Լասլո Կյովեր
Լասլո Կյովեր | |
Կուսակցություն՝ | Ֆիդես |
---|---|
Կրթություն՝ | Türr István Gimnázium és Kollégium? (1978) և Բուդապեշտի համալսարան (1986) |
Գիտական աստիճան՝ | Իրավագիտության դոկտոր (1986) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 29, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Պապա, Pápa District, Վեսպրեմ, Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | koverlaszlo.hu |
Պարգևներ | |
Լասլո Կյովեր (հունգ.՝ Kövér László, դեկտեմբերի 29, 1959, Պապա, Pápa District, Վեսպրեմ, Հունգարիա), հունգարացի քաղաքական գործիչ, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ, Ֆիդես կուսակցության հիմնադիր, Հունգարական քաղաքացիական միություն անդամ (1988 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պապա քաղաքում։ Հանդիսանում է Ֆիդես կուսակցության հիմնադիր անդամ (1988 թվական)։ 1989 թվականին ընդդիմության հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների ակտիվ մասնակից է եղել։ 1990 թվականից խորհրդարանի անդամ է։ Ղեկավարել է իր քաղաքական խումբը Ազգային ժողովում, ղեկավարել է Ազգային անվտանգության կոմիտեն երկու ժամկետում։ 2000-2001 թվականներին՝ կուսակցության նախագահ։
1996-2009 թվականներին եղել է Հունգարիայի քաղաքացիական համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ։ Հունգարիայի միջազգային մանկական անվտանգության ասոցիացիայի խորհրդի անդամ է եղել 1990 թվականից, 1994 թվականից ի վեր եղել է խորհրդի նախագահը։ Վիկտոր Օրբանի կառավարությունում (1998-2000) զբաղեցրել է նախարարի պաշտոնը առանց քաղաքացիական հատուկ ծառայությունների համար պատասխանատու պորտֆելի։
2010 թվականի հուլիսի 22-ին ընտրվել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ, պաշտոնը ստանձնել է 2010 թվականի օգոստոսի 6-ին՝ փոխարինելով իր նախորդին՝ Պալ Շմիտին, որն ընտրվել է Հունգարիայի նախագահ[1]։
2012 թվականի ապրիլի 2-ից մայիսի 10-ը, Պալ Շմիտի պաշտոնաթողությունից հետո, եղել է Հունգարիայի նախագահի պաշտոնակատար[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Венгрии состоятся выборы нового президента страны
- ↑ Парламент Венгрии принял отставку президента-плагиатора
- ↑ «Инаугурация президента Венгрии состоялась в Будапеште». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dr. Kövér László на сайте парламента Венгрии(հունգարերեն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Կյովեր» հոդվածին։ |
|