Լենինգրադի մարզային պետական արխիվ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինգրադի մարզային պետական արխիվ
Տեսակարխիվ, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Q87719210?
Ճարտարապետական ոճֆունկցիոնալիզմ
Մասն էAnnenkrone?
Հիմնադրված է1933
ՃարտարապետՈւնո Ուլբերգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

«Լենինգրադի մարզային պետական արխիվ Վիբորգում» (ԼՄՊԱՎ) պետական արքունական հաստատություն, տարածաշրջանային արխիվ Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքում։ Տեղակայված է Վիբորգի Աննինսկի ամրոցի Պետրովսկի զբոսայգում գտնվող ճարտարապետական հուշարձանի տարածքում[2][3]։

Արխիվի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Նիկոլայ II-ի կողմից Վիբորգում Տորգիլս Կնուտսսոնի հուշարձան կանգնեցնելու առաջարկին հավանություն տալուց հետո` 1908 թվականի սկզբին, որոշվեց քաղաքում կառուցել զինվորական տաճար` որպես ռուսական զորքերի կողմից Վիբորգը գրավելու խորհրդանիշ, և ժայռի գագաթին կանգնեցնել Պետրոս I-ի հուշարձանը, որտեղից բացվում է տեսարան դեպի Վիբորգի ամրոց։

Արխիվի ճակատային տեսքը 1937 թվականին
Արխիվի ճակատային տեսքը 1937 թվականին

1910 թվականին, կառավարական պատվիրակության ներկայությամբ հանդիսավորությամբ բացվեց Պետրոս I-ի հուշարձանը, իսկ մոտակայքում դրվեց ճարտարագետ Վասիլի Կոսյակովի կողմից նախագծված Պետրոպավլովյան ուղղափառ տաճարի հիմքը։ 1917 թվականին շինարարությունն արդեն ավարտին էր մոտենում, մնում էր աշտարակների և գմբեթների  հարդարումը։ Սակայն, հեղափոխական իրադարձությունները և Ֆինլանդիայի անկախության հռչակումը կանխեցին տաճարի աշխատանքների ավարտը։ Դրա հիմքը և (մասամբ) պատերը հետագայում օգտագործվեցին Ունո Ուլբերգի նախագծով 1932-1933 թվականներին Վիբորգի մարզային արխիվի շենքի կառուցման ընթացքում։

Արխիվի ներքին տեսքը 1934 թվականին

Շինության ժամանակակից կառուցվածքը ինքնատիպ ուղղահայաց լուսամուտախորշերը հակադրվում էին նեղուցի հետևի մասում գտնվող հին ամրոցի հետ և դարձել էին Վիբորգի ծովային համայնապատկերի կարևոր տարրերից մեկը։ Արխիվի շենքը կառուցված է ֆունկցիոնալիզմի ոգով և նեոկլասիցիզմի տարրերով։ Փաստաթղթերի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով ճարտարապետը նախատեսել էր բազմաթիվ կառուցվածքային առանձնահատկություններ` հատուկ օդափոխման և ջեռուցման համակարգ, երկաթե շրջանակով ապակե միջնապատեր, ռետինե ծածկով հատակներ, երկաթյա դռներ և պատուհանների ապակեպատ շրջանակներ։ Շենքը ֆունկցիոնալ տեսանկյունից բաժանված էր երկու մասի։ Առաջին մասը` արխիվային կառույցներ (հինգ հարկ` 11,500 գծամետր երկարությամբ դարակաշարերով), երկրորդ մասում տեղակայված էին կաթսայատունը, վառելիքի պահեստը, լվացքատունը, խոհանոցը, լուսանկարչական լաբորատորիան, ցուցափեղկերով նախասրահը, գրասենյակը, կազմարանը, տնօրենի աշխատասենյակը, ընթերցասրահը, գրադարանը և աշխատակազմի բնակարանները[4]։

Արխիվի ճակատային տեսքը 2013 թվականին

Վիբորգի մարզային արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին բացված արխիվը հանդիսանում էր Ֆինլանդիայի հինգ մարզային արխիվներից մեկը, որտեղ պահպանվում էին Վիբորգի նահանգային կառավարության, Վիբորգի արքունական դատարանի, վարչական և դատական այլ հաստատությունների փաստաթղթեր՝ շվեդերեն, ֆիններեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով:Արխիվում կար նաև հազվագյուտ և արժեքավոր գրքերի գրադարան։ Սակայն խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1944) արխիվի փաստաթղթերի հիմնական մասը տեղափոխվեց և 1953 թվականից պահվում է Միկկելի քաղաքի արխիվում։ Պատերազմից հետո մնացած փաստաթղթերի մի մասը փոխանցվեց Պետրոզավոդսկում գտնվող Կարելիայի կենտրոնական պետական արխիվին։ Այժմ արխիվում պահպանվում են 139,300 նախապատերազմական ժամանակաշրջանի փաստաթղթեր` ֆիններեն, շվեդերեն և գերմաներեն լեզուներով։

Լենինգրադի մարզային պետական արխիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին, Ֆինլանդիայի Վիբորգի մարզային արխիվի հիման վրա, ստեղծվեց Կարելո-ֆիննական ԽՍՀ ՆԳԺԿ կենտրոնական պետական արխիվի Վիբորգի մասնաճյուղը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ընթացքում արխիվը տարհանվել էր Կոստրոմա քաղաք։ 1951 թվականին արխիվի մասնաճյուղը վերակազմավորվեց Վիբորգ քաղաքում գտնվող Լենինգրադի մարզային պետական արխիվի։ 1958 թվականից այն սկսեց համալրվել մարզի գերատեսչական և շրջանային արխիվների փաստաթղթերով։ 1964-1969 թվականներին արխիվը դարձավ Լենինգրադի Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության պետական արխիվի մասնաճյուղ, ինչի արդյունքում էլ իրականացվեց արխիվների պրոֆիլին համապատասխան փաստաթղթերի փոխանակում։ Այսպիսով, արխիվում պահվող փաստաթղթերը դասակարգվեցին երեք խմբի`

  • Ֆինլանդիայի Վիբորգի մարզային նախկին արխիվի փաստաթղթեր,
  • Հոկտեմբերյան հեղափոխության և սոցիալիստական շինարարության Լենինգրադի պետական արխիվից ստացված փաստաթղթեր,
  • Լենինգրադի մարզի շրջանային և քաղաքային արխիվներից ստացված փաստաթղթեր։ 2006 թվականին Վիբորգ քաղաքում գտնվող Լենինգրադի մարզային պետական արխիվը գրանցվել է որպես պետական հաստատություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 183 от 25.04.1983
  2. Памятник градостроительства и архитектуры
  3. Крепость Корона Санкт-Анна (Анненкрон)
  4. История архива