Լեոպոլդ Հոֆման
| Լեոպոլդ Հոֆման | |
|---|---|
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Leopold Hofmann |
| Ծնվել է | օգոստոսի 14, 1738[1][2] Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3] |
| Մահացել է | մարտի 17, 1793[1][2][4] (54 տարեկան) Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3] |
| Ժանրեր | սիմֆոնիա |
| Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, խմբավար, երաժիշտ, երգեհոնահար, ջութակահար և Կապելմայստեր |
Լեոպոլդ Հոֆման (գերմ.՝ Leopold Hofmann, օգոստոսի 14, 1738[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3] - մարտի 17, 1793[1][2][4], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3]), ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոպոլդ Հոֆմանը յոթ տարեկանից երգել է պալատական երգչախմբում, այնուհետև Գեորգ Քրիստոֆ Վագենսեյլի մոտ սովորել է ստեղնաշարային գործիքներ և կոմպոզիցիա։ Ծառայել է որպես խմբավար և նվագախմբի ղեկավար Վիեննայի Սուրբ Միքայել և Սուրբ Պետրոս տաճարներում, 1763 թվականից՝ պալատական մատուռի երգեհոնահար, 1769 թվականի դեկտեմբերի 30-ից՝ պալատական երաժշտության ուսուցիչ՝ 30 ֆլորին աշխատավարձով[5]։
1772 թվականին նա ստանձնել է իր կյանքի գործունեության գլխավոր պաշտոնը՝ Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երաժշտական ղեկավարը, որում մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Իր մահից որոշ ժամանակ առաջ արդեն հիվանդ Հոֆմանի օգնականի պաշտոնը ստանձնել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, որը հույս է ունեցել հետագայում փոխարինի Հոֆմանին, սակայն մահացել է իր ղեկավարից առաջ։ Մոցարտի մահից հետո այդ պաշտոնը զբաղեցրել է ավստրիացի կոմպոզիտոր, երգեհոնահար Յոհան Ալբրեխտսբերգերը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոֆմանի կոմպոզիտորական ժառանգությունը ներառում է մոտ 45 սիմֆոնիա, 60 կոնցերտ կլավեսինի, ֆլեյտայի, հոբոյի, ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, եկեղեցական երաժշտություն, ինչպես նաև կամերային երաժշտություն՝ քառյակներ, տրիոներ, կլավիերային սոնատներ։ Ֆլեյտայի և նվագախմբի համար Հոֆմանի ամենահայտնի կոնցերտը երկար տարիներ սխալմամբ վերագրվել է ավստրիացի մեծ երգահան Յոզեֆ Հայդնին։ Հոֆմանի բազմաթիվ նվագախմբային ստեղծագործություններից որոշները ձայնագրվել են վերջին ժամանակներս։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Constantin von Wurzbach. Hoffmann, Leopold // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — Wien: Verlag L. C. Zamarski, 1856—1891. — Т. 9. — С. 160—161.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #119484749 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Wurzbach D. C. v. Hoffmann, Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 9. — S. 160.
- ↑ Constantin von Wurzbach Hoffmann, Leopold // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich. — Wien: Verlag L. C. Zamarski, 1856—1891. — Т. 9. — С. 160—161. (գերմ.)