Լավրենտի Արդազիանի
Լավրենտի Արդազիանի
վրաց.՝ ლავრენტი პეტრეს ძე არდაზიანი
| |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1, 1815[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունվարի 1 (13), 1870 (55 տարեկան) կամ հունվարի 13, 1870[1] (55 տարեկան) |
| Վախճանի վայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | լրագրող և գրող |
| Լեզու | վրացերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | Քննադատական ռեալիզմ |
Լավրենտի Արդազիանի (վրաց.՝ ლავრენტი არდაზიანი , հունվարի 1, 1815[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1 (13), 1870 կամ հունվարի 13, 1870[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի գրող։ Վրացական գրականության մեջ ռեալիստական ուղղության հիմնադիրներից մեկն է։
Գրիգորի Էրիթավիի և Դանիել Ճոնքաձեի հետ հող է նախապատրաստել վրացական գրականության մեջ քննադատական ռեալիզմի տարածման համար[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1815 թվականին Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։ Հայրը ստացել էր հոգևոր կրթություն և եղել է վանական։ 1823 թվականին Լավրենտի Արդազիանիին ուղարկել են Թիֆլիսի հոգևոր սեմինարիային կից ծխական դպրոց, որից հետո նա ընդունվել է հոգևոր սեմինարիա։ Ուսումն ավարտելուց հետո նա որպես գործավար աշխատել է Վրացա-Իմերեթական նահանգի կառավարչությունում, ապա եղել է գրագիր Թիֆլիսի գեներալ-նահանգապետի մոտ, իսկ այնուհետև եղել է մարզային դատարանի քարտուղար։ Միաժամանակ համագործակցել է «Ցիսկարի» ամսագրի հետ[3]։
Լավրենտի Արդազիանին հեղինակել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ, վրացերեն է թարգմանել Շեքսպիրի «Հալետ» ողբերգությունը։ Առավել հայտնի է նրա «Սողոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի» (1861) վեպը, որի կենտրոնում ընչաքաղց առևտրականի կերպարն է։ «Ուղևորություն Թիֆլիսի մայթերով» (1862) գրքում ներկայացված է քաղաքի կյանքը, ցարական իշխանավորների ծաղրական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։ «Մորչիլի» («Հնազանդը», 1863) վեպում հեղինակը պատկերել է ազնվականների կյանքը։ Իր հոդվածներում Լավրենտի Արդազիանին պաշտպանել է նոր սերնդի առաջադեմ գաղափարները, հանդես է եկել հօգուտ ռեալիստական ուղղության զարգացման վրացական գրականության մեջ[4]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավրենտի Արդազիանի, Սոլոմոն Իսակիչ Մեջղանուաշվիլի (վեպ), Ե., Հայպետհրատ, 1929, 168 էջ։ Վրացերենից թարգմանությունը` Ա. Մեհրաբյան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ․, Գիրք Ա․, Երևան, 2007, էջ 183-186։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ Խորհրդային մեծ հանրագիտարան
- ↑ Грузинская Проза в трёх томах. Том первый. Государственное издательство художественной литературы, Москва 1955. стр. 456
- ↑ «АРДАЗИАНИ Лаврентий Петрович». Արխիվացված է օրիգինալից 2024-12-28-ին. Վերցված է 2020-05-14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լավրենտի Արդազիանի» հոդվածին։ |
|