Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի թատրոն
Театр балета имени Леонида Якобсона
Տեսակբալետի ընկերություն և թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրման ամսաթիվ1966
 Ballet Theater named after Leonid Jacobson Վիքիպահեստում

Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոն (Յակոբսոնի բալետ), առաջին բալետային թատրոնն է ԽՍՀՄ-ում, որը ստեղծվել է օպերային խմբից առանձին։ Հիմնադրվել է 1966 թվականին պարող և պարուսույց Պյոտր Գուսևի կողմից որպես «Կամերային բալետ», հետագայում որպես «Խորեոգրաֆիկ մանրաերկեր»[1]։ 1969 թվականից մինչև 1975 թվականի հոկտեմբեր թիմը գլխավորել է Լեոնիդ Յակոբսոնը։ 2011 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Անդրիան Ֆադեևը[2]։

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբսոնի բալետի շենքը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Մայակովսկու 15 հասցեում։

Այս հասցեում էր գտնվում պետական ձիաբուծության գլխավոր տնօրինության շենքերի համալիրը։ Փողոցին նայող գլխավոր շենքը կառուցվել է 1834-1835 թվականներին՝ ճարտարապետ Զ.Ֆ. Կրասնոպևկովի նախագծով։ Հետագայում դրան ավելացվել են ախոռ և ծառայողական մասնաշենքեր, իսկ 1904-1905 թվականներին բակում կառուցվել է կլոր ձիավարժարան։ 1920-ական թվականներին Համալիրի տարածքի մի մասը տրվել է որպես կոմունալ բնակարաններ։ Նրանցից բացի շենքում տեղակայվել են Լենինգրադի պետական ձիաբուծարանը և Հյուսիս-արևմտյան վիճակագրական վարչությունը։ 1972 թվականին Լենինգրադի քաղաքային գործկոմի 03/06/1970 և 05/29/1972 որոշումներով բակի կենցաղային շենքերը և ձիավարժարանը փոխանցվել են խորեոգրաֆիկ բալետային խմբի տնօրինությանը։

Պետական ձիաբուծության գլխավոր տնօրինության շենքերի համալիրը և Սանկտ Պետերբուրգի ձիավարժարանը ներառված է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների (պատմության և մշակույթի հուշարձաններ) պետական գրանցամատյանում որպես տարածաշրջանային նշանակության քաղաքաշինության և ճարտարապետական հուշարձաններ[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը հիմնադրվել է 1966 թվականի նոյեմբերի 12-ին ԽՍՀՄ մշակույթի նախարարության պատվերով՝ «Խորեոգրաֆիկ մանրանկարներ» անունով։ Լեոնիդ Յակոբսոնը թատրոնը ղեկավարել է 1969-1976 թվականներին։ Նրա մահից հետո Կիրովի անվան թատրոնի ղեկավար Ասկոլդ Մակարովը զբաղեցրեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Այդ ընթացքում թատրոնում հայտնվեցին արտասահմանյան պարուսույցների ներկայացումներ, մեծածավալ դասական գործեր։ 2011 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Անդրիան Ֆադեևը։

Թատերախումբը Սանկտ Պետերբուրգի բարձրագույն «Ոսկե սոֆիտ» թատերական մրցանակի դափնեկիր է։ Թատերախմբի խաղացանկում եղել է «Սպարտակ», «Ժիզել», «Կարապի լիճը», «Շչելկունչիկ», «Պակիտա», «Շոպենիանա», «Քնած գեղեցկուհին», «Դոն Կիխոտ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հազարան բլբուլ» և այլ հանրաճանաչ դասական ներկայացումներ[4]։

Բալետի պարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենահայտնի և տաղանդավոր պարողներից են եղել Նատալյա Մակարովան, Միխայիլ Բարիշնիկովը, Ալլա Օսիպենկոն, Մայա Պլիսեցկայան։ Թատերախմբի առաջատար մենակատարներն են Ալլա Բոչարովան, Սվետլանա Սվինկոն, Ելենա Չեռնովան, Ստեփան Դեմինը, Դենիս Կլիմուկը, Անդրել Սորոկինը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Санкт-Петербургский государственный академический театр балета им. Л. Якобсона. «История театра». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Ольга Федорченко. «Творческий наследник». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  3. «Распоряжение КГИОП № 10-46 от 30.01.2015». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «О театре». Театр Балета им. Леонида Якобсона (ռուսերեն). 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.
  5. «Солисты». Театр Балета им. Леонида Якобсона (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 23-ին.