Լարի Սթորչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարի Սթորչ
Ծնվել էհունվարի 8, 1923(1923-01-08)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 8, 2022(2022-07-08)[3] (99 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

Լոուրենս Սամուել Սթորչ (անգլ.՝ Lawrence Samuel Storch, հունվարի 8, 1923(1923-01-08)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 8, 2022(2022-07-08)[3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, կատակերգու, «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ հրեաների ընտանիքում։ Հայր՝ Ալֆրեդ Սթորչը, եղել է անշարժ գույքի գործառնությունների գործակալ, մայրը՝ Սալի Կուպերմանը՝ հեռախոսավարուհի։ Լոուրենս Դոն Ադամսի հետ սովորել է Բրոնքս քաղաքի Դևիթ Քլինթոնի միջնակարգ դպրոցում։ Նրանք ընկերություն են արել մինչև վերջինիս մահը։ ԱՄՆ-ում բռնկված ֆինանսական ճգնաժամի պատճառով Լոուրենսը չի ավարտել դպրոցը։ Նա կատակերգական համարներով սկսել է ելույթներ ունենալ բարերում և ակումբներում՝ վաստակելով շաբաթական 12 դոլար։

Նա ծառայել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրա ծառայակիցը «USS Proteus» դասի սուզանավում եղել է ամերիկացի դերասան Թոնի Քերթիսը։

Էկրանին նրա առաջնաելույթը տեղի է ունեցել 1950 թվականին[5]։ 1967 թվականին առաջադրվել Է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ։

Լարի Սթորչը մահացել է 2022 թվականի հուլիսի 8-ին, վաղ առավոտյան Նյու Յորքի իր տանը[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հուլիսի 10-ին նա ամուսնացել է դերասանուհի Նորմա Քեթրին Գրեյվի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։ Նորման մահացել է 2003 թվականին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://tvline.com/2022/07/08/larry-storch-dead-obituary-f-troop-corporal-agarn/
  4. 4,0 4,1 4,2 https://abtc.ng/norma-storch-cause-of-death-what-happened-to-larry-storchs-wife-norma-storch/
  5. Larry Storch
  6. Muere Larry Storch, actor de 'Sabrina, la bruja adolescente' y 'Mi bella genio'
  7. Martin Douglas (2003 թ․ սեպտեմբերի 21). «Norma Storch Is Dead at 81. Subject of TV Documentary». New York Times. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին. «The truth was that Ms. Cross was the child of an affair Mrs. Storch had had with Jimmy Cross, a black song-and-dance man who was Stump in the well-known performing team Stump and Stumpy»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարի Սթորչ» հոդվածին։