Իրինա Գուրվիչ
Արտաքին տեսք
Իրինա Գուրվիչ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 30, 1911 |
Ծննդավայր՝ | Լետիչև, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | մարտի 30, 1995 (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Կիև, Ուկրաինա |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկացիոն տնօրեն և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 5130622 |
Իրինա Գուրվիչ (ռուս.՝ Ирина Борисовна Гурвич հունիսի 30, 1911, Լետիչև, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1995, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ։ Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Գուրվիչը ծնվել է 1911 թվականի հունիսի 30-ին Լետիչև քաղաքում (այժմ` Խմելնիցկու մարզ)։ 1934 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստի ինստիտուտը։ Աշխատել է Կիևի գեղարվեստական ֆիլմերի ստուդիայում։ Եղել է Ուկրաինայի մուլտիպլիկացիայի բաժանմունքի գեղարվեստական ղեկավար։ Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (1973 թվական)։ 1947 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որդիներ` Ալեքսեյ Գուրվիչ և Գեորգի Գուրվիչ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
- 1960 թվական` Պղպեղի արկածները
- 1962 թվական` Թագուհու ուղեկցուհին
- 1963 թվական` Նապաստակը և ոզնին
- 1964 թվական` Արագիլի ձագը
- 1965 թվական` Կանաչ սևեռակը
- 1966 թվական` Չարամիտ ձվեր ջարդողը
- 1967 թվական` Զենիթահար թնդանոթը
- 1967 թվական` Լեգենդ հրե սրտի մասին
- 1968 թվական` Խրտվիլակ
- 1968 թվական` Հեքիաթ լուսնի լույսի մասին
- 1969 թվական` Կետը և կատուն
- 1969 թվական` Մարս XX
- 1970 թվական` Կռունկը
- 1971 թվական` Զոլավոր փղիկի մասին
- 1971 թվական` Զարմանալի կետիկը
- 1972 թվական` Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին
- 1973 թվական` Ընձուղտի արկածները
- 1973 թվական` Տաք հաց
- 1974 թվական` Հավամրգու մեղր
- 1975 թվական` Հրավառություն
- 1976 թվական` Ինչպես ամուսինները դաս տվեցին կանանց
- 1977 թվական` Ինչո՞ւ են ավանակի ականջները երկար
- 1978 թվական` Գիշերային կապիտանները
- 1979 թվական` Խաղաղության ծխամորճ
- 1980 թվական` Մի անգամ ես եկա տուն
- 1981 թվական` Պարտիզանական ձյունանուշը
- 1982 թվական` Խառնաշփոթություն
- 1983 թվական` Ծանրոց Բոմբեյից
- 1984 թվական` Օրոր
- 1985 թվական` Խաղ
- 1986 թվական` Գավրոշ
- 1987 թվական` Սպիտակ ասպարեզը
- 1988 թվական` Օյ, ո՞ւր ես դու գնում
- 1989 թվական` Недобаюканная
Սցենարիստ
- 1968 թվական` Հեքիաթ լուսնի լույսի մասին
- 1969 թվական` Մարս XX
- 1972 թվական` Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին
- 1976 թվական` Ինչպես ամուսինները դաս տվեցին կանանց
- 1981 թվական` Մի անգամ ես եկա տուն
- 1981 թվական` Պարտիզանական ձյունանուշը
- 1984 թվական` Խառնաշփոթություն
- 1988 թվական` Օյ, ո՞ւր ես դու գնում
- 1989 թվական` Недобаюканная
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին»
- 1974 թվական` Անիմացիոն ֆիլմերի 2-րդ միջազգային կինոփառատոն Զանգրեբում, արժանացել է հատուկ մրցանակի «Ժողովրդական երաժշտության յուրօրինակ օգտագործման համար, ֆիլմի գեղարվեստական պատկերային զուգորդմամբ»։
- 1974 թվական` Անիմացիոն ֆիլմերի 3-րդ կինոփառատոն Նյու Յորքում` պատվոգիր երրորդ տեղի համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 215. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ирина Гурвич «Творческий поиск и национальные традиции» в сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.
- КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 108.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրինա Գուրվիչը Аниматор.ру կայքում
- Իրինա Գուրվիչ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Гурвич Ирина Борисовна — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- http://www.russiancinema.ru/template.php?dept_id=16&e_dept_id=1&b_element_id=12806(չաշխատող հղում)
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 30 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1995 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Խորհրդային սցենարիստներ
- Ուկրաինացի կին կինոռեժիսորներ