Վագրը թեյնիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագրը թեյնիկում
ուկրաիներեն՝ Тигреня в чайнику
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլլա Գրաչովա
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա
ԵրաժշտությունLeonid Verbytskyi?
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1972

«Վագրը թեյնիկում», 1972 թվականի հայտնի[1] մուլտիպլիկացիոն կինոնկար՝ նկարահանված անգլիացի գրող Բետտի Յարդինի (1922-2006) համանուն հեքիաթի հիման վրա ԽՍՀՄ-ի «Київнаукфільм» կինոստուդիայում[2]։ Ֆիլմը լի է քնարականությամբ և պոեզիայով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ մեծ ու համերաշխ ընտանիքը հավաքվել էր թեյ խմելու։ Նրանք ունեին սիրելի ճենապակե թեյնիկ։ Մայրիկը թխել էր տարատեսակ թխվածքաբլիթներ և գնում է թեյ դնելու։ Եվ հանկարծ նա տեսնում է վագրիկ թեյնիկի մեջ և մի փոքր կոպտորեն խնդրում նրան, որ դուրս գա, բայց նա չէր ցանկանում այդ անել։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես կոպտորեն խնդրում են դուրս գալ, միայն փաքրիկ աղջկան է հաջողվում համոզել վագրին, որովհետև նա մեղմաբար է խնդրում վագրին դուրս գալ թեյնիկից։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ալլա Գրաչյովա
Բեմադրող նկարիչ Ռոման Ադամովիչ
Մուլտիպլիկատոր Կոնստանտին Չիկին, Ալեքսանդր Լավրով, Մարկ Դրայցուն
Կոմպոզիտոր Լեոնիդ Վերբիցկիյ
Տեքստը կարդում է Կլարա Ռումյանովա
Օպերատոր Անատոլի Գավրիլով
Հնչյունային օպերատոր Լև Ռյազանցև
Ընթերականեր Յու․ Վորկաչ, Վ․ Սաբլիկով, Յու․ Սրեբնիցկայա, Լ․ Պոնոմարյովա, Օ․ Կասյանենկո, Ի․ Դիվիշեկ
Խմբագիր Սվետլանա Կուցենկո
Ֆիլմի տնօրեն Իվան Մազեպա

Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-70-ական թվականների «Київнаукфільм»-ի լավագույն մուլտֆիլմերից են «Զրույց Իգորի արշավանքի մասին», «Կռունկ», «Տաք հաց», «Վագրը թեյնիկում», «Կախարդ Օխ», «Ուրախ ճուտիկ», «Տղան և ամպերը», «Անձրևանոցը որսի ժամանակ», «Մարդը և բառը», «Ինչպես են կազակները ազատում հարսին», «Հրավառություն», «Զարմանալի կատուն», «Կոլումբիացին հանգրվանեց ափի մոտ», «Ինչպես կանայք վաճառեցին ամուսիններին»։

— КИНО: Энциклопедический словарь/ Под ред. С. И. Юткевича. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 436.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Малков, Дмитрий. Оставшиеся за кадром // Книжное обозрение. — 19 марта 2007. — № 12.
  2. Тигрёнок в чайнике
  3. С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, 3d-master.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]