Ինչպես էին կանայք վաճառում իրենց ամուսիններին
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Իրինա Գուրվիչ |
Երաժշտություն | Բորիս Բուևսկի |
Օպերատոր | Անատոլի Գավրիլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Կիևնաուչֆիլմ |
Տևողություն | 565 s |
Թվական | 1972 |
«Ինչպես են կանայք տղամարդկանց վաճառել», (ուկրաիներեն՝ Як жінки чоловіків продавали), անիմացիոն մուլտֆիլմ, որն արտադրվել է «Կիևնաուչֆիլմ» ստուդիայի գեղարվեստական մուլտիպլիկացիայի ստեղծագործական միավորման կողմից՝ 1972 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական տիտրեր
«Այս մուլտֆիլմը նկարահանվել է ուկրաինական ժողովրդական կատակ–երգի մոտիվներով։ Երգն այն մասին, թե ինչպես են կանայք որոշել վաճառել իրենց ձանձրացնող ամուսիններին։ Կանանցից մեկը ցանկանում է ազատվել շվայտ, մյուսը՝ խմող ամուսնուց, երիտասարդին հոգնեցրել է ծերուկը, աշխատասերին՝ ծույլը, իսկ բարձրահասակի ամուսինն էլ շատ ցածրահասակ է»։
Մարդիկ շուկա են գնում՝ ամենքն իր ապրանքի հետ, կանայք պարանով կապած տանում են իրենց ամուսիններին։
Կանանցից մեկը վաճառում է իր կնամոլ ու շվայտ ամուսնուն։ Մոտենում են մեծաթիվ աղջիկ գնորդներ՝ ձեռքներին փողեր։ Նայելով գնորդներին՝ կինը փոշմանում է և ամուսնուն հետ է տանում տուն։
Բարձրահասակ կինը վաճառում է իր ցածրահասակ ամուսնուն, նրան գնում է կնոջից ավելի բարձրահասակ մի աղջիկ։
Ծեր մայրը վաճառում է չամուսնացած որդուն։ Նա բաժին է հասնում ամենավճռական աղջկան, որը փորձում է, թե արդյոք տղան կարողանում է համբուրվել։
Հառաչելով և խաչակնքվելով՝ ծեր կինը որոշում է իր համար ծեր ամուսին գնել։ Երիտասարդ կինն այնքան ուրախ է, որ ոչ միայն նրանից փող չի վերցնում, այլ նույնիսկ որպես հավելավճար տալիս է իր դրամապանակը։
Աստիճանաբար առևտուրը վերջանում է և շուկան դատարկվում է։ Մնում են միայն այն կանայք, որոնք ցանկանում են վաճառել իրենց ծույլ և հարբեցող ամուսիններին, սակայն նրանք ոչ մեկին՝ նույնիսկ ձրի, պետք չեն։ Կանայք սկզբում փոխում են տղամարդկանց, սակայն մի քիչ մտածելով՝ նրանց վռնդում են, քանի որ միևնույն է, նրանք չեն կարող աշխատել։
Ֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ և բեմադրիչ՝ Իրինա Գուրվիչ
- Նկարիչ–բեմադրող՝ Հենրիխ Ումանսկի, Ժաննա Պոկուլիտայա
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Բուևսկի
- Հնչյունային օպերատոր՝ Իգոր Պոգոն
- Մուլտիպլիկատորներ՝ Մարկ Դրայցուն, Նատալիա Մարչենկովա
- Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
- Ասիստենտներ՝ Օ. Մալովա, Օ. Դերյաժնայա, Է. Պերետյատկո
- Տնօրեն՝ Իվան Մազեպա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 — II ՄՖ անիմացիոն ֆիլմերի՝ Զագրեբում (ՍՖՐՅՈՒ) — Հատուկ մրցանակ «Ֆիլմի հետաքրքիր ներկայացման ֆոնին՝ ժողովրդական երաժշտության յուրահատուկ կիրառման համար»։
- 1974 — III ՄՖ Նյու–Յորքի անիմացիոն ֆիլմերի — III տեղի համար Պատվավոր դիպլոմ։
Երաժշտություն և երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի երաժշտական ուղեկցումը կատարվում է ուկրաինական ժողովրդական երգերով՝ ուկրաիներեն՝ «Ой там, на товчку, на базарі»[1]։
Վերահրատարակումը DVD–ի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմերի հավաքածու՝ «Հավամրգի մեղր» 2005 թվական։
- Մուլտֆիլմերի հավաքածու՝ «հեքիաթային խճանկար» (Թողարկում 12) 2008 թվական։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենարան է հանդիսանում ազգային ավանդույթների համար, ձգտում է ժամանակակից նկարահանված ֆիլմի համար օգտագործել ազգային մշակույթի հարուստ աղբյուրները, սա ստեղծագործական աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկն է, որով առաջնորդվում են ուկրաինացի մուլտիպլիկատորները։ Ադյոք խոսք է գնում վիպերգության մասին, ինչպիսին է «Մարուսյա Բոգուսլավկա» ֆիլմը՝(1969), «Պատմվածք Իգորևի արշավի մասին» (1974) կամ Իրինա Գուրվիչի ժողովրդական հյութեղ և վառ ֆիլմի նման՝ «Ինչպես են կանայք ամուսիններին վաճառել» (1972, մրցանակներ Զագրեբից և Նյու Յորքից),որը հիմնված է ուկրաինական ժողովրդական կատակ–երգի վրա, այն մասին, որ շուկայում վաճառվեն ձանձրալի ամուսինները. ազգային արտահայտչամիջոցների գունեղությունն ու ոճային ինքնատիպությունն ամբողջովին իրեն զգացնել է տալիս։ Ս. Բ. Ասենին[2] |
«Կիևնաուչֆիլմի» 60—70-ական թվականների լավագույն մուլտֆիլմերից են «Պատմվածք Իգորևի արշավի մասին», «Կռունկ (մուլտֆիլմ)», «Տաք հաց», «Վագրը թեյնիկում», «Կախարդական Օխ», «Ուրախ ճուտիկ», «Տղան և ամպը», «Անձրևանոցը որսի ժամանակ», «Մարդը և բառը», «Կազակները (բազմասերիանոց մուլտֆիլմ)», «Հրավառություն», «Ինչ է պետք», «Հետաքրքիր կետը», «Կոլումբը հանգրվանում է ափին», «Ինչպես են կանայք ամուսիններին վաճառել»։ Կինո, Հանրագիտարանային բառարան/ Ս. Ի. Յուդկևիչ։ — Մ.: Խորհրդային հանրագիտարան, 1987. — էջ. 436 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кино: Энциклопедический словарь/ Под ред. С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 436.
- Ирина Гурвич Творческий поиск и национальные традиции — статья в сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207 с., тираж 25 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Как жёны мужей продавали» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում.
- Ирина Гурвич — Энциклопедия отечественного кино
|