աշխատելուց հետո, ինչպես և մյուս հաշվապահները, Լեոն հեռացվում է աշխատանքից։
Fender Radio Service
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին 600 դոլարով Լեոն և Էսթերը վերադառնում են Ֆուլերտոն, որտեղ Լեոն բացում է իր ռադիո ծառայության խանութը՝ «Fender Radio Service»: Շուտով տեղի խմբերի ղեկավարները սկսում են գալ նրա մոտ բարձրախոսների համար, որոնք նա ինքն էր հավաքում և վաճառում։ Դրանք նաև օգտագոծում էին որպես ակուստիկ կիթառի ուժեղացուցիչներ, որոնք սկսել էին հայտնվել Հարավային Կալիֆորնիայի երաժշտական ասպարեզում։ Էլեկտրական «Haiwaiia» և «Հավայան» կիթառները հայտնի են դառնում քանթրի երաժշտության մեջ։
Fender
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին Լեո Ֆենդերը վաճառում է իր ֆիրման և ընկերության անունը՝ «CBS Musical Instruments Division», քանի որ նրա առողջությունը վատթարանում էր, և բժիշկը նրան խորհուրդ էր տվել ավելի շատ ժամանակ տրամադրել հանգստանալուն։ Ի վերջո Լեոն համաձայնվել է վաճառել։ Պայմանագրի համաձայն՝ Լեոն 5 տարի մնալու էր ընկերությունում որպես խորհրդատու, իսկ հաջորդ 5 տարիներին նրան թույլ չէր տրվում կիթառ արտադրել։ Նա նաև ընդմիշտ կորցնում է իր ազգանունը որպես ապրանքանիշ օգտագործելու իրավունքը։ 1976 թվականին նրա «ազատազրկման ժամկետը» լրանալուց հետո Լեո Ֆենդերը դառնում է Լեո Ֆորեսթ Ուայթի և Թոմ Ուոքերի նախկին գործընկերների կողմից հիմնադրված «Music Man» ընկերության գործընկեր և համասեփականատեր և սկսում է թողարկել գործիքների նոր շարք։ Ավելի ուշ նա լքում է ընկերությունը։
80-ականների սկզբին Լեոն իր մտերիմ ընկերոջ՝ Ջորջ Ֆուլերտոնի հետ (1949 թվականին Լեոյի Telecaster-ի համահեղինակ), որոշում է կիթառների և բասերի արտադրության համար ստեղծել իրենց սեփական ապրանքանիշը` G&L, այսինքն` պարզապես «Ջորջ և Լեո»։ Այդ ժամանակ Լեոն և Ջորջը արդեն արտոնագրել էին մի քանի նոր գաղափարներ և մշակել հեղափոխական հատկություններով մի քանի նոր գործիքներ, որոնք շուտով կգնահատեին աշխարհի երաժիշտները։ Դրանցից ամենահայտնիներն էին՝ Dual Fulcrum Tremolo, Saddle Lock fixed bridge, Bi-Cut neck design և Magnetic Field Pickup-։ Այս բոլոր արտոնագրված տեխնոլոգիական կատարելագործումները G&L գործիքները դարձնում են ավելի ձայնային և հարմար նվագելու համար։ Այնուամենայնիվ, G&L գործիքների միակ կարևոր մասը բարձրորակ փայտն ու ձեռքերով հավաքված գործիքներն են։
G&L-ն օգտագործում է ծառերի լավագույն տեսակները:Այն օգտագործում է ոչ միայն հացենի, այլ բացառապես Լուիզիանայի ճահճի հացենի, հյուսիսային լաստենի, կանադական հյուսիսային թխկի, հնդկական վարդափայտ, աֆրիկյան սև փայտ։ Արտադրության մեջ մտնելուց շատ ամիսներ առաջ փայտի պահպանումն իրականացնում են հատուկ տարածքներում և հատուկ պայմաններում։
Ծառերի լավագույն տեսակներն օգտագործելը G&L գործիքների ստեղծման միայն սկիզբն է։ G&L տեխնիկայի մեծ մասը ծագել է 35-50 տարի առաջ, որտեղ ծնվել են Լեոյի հայտնագործած փորձն ու տեխնոլոգիաները։ 50-ականներին և 60-ականների սկզբին Լեոյի օգտագործված հարմարանքների մեծ մասը բծախնդրորեն վերստեղծվել է, որպեսզի G&L արհեստավորները հասնեն այնպիսի որակի, որը պահանջել էր Լեոն, և ի վերջո, հավաքական շուկայում Fender գործիքների բարձր արժեքի հիմնական պատճառն է։ Չնայած այս ամենին, այնուամենայնիվ, G&L գործիքները երբեք չկարողացան վերարտադրել Fender գործիքների ձայնը, որոնք պատրաստված էին հասարակ ծառերից և հավաքվում էին ոչ հմուտ աշխատողների կողմից։ Fender-ի նախկին որոշ կիթառների հիանալի հնչյունը դեռ առեղծված է։ Fender-ում բռնկված հրդեհի արդյունքում այրվել են փայտի հին պաշարներ, իսկ ժամանակակից կիթառներն այժմ պատրաստվում են «թարմ» փայտից, ուստի դրանք այնքան էլ լավ չեն հնչում։ Իրականում ոչ մի հրդեհ չի եղել, և ընկերությունը փայտ է ստանում նույն մատակարարներից։ Պարզապես CBS ընկերությունը, որը գնել է Fender-ը, որոշում են խնայել ամեն ինչ, այդ թվում`փոխելով գրիֆի հիմքը (նրանք սկսեցին օգտագործել երեք պտուտակ՝ չորսի փոխարեն)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Ֆենդեր» հոդվածին։ |
|