Լասլո Բիտո
Լասլո Բիտո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1934 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 2021[2] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բարդ Քոլեջ (1960) |
Մասնագիտություն | գրող, բժիշկ, ակնաբույժ և ֆիզիոլոգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | laszlobito.com |
![]() |
Լասլո Բիտո (հունգ.՝ Bitó László, սեպտեմբերի 7, 1934, Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] - նոյեմբերի 14, 2021[2]), հունգարացի բժիշկ և գրող. մշակել է գլաուկոմայի բուժման եղանակ, հեղինակել վեպեր, էսսեներ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բուդապեշտում։ Կոմունիստական կարգերի հաստատումից հետո նրանց ընտանիքը հարկադրված է եղել լքելու Բուդապեշտը։ Լասլոն աշխատել է Կոմլոյի ածխահանքում, 1956 թվականի ապստամբության ժամանակ դարձել տեղի առաջնորդներից մեկը, իսկ երբ խորհրդային զորքերը ճնշել են ապստամբությունը, տեղափոխվել է ԱՄՆ[4]։ Այստեղ կրթաթոշակ է շահել Բարդի քոլեջում ուսանելու համար։ 1960 թվականին ավարտել է քոլեջը՝ ստանալով բժշկական գործի մասնագետի որակավորում։ 1963 թվականին Կոլումբիայի համալսարանում հաջողությամբ պաշտպանելով ատենախոսությումը՝ արժանացել է բժշկական բջջային կենսաբանության փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանի։ Բժշկագիտության բնագավառում նրա կատարած հետազոտությունները հանգեցրել են լատենոպրոստի ստացմանը, որը գլաուկոմայի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոց է։
Լասլո Բիտոն հրատարակել է հարյուր հիսունից ավելի գիտական հոդված, արժանացել բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Պրոկտորի մեդալի (2000 թ.), Հելեն Քելլերի մրցանակի (2013 թ.)[5]: Կենսաթոշակի անցնելուց հետո վերադարձել է Հունգարիա, սկսել է զբաղվել գրական աշխատանքով։ Արդեն հրատարակել է տասնչորս ոչ գիտական գրքեր՝ վեպեր, էսսեներ, երեք անթոլոգիա։
Աստվածաշնչյան թեմաներով նրա գրած «Աբրահամ և Իսահակ» վեպը, որը լույս է տեսել 1998 թվականին, ջերմ ընդունելության է արժանացել, թարգմանվել մի շարք լեզուներով, վերածվել թատերգության ու բեմականացվել թատրոններում՝ ճանաչում բերելով հեղինակին։ «Վերջին մղոնը» (հունգ.՝ Az utolsó mérföld) գրքի նյութը նախապատրաստությունն է մահին[6]։
Մեծարանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ Լասլո Բիտոյի է անվանակոչվել Կոլումբիայի համալսարանի ակնաբուժության ամբիոնը[4]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Ocular and Cerebrospinal Fluids, with Davson H, Fenstermacher JD (Eds.),Academic Press, London, 1977.
- The Ocular Effects of Prostaglandins and Other Eicosanoids, with Stjernschantz J (Eds), Alan R. Liss, New York, 1989.
- Ocular Effects of Prostaglandins and Other Eicosanoids (Ed), Special Supplement based on the 9th International PG Symposium (Fort Lauderdale, Florida, 12-13 May 1995) and the ARVO SIG Sessions on Latanoprost (Fort Lauderdale, Florida, 22-23 April 1996). Survey of Ophthalmology Vol. 41, Suppl 2,
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Istenjárás, Aura, 1994. (Translated from English by Árpád Göncz and Pál Békés) 963-7913-15-7
- Az ötödik lovas, Aura, 1996. (Translated by Pál Békés) 963-7913-17-3
- Ábrahám és Izsák, Magyar Könyvklub, 1998. 963-548-698-7 és Argumentum Kiadó, 2000. 963-446-158-1
- Izsák tanítása, Argumentum Kiadó, 2000. 963-446-131-X
- A Názáreti Izsák, Argumentum Kiadó, 2002. 963-446-208-1
Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nekünk kell megváltanunk magunkat, Argumentum Kiadó, 2004. 963-446-288-X.
- Boldogabb élet — Jó halál, Anthenaeum 2000 Kiadó, 2005. 963-9471-82-8.
- Gáspár, Menyhért, Boldizsár, Karácsonyi ős-ökuménia, Ecumenical Chanuka and Christmas story with 30 fullpage color illustrations by Wanda Szyksznian, Jelenkor Kiadó, 2006. 963-676-409-3
- Az utolsó mérföld, Jelenkor Kiadó, 2007. 978-963-676-418-0 (jó halál)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ 2,0 2,1 2,2 Scientist, Novelist, and Philanthropist László Z. Bitó ’60 Is Memorialized in the New York Times — 2021.
- ↑ «László Bitó - László Bitó's official website Biographical Timeline »»։ www.laszlobito.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին։ Վերցված է 2018-04-20
- ↑ 4,0 4,1 Вышгород. — Союз Славянских просветительных и благотворительных обществ в Эстонии, 2003. — 588 с.
- ↑ «László Bitó – Helen Keller Foundation» (անգլերեն)։ helenkellerfoundation.org։ Վերցված է 2018-04-20
- ↑ Марианна Михайловна Шахнович, Санкт-Петербургский государственный университет Философский факультет Образ рая. — Санкт-Петербургское философское об-во, 2003. — 264 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|