Լասլո Բենյամին
Լասլո Բենյամին հունգ.՝ Benjámin László | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 5, 1915[1][2][3][…] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[4][3] կամ Budapest District VIII, Բուդապեշտ, Հունգարիա[5] |
| Վախճանվել է | օգոստոսի 18, 1986[2][3] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա[4][3] |
| Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
| Մասնագիտություն | բանաստեղծ, խմբագիր, քաղաքական գործիչ և manual worker |
| Քաղաքացիություն | |
| Կուսակցություն | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն |
| Պարգևներ | |
| Զավակներ | Judit Benjámin?[3] |
Լասլո Բենյամին (անգլ.՝ Benjámin László, դեկտեմբերի 5, 1915[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4][3] և Budapest District VIII, Բուդապեշտ, Հունգարիա[5] - օգոստոսի 18, 1986[2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4][3]), հունգարացի բանաստեղծ, խմբագիր, քաղաքական գործիչ։ Կոշութի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լասլո Բենյամինը ծնվել է Ալբերտ Բենյամինի և Ջուլիանա Ռոզենֆիլդի ընտանիքում[6]։ Գիմնազիայի 4-րդ դասարանն ավարտելով՝ աշխատել է մանածագործարանում՝ որպես աշակերտ, այնուհետև աշխատել է մետաղագործ, ձուլող։ Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1938 թվականին։ Նրա տաղանդն ի հայտ է եկել Հունգարիայի ազատագրությունից հետո։ Նրա բանաստեղծությունների մեջ բնական միասնությամբ են դրսևորվում բանաստեղծական «Ես»-ն ու համայնականը։
| Ես բանաստեղծ եմ, հունգար և հեղափոխական։ Ով սպասում է այս, նա չի հիասթափվի ինձնից։ - Լասլո Բենյամինի նշանաբանը
|
1954-1956 թվականներին բանաստեղծն ապրել է մի փուլ, որ բնորոշվում է չեզոքությամբ, միայնակությամբ, ուղիների անիի փնտրտուքով, որ հասցնում է փակուղու։ Սակայն որդեգրելով Պետեֆիի և Աթիլայի ժառանգությունը՝ Լասլո Բենյամինը հավատարիմ է մնում բանաստեղծի իր կոչմանը[7]։

Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տառաձուլիչների փառատոնը», 1946
- «Աշխարհի արարչագործություններից հետո», 1948
- «Ապրել հավերժ», 1949
- «Հրով, սրով», 1951
- «Տարիները գնում են», 1953
- «Միակ կյանքը», 1956
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC00523/01537.htm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Révai Új Lexikona (հունգ.) — 1996. — Vol. 2. — P. 784—785. — ISBN 963-9015-17-2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 PIM authority
- ↑ 5,0 5,1 5,2 FamilySearch Historical Records
- ↑ Születési anyakönyvi kivonata. Bejegyezve Budapest VIII. ker. polgári akv. 6452/1915. folyószám alatt.
- ↑ Հունգար բանաստեղծները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1968
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասլո Բենյամին» հոդվածին։ |
| ||||||||