Լաուրա Տեզորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Տեզորո
Ծնվել էօգոստոսի 19, 1996(1996-08-19)[1][2] (27 տարեկան)
ԾննդավայրԱնտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի և թատրոնի դերասանուհի
Ժանրերփոփ

Լաուրա Տեզորո (հոլ.՝ Laura Tesoro, օգոստոսի 19, 1996(1996-08-19)[1][2], Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի երգչուհի և դերասանուհի։ Տեզորոն «Ձայն» շոուի ֆլամանդական տարբերակում զբաղեցրել Է երկրորդ տեղը։ 2016 թվականի հունվարի 17-ին «What's the Pressure» («Ի՞նչ ճնշում է») երգով Տեզորոն հաղթել է «Eurosong 2016» շոուի Բելգիայի ազգային ընտրական փուլում, որն էլ նրան իրավունք է տվել ներկայացնելու Բելգիան Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2014. վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Տեզորոն ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին, Ֆլանդրիայում։ 2008 թվականին ստացել է իր առաջին դերը՝ խաղալով Էվի Քյուփերսի դերը բելգիական «Witse» քրեական դրամայում։ Դրանից հետո Լաուրան մասնակցել է «Էննի» և «Դոմինո» մյուզիքլներին։ 2012-2014 թվականներին «Familie» հեռուստասերիալում խաղացել է Շառլոտայի դերը։

2014 թվականին Տեզորոն մասնակցել է «The Voice van Vlaanderen» («Ֆլանդրիայի ձայնը») շոուի երրորդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Նույն թվականին Տեզորոն թողարկել է իր առաջին «Outta Here» սինգլը, որը հայտնվել է ֆլամանդական ազգային հիթ-շքերթում՝ հասնելով 23-րդ հորիզոնականին։

2015-ից մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Լաուրան ներկայացրել է իր երկրորդ` «Funky Love» սինգլը։ 2016 թվականի նոյեմբերին ֆլամանդական één հեռուստաընկերությունը, որը պատասխանատու է «Եվրատեսիլ 2016» մրցույթին Բելգիայի մասնակցության համար, հայտարարել է Ստոկհոլմում «Եվրատեսիլ 2016» մրցույթում Բելգիան ներկայացնելու հինգ հավանական թեկնածուների ցուցակը։ Նրանց թվում էր Լաուրա Տեզորոն[3]։ Ազգային ընտրական փուլի ժամանակ Տեզորոն կատարել է բելգիացի և թուրք երգչուհի Հադիսեի «Düm Tek Tek» երգի քավր տարբերակը, իսկ 2016 թվականի հունվարի 17-ին ընտրական փուլի եզրափակիչում «What's the Pressure» երգով հաղթել է[4]։

2016 թվականի մայիսի 12-ին մասնակցել է Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը և հասնելով եզրափակիչ, որտեղ քվեարկության արդյունքում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[5].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Laufer, Gil (16 Ноябрь 2015). «Belgium: Eurosong 2016 final on 17 January». Esctoday.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. Victor M., Escudero (2016 թ․ հունվարի 17). «Belgium: Laura Tesoro wins Eurosong 2016!». EBU.
  5. «All 2016 Eurovision Song Contest participants». Eurovision.tv. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Լուիկ Նոտտե
Rhythm Inside երգով
Բելգիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում
2016
Հաջորդող՝
Բլանշ
City Lights երգով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Տեզորո» հոդվածին։