Գեորգե Զամֆիր
| Գեորգե Զամֆիր | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Gheorghe Zamfir |
| Ծնվել է | ապրիլի 6, 1941[1][2][3] (85 տարեկան) Găești, Դիմբովիցա, Ռումինիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ և Romanian folk music? |
| Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, նկարիչ, երաժշտական գործիքավորող, բանաստեղծ, գրող, ֆլեյտահար, երաժշտության ուսուցիչ և երաժիշտ |
| Գործիքներ | pan flute? և nai? |
| Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս |
| Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան |
| Պարգևներ | |
| Կայք | gheorghezamfir.ro |
Գեորգե Զամֆիր (ռումիներեն՝ Gheorghe Zamfir, [ˈɡe̯orɡe zamˈfir]; ապրիլի 6, 1941[1][2][3], Găești, Դիմբովիցա, Ռումինիա), ռումինացի երաժիշտ, ով հայտնի է որպես բազմաֆունկցիոնալ ֆլեյտայի՝ նայի կատարող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1941 թվականի ապրիլի 6-ին Գաեշտի քաղաքում, Դիմբովիցա ժուդեցում։ Սկզբից պլանավուրում էր դառնալ ակորդեոնիստ, սակայն արդեն 14 տարեկանում սկսեց նվագել պան-ֆլեյտա։ Ավարտել է Բուխարեստի երաժշտության ակադեմիան, որտեղ եղել է Ֆենիկե Լուկիի աշակերտը։
Նվագում է ռումինական ազգային գործիք՝ պան-ֆլեյտայի (նայի) մոդեռնիզացված տեսակ, որը բաղկացած է 20-30 խողովակներից՝ լայնացած հնչյունային դիապազոնով և տոների մեծ քանակությամբ։ Գեորգե Զամֆիրն սկսել է ելույթ ունենալ լայն հասարակության առջև 1960-ականներին, մասնավորապես, ռումինական ազգային երաժշտության հետազոտող՝ շվեյցարացի երաժիշտ Մարսել Սելիեի շնորհիվ։ 1980-ական թվականներին նրա ելույթները թողարկվել են CNN ալիքով։ Սակայն իրեն բեմական ելույթների համար առաջին պարգևը նա ստացել է դեռ 1959 թվականին։ Ջեյմս Լաստի «Միայնակ հովիվ» («The Lonely Shepherd») հայտնի կոմպոզիցիան կատարվել է Ջեյմս Լաստի նվագախմբի կոլեկտիվի հետ համատեղ և թողարկվել 1977 թվականին որպես սինգլ գերմանական տարբերակով (գերմ.՝ Einsamer Hirte)[5]:
Դրսևորել է իրեն որպես գրող և նկարիչ՝ հրատարակել է բանաստեղծություններ, էսսեներ և ինքնակենսագրական գրքեր և ներկայացրել սեփական նկարները հայրենիքում և արտասահմանում։
1990 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Քիշնևի պատվավոր քաղաքացի[6]։
Այժմ ապրում է և դասավանդում երաժշտական արվեստ Բուխարեստում։
Նրա որդին նույնպես երաժիշտ է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդտռեկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա երաժշտությունը հնչում է ավստրալիական «Խնջույք Կախովի ժայռի մոտ» ֆիլմում, ինչպես նաև հոլիվուդյան շատ ֆիլմերում, օրինակ՝ «Սպանել Բիլին»։ Զամֆիրը նաև կատարել է նայի պարտիան «Բարձրահասակ շիկահերը սև կոշիկում»։ Նրա կատարած մեղեդին հնչում է «Դեռ երեկ» (Omohide poro poro) ճապոնական անիմե-ֆիլմում։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգե Զամֆիրը գրում է գրքեր պան-ֆլեյտա նվագելու արվեստի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20160815195332/http://lex.justice.md/index.php?action=view&view=doc&lang=1&id=347898
- ↑ «История создания мелодии «Одинокий пастух»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ LISTA persoanelor deţinătoare a titlului «Cetăţean de onoare al oraşului Chişinău»
- ↑ Naistul roman Gheorghe Zamfir, decorat de Nicolae Timofti cu Ordinul Republicii: «Ma simt onorat»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլ.)
- Георге Замфир. Флейта Пана. Концерт для Вас! // Журнал "Культура и общество", korostishevsky.org
- Георге замфир – король пан-флейты // Шансон-портал, shanson.org
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռումինիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Mercury Records կատարողներ
- Բուխարեստի պատվավոր քաղաքացիներ
- Նաիստներ
- Ռումինացի արվեստագետներ
- Ռումինացի դիրիժորներ
- Ռումինացի երաժիշտներ
- Ռումինացի կոմպոզիտորներ
- Ռումինիայի երաժշտություն
- Քիշնևի պատվավոր քաղաքացիներ