Jump to content

Լեգենդ հրե սրտի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեգենդ հրե սրտի մասին
ուկրաիներեն՝ Легенда про полум'яне серце
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էՊառավ Իզերգիլը
ՌեժիսորԻրինա Գուրվիչ
ՍցենարիստԻգոր Նիկոլաև
ԵրաժշտությունԲորիս Բուևսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1967

«Լեգենդ հրե սրտի մասին» (ուկրաիներեն՝ «Легенда про полум'яне серце»), 1967 թվականին «Կիևնաուչֆիլմ» ստուդիայի գեղարվեստական մուլտիպլիկացիայի ստեղծագործական միավորումում ստեղծված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ռեժիսոր Իրինա Գուրվիչի զգայական մուլտֆիլմը Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի հիման վրա է[1], որում հպարտ Դանկոն մարդկանց նվիրում է իր սիրտը։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարեր առաջ տափաստանում ապրում էր մի ցեղախումբ։ Հետո եկան ուրիշ ցեղեր և քշեցին այդ մարդկանց անտառի խորքը։ Ցեղը չէր կարող հետ գնալ տափաստան, սակայն առջևում էլ վտանգավոր անտառն էր թունավոր ճահիճներով։ Փորձում են կռվել թշնամու դեմ, բայց չեն կարողանում հաղթել, իսկ կանայք և մայրերը երկար լաց են լինում մահացածների վրա։ Հենց այդ ձևով համարձակ մարդկանց սրտերում բույն է դնում վախը։ Վախը տիրում է ամենքին, և նրանք որոշում են հանձնվել թշնամուն։

Հանկարծ երևան է գալիս Դանկոն ու առաջնորդում մարդկանց անտառի միջով դեպի այլ տափաստան։ Ճանապարհին մարդիկ չարանում են նրա դեմ և ցանկանում սպանել, սակայն Դանկոն ձեռքերով պատռում է կուրծքը ու հանում բոցավառ սիրտը, մարդկանց հասցնում տափաստան, որից հետո մեռնում է։ Ոչ ոք չի նկատում, որ նա մահացավ, միայն մի մարդուց, որը, ինչ-որ բանից վախենալով, ոտքը դնում է հպարտ սրտի վրա։ Սիրտ, կայծեր ցրելով, հանգչում է, որից հետո մնում են տափաստանի կապույտ կայծերը։ Այդպես խիզախ պատանին իր սիրտը նվիրաբերում է մարդկանց՝ փոխարենը ոչինչ չխնդրելով։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Իգոր Նիկոլաև
ռեժիսոր Իրինա Գուրվիչ
կոմպոզիտոր Բորիս Բուևսկի
նկարիչներ Ռադնա Սախալտուև, Գենրիխ Ումանսկի, Ադոլֆ Պեդան, Ալեքսանդր Մարտինեց
օպերատոր Ֆրանց Սեմյաննիկով
հնչյունային օպերատոր Իրինա Չեֆրանովա
տեքստը կարդում է Օ. Կովալենկո
օգնականներ Օ. Մալովա, Ա. Նազարենկո, Իվան Բուձ, Օ. Դերյաժնայա
խմբագիր Տադեուշ Պավլենկո
տնօրեն Ա. Կովալենկո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969՝ պատանիների համար լավագույն ֆիլմ մրցանակ, Երևան[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today
  2. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 215. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Горький М. «Старуха Изергиль» М.: Издательство «Эксмо», 2014, серия «Классика в школе. Новое оформление» ISBN 978-5-699-69959-9
  • Горький М. «Рассказы и сказки» (в том числе «Старуха Изергиль»), М. Издательство «Детская литература», 2014, серия «Школьная библиотека» (цветные иллюстрации) ISBN 978-5-08-004427-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]