Լեո Ռոխաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Ռոխաս
իսպ.՝ Juan Leonardo Santillán Rojas
Ծնվել էհոկտեմբերի 18, 1984(1984-10-18) (39 տարեկան)
ԾննդավայրԷկվադոր
Քաղաքացիություն Էկվադոր
Մասնագիտություներաժիշտ

Լեո Ռոխաս (իսպ.՝ Leo Rojas, հոկտեմբերի 18, 1984(1984-10-18), Էկվադոր), Էկվադորցի երաժիշտ, Պանի ֆլեյտահար։ «Das Supertalent» 5-րդ հեռուստաշոուի հաղթող (2011)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեո Ռոխասը 2000 թվականին մեկնել է Իսպանիա, իսկ ընտանիքը մնացել է Էկվադորում։ Տուրիստական վիզայով հաստատվել է Գերմանիայում։ Բեռլինում աշխատում է որպես փողոցային երաժիշտ, այստեղ էլ ապրում է ազգությամբ լեհ կնոջ հետ։ Անցորդներից մեկը նրա ուշադրությունը հրավիրել է «Das Supertalent» հեռուստաշոուի վրա։ Ռոխասը 5-րդ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2011 թվականին և եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել։ «Կոնդորի թռիչքը» կատարելով Պանի ֆլեյտայի և հարավամերիկյան այլ փողային գործիքների վրա՝ անցել է կիսաեզրափակիչ փուլ։

Եզրափակիչ փուլում ելույթ է ունեցել իր մայրիկի հետ, ով եկել էր Էկվադորից։ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին եզրափակիչ փուլում կատարել է «Միայնակ հովիվը» գործիքային ստեղծագործությունը, որը 1977 թվականին գրվել է Ջեյմս Լաստի և Գեորգե Զամֆիրի կողմից[2]։ Այն հետագայում հիթ է դարձել։ Նա հեռոստաշոուում հաղթել է որպես բացարձակ առաջատար[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nature Spirits (2017)
  • Dusk (2017)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spirit of the Hawk (2012)
  • Flying Heart (2012)
  • Albatross (2013)
  • Das Beste (2015)
  • Leo Rojas (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leo Rojas: Muss er raus aus Deutschland?, Berliner Zeitung, 17 December 2011
  2. 2,0 2,1 Supertalent Gewinner 2011: Leo Rojas aus Ecuador, Life Go, 18 December 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]