Jump to content

Լեյլա Ֆարսախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Ֆարսախ
Ծնվել է1967
Քաղաքացիություն Պաղեստին
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտությունակադեմիկոս
ԱշխատավայրԲոսթոնի Մասաչուսեթսի համալսարան

Լեյլա Ֆարսախ (արաբ․՝ ليلى فرسخ‎‎, 1967), պաղեստինցի քաղաքական տնտեսագետ։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հորդանանում, Մասաչուսեթսի Բոստոնի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր է[1]։ Նրա ուսումնասիրությունների թեման են Միջին Արևելքի քաղաքականությունը, համեմատական քաղաքականությունը և Արաբա-իսրայելական հակամարտության քաղաքականությունը։ Ֆարսախը Քեմբրիջի համալսարանի փիլիսոփայության մագիստրոս է (1990) և Լոնդոնի համալսարանի դոկտոր (2003)[1]։ Ֆարսախը հետդոկտորական ուսումնասիրություն է արել Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի համար, ինչպես նաև` մեկ այլ ուսումնասիրություն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային հետազոտությունների կենտրոնում[1]։

Աշխատել է մի շարք կազմակերպությունների հետ, ներառյալ` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը Փարիզում (1993-1996) և Պաղեստինի տնտեսական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը Ռամալլահում (1998-1999)[2]։

2001 թվականին արժանացել է Խաղաղության և արդարության մրցանակի Մասաչուսենթսի Քեմբրիջից[2]։ Ֆարսախը Երուսաղեմ 2050-ի համաղեկավարն է (խնդիրների լուծման նախագիծ, որը հովանավորվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Քաղաքային հետազոտությունների և նախագծման և Միջազգային հետազոտությունների կենտրոնի կողմից)[3]։ Հոդվածներ է գրում Պաղեստինի տնտեսության և Օսլոյի խաղաղության գործընթացի, միջազգային միգրացիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի վերաբերյալ[3]։

Ֆարսախը նաև RESIST հասարակական կազմակերպության անդամ է, որը հիմնադրվել է 1967 թվականին՝ միջոցներ գտնելու և տրամադրելու սոցիալական փոփոխություններ բերող շարժումներին[4]։

Հրատարակված աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր (մասնակի ցանկ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Palestinian Labour Migration to Israel: Labour, Land, and Occupation (2005). Taylor & Francis Ltd, United Kingdom. 0-415-33356-3.[5]
  • Commemorating the Naksa, Evoking the Nakba, (guest editor), Electronic Journal of Middle Eastern Studies, Spring 2008, MIT, Boston, 2008.
  • Development Strategies, Employment and International Migration, (co-edited with David O’Connor), OECD Development Center Publications, Paris, 1996.
  • Palestinian Employment in Israel: 1967-1997 (1998). Ramallah.

Հոդվածներ (մասնակի ցանկ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային դասախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «UMass Boston Political Scientist Focuses on a New Civic Blueprint for Jerusalem». University of Massachusetts Boston. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 «Political Science Faculty». University of Massachusetts Boston. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 «People». Jerusalem 2050. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Board & Staff». RESIST. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. David Bartram (2007). «Book Reviews: Palestinian and the Arab-Israeli Conflict». International Journal of Middle East Studies. Cambridge University Press. 39 (3): 475. doi:10.1017/S002074380707064X. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. Matt Horton (March 2007). «Waging Peace». Washington Report on Middle East Affairs. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. «Middle East Forum Event Archive». Harvard University. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 11-ին.