Լասլո Գոպջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասլո Գոպջա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1865(1865-01-10)[1]
ԾննդավայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա
Մահացել էփետրվարի 12, 1933(1933-02-12)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն Հունգարիա
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրող, ազգագրագետ, փաստաբան և պետական քարտուղար
 László Gopcsa Վիքիպահեստում

Լասլո Հովակիմի Գոպջա (հունվարի 10, 1865(1865-01-10)[1], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - փետրվարի 12, 1933(1933-02-12)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի բնագետ, ազգագրագետ, ազգությամբ՝ հայ։ Իրավաբանական գիտությունների դոկտոր։

Եղել է Հունգարիայի լուսավորության մինիստրության պետական քարտուղար։ Գրել է «Պալլաս» հունգարեն մեծ հանրագիտարանի հայերին վերաբերող հոդվածները։ Հրատարակել է «Հայկական առածներ» (1888), «Հայկական պատմվածքներ», «Հայկական հեքիաթներ» (1911), «Նամակներ Էրզրումից» (1924) գործերը։ 1922 թվականին լույս է ընծայել «Հայ ժողովուրդը» աշխատությունը։ Եղել է Բուդապեշտի հայոց եկեղեցական հոգաբարձության առաջին նախագահը, Բուդապեշտի հայկական գաղութի ղեկավար գործիչներից և Հունգարիայի հայկական միության հիմնադիրներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Գոպջա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 160