Լեհերը Բոսնիա և Հերցեգովինայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին լեհ գաղթականները Չելինովաս գյուղում, Գրադիշկա քաղաքի մոտ

Լեհերը Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրորեն 17 ճանաչված ազգային փոքրամասնություններից մեկն են:Լեհերը այստեղ հաստատվել են Բոսնիա և Հերցեգովինայում Ավստրո-Հունգարիայի իշխանության օրոք և հիմնականում բնակություն են հաստատել Բոսնիայի հյուսիսում՝ բերելով նորագույն տեխնոլոգիաներ և հմուտ աշխատուժ։ Նրանց ճակատագիրը սերտորեն կապված էր ուկրաինական փոքրամասնության հետ և միասին մասնակցել են Առանցքի ուժերի դեմ Հարավսլավիայի դիմադրությանը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բոսնիացի լեհերը դժվարորեն էին պահպանում իրենց իրավունքները որպես փոքրամասնություն տեղացի բնակչության և ֆաշիստների հետապնդումներից։ Դա ստիպեց, որպեսզի նրանց մեծ մասը դիմի լեհական կառավարությանը հայրենադարձության խնդրանքով։ 1930 թվականի տվյալներով Բոսնիա և Հերցեգովինայում կար 30000 լեհ, մինչդեռ ներկայումս կա հազարից քիչ լեհ։ Նրանք հիմնականում բնակվում են խոշոր քաղաքներում՝ Սարաևո, Բանյա Լուկա, Զենիցա և Մոստար[1]։ Բոսնիացի լեհերը և իրենց սերունդները պահպանում են բոսնիական սովորույթները և մշակույթը։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Բոսնիա և Հերցեգովինայում կար 526 լեհ։ Ներկայումս նրանց թիվը մի քանի հարյուրից մինչև հազար է։ 2013 թվականի մարդահամարով Բոսնիա և Հերցեգովինայում կա լեհ համարվող 258 մարդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեհեր։ Ներգաղթածները Հին Բոսնիայում (սերբախորվաթերեն)
  2. «2013 թվականի մարդահամար». Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.